Jump to content

Սոֆյա Պերովսկայա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆյա Պերովսկայա
ռուս.՝ Софья Перовская
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպատմական ֆիլմ
Թվական1967
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեո Արնշտամ[1]
Սցենարի հեղինակԵվգենի Գաբրիլովիչ
ԴերակատարներԱլեքսանդրա Նազարովա և Viktor Tarasov?
ՕպերատորԱլեքսանդր Շելենկով և Իոլանդա Չեն
ԵրաժշտությունԴմիտրի Շոստակովիչ
ԿինոընկերությունՄոսֆիլմ

«Սոֆյա Պերովսկայա» (ռուս.՝ «Софья Перовская»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Լեո Արնշտամը[2][3]։

Սանկտ Պետերբուրգի գեներալ-նահանգապետի դուստրը՝ Սոֆյա Պերովսկայան, տարված է հեղափոխական գաղափարներով։ Մտերիմների շրջանում ըմբռնում չգտնելով` նա թողնում է ծնողական տունը։ Ժողովրդի շրջանում հայտնվելը Պերովսկայային անգնահատելի փորձ և կյանքի իմացություն է տալիս։ Աշխատելով որպես մանկաբարձուհի՝ նա տեսնում է հասարակ ժողովրդի ծանր կյանքը, նրա խավարամտությունը և հնազանդությունը։ Մի անգամ նրան ձերբակալում են ծննդաբերության ընդունման ժամանակ, բայց գիշերը նա փախչում է կայարանում գտնվող պահակախմբի հսկողությունից՝ բարձրանալով անցնող գնացք։

Երիտասարդ նարոդովոլեց Ժելյաբովի հետ ծանոթությունը վերաճում է ուժեղ զգացմունքի, նա սեր է խոստովանում Պերովսկայային, և վերջինս պատասխանում է նրան փոխադարձությամբ։ «Ժողովրդական կամք» կուսակցությունը, որին անդամակցում են Ժելյաբովն ու Պերովսկայան, ահաբեկչության ճանապարհ է բռնում և թագավորին մահվան է դատապարտում։ Շուտով գալիս է Ժելյաբովի ձերբակալության լուրը, բայց դա Պերովսկայային ավելի շատ վճռականությունն է տալիս։ Նա իր վրա է վերցնում համախոհների առաջնորդությունը, և նրանց հաջողվում է իրականացնել մտածածը` սպանել Ալեքսանդր II-ին։

Մահափորձի ժամանակ Ռիսակովն առաջին ռումբով վնասում է կայսեր կառքը, իսկ Գրինևիցկու նետած ռումբից մահացու վիրավորում են ստանում կայսրն ու ինքը՝ Գրինևիցկին։ Մահափորձից մի քանի օր անց ձերբակալում են նաև Պերովսկայային․ «Ես մահապատժի եմ ենթարկել ոչ թե մարդուն, այլ բռնապետությանը»։ Նրան ճանաչման են բերում մահափորձի ժամանակ զոհված Գրինևիցկու գլուխը, քանի որ նրա անձը չէին կարողացել պարզել։ Պերովսկայան դատարանին հայտնում է Գելֆմանի հղիության մասին, ինչի շնորհիվ նրան հաջողվում է խուսափել մահապատժից։

Վերջին խոսքի իրավունք ստանալով՝ Ժելյաբովը դատարանում հեղափոխական խոսք է ասում։ Պերովսկայային թույլ են տալիս տեսակցել մոր հետ, նա հրաժարվում է ներման խնդրագիր ներկայացնել և վերջին նամակն է գրում հարազատներին։ Մահապատժի օրը սև հագուստով և կրծքին «ցարասպան» ցուցանակներով բանտարկյալներին հասցնում են այն հրապարակ, որտեղ կանգնեցված է կառափնարան և արդեն հինգ դագաղ է պատրաստված։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]