Լեո Արնշտամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեո Արնշտամ
Ծնվել էհունվարի 2 (15), 1905
ԾննդավայրԴնեպր, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 26, 1979(1979-12-26)[2] (74 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Մասնագիտությունկինոռեժիսոր և սցենարիստ
ԱշխատավայրՍցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
ԱնդամությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն

Լեո Արնշտամ (ռուս.՝ Арнштам, Лео Оскарович, հունվարի 2 (15), 1905, Դնեպր, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 26, 1979(1979-12-26)[2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), խորհրդային կինոռեժիսոր և սցենարիստ։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1969 թվականին)։ Ստալինյան երկու մրցանակի դափնեկիր (1946, 1947 թվականներ)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1905 թվականի հունվարի 2-ին (15), Եկատիրինոսլավում (այժմ Դնեպր), տեղական բժշկի[4], ավելի ուշ մանկաբարձ և գինեկոլգ Օսկար Արնտշամի և Մերի Արնտշամի ընտանիքում[5][6]։ Երբ նա դեռ երեխա էր, ընտանիքը տեղափոխվել է Պետրոգրադ[7], որտեղ հայրը բացել է կանանց հիվանդանոց Նևսկի պողոտայի № 101 տանը (ընտանիքն ապրում էր հենց այդ տանը)[8][9]։ 1923 թվականին ավարտել է Ն. Ռիմսկի-Կորսակովի անվան Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան, դաշնամուրի դասարանը։

Զբաղվել է համերգային գործունեությամբ։ Եղել է Վ. Մեյերխոլդի անվան թատրոնի երաժշտության բաժնի վարիչը։

1929-1942 թվականներին «Լենֆիլմ» կինոստուդիայում աշխատել է որպես հնչյունային ռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր։ 1945 թվականից աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում։

Ղեկավարել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների սցենարիստների արհեստանոցը[10][11]։

Լ. Արնշտմենը մահացել է 1979 թվականի դեկտեմբերի 26-ին։ Թաղված է Մոսկվայի Կունցևսկոյե գերեզմանատանը։

Կինը դերասանուհի Գալինա Վոդյանիցկայան է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1932 թվական` Պատահածը
  • 1933 թվական` Անկարա` Թուրքիայի սիրտը (վավերագրական)
  • 1935 թվական` Ընկերուհիներ
  • 1938 թվական` Ընկերներ
  • 1941 թվական` Մարտական կինոհավաքածու № 2` Դեպք հեռագրատանը ( Գ. Կոզինցևի հետ)
  • 1944 թվական` Զոյա
  • 1946 թվական` Գլինկա
  • 1954 թվական` Ռոմեո և Ջուլետ (Ֆիլմ-բալետ, Լ. Լավրովսկու հետ` Միջազգային կինոփառատոնի մրցանակ Կաննում, 1955 թվական)
  • 1957 թվական` Պատմության դաս (ԽՍՀՄ-Բուլղարիա, Խ. Պոսկովի հետ)
  • 1961 թվական` Հինգ օր, հինգ գիշեր (ԽՍՀՄ-ԳԴՀ)
  • 1967 թվական` Սոֆյա Պերովսկայա

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1932 թվական` Պատահածը
  • 1935 թվական` Ընկերուհիներ
  • 1938 թվական` Ընկերներ
  • 1941 թվական` Չապաևը մեզ հետ է (կարճամետրաժ)
  • 1941 թվական` Մարտական կինոհավաքածու № 2` Դեպք հեռագրատանը
  • 1944 թվական` Զոյա
  • 1946 թվական` Գլինկա
  • 1954 թվական` Ռոմեո և Ջուլիետ
  • 1957 թվական` Պատմության դաս (ԽՍՀՄ-Բուլղարիա)
  • 1961 թվական` Հինգ օր, հինգ գիշեր (ԽՍՀՄ-ԳԴՀ)
  • 1965 թվական` Հաջողության գաղտնիքը
  • 1967 թվական` Սոֆյա Պերովսկայա

Հնչյունային ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1930 թվական` Ընդդեմ ամեն ինչին
  • 1931 թվական` Միայնակ
  • 1931 թվական` Ոսկե սարեր (Երջանիկ փողոց)

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին աստիճանի Ստալինյան մրցանակ (1946 թվական)` «Զոյա» ֆիլմի համար (1944 թվական)
  • Երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ (1947 թվական)` «Գլինկա» ֆիլմի համար (1946 թվական)
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1969 թվական)
  • «Պատվո նշան» շքանշան (06.03.1950, 12.04.1974)
  • մեդալներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]