Սոֆյա Պերովսկայա
Սոֆյա Պերովսկայա ռուս.՝ Со́фья Льво́вна Перо́вская | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 13 (25), 1853 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 15 (27), 1881 (27 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Հունվարի 9-ի զոհերի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կանանց իրավունքների պաշտպան և հեղափոխական |
Ծնողներ | հայր՝ Lev Perovsky? |
![]() |
Սոֆյա Լվովնա Պերովսկայա (սեպտեմբերի 13 (25), 1853, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 15 (27), 1881, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս հեղափոխական, նարոդնիկ։ Ծագումով ազնվական։
1873 թվականին Պետերբուրգում պահել է գաղտնի բնակարաններ, պրոպագանդա տարել բանվորների շրջանում։ 1874 թվականի հունվարին ձերբակալվել է և բանտարկվել Պետրոպավլովյան ամրոցում։ «193-ի դատավարությամբ» արդարացվել է։ 1878 թվականի ամռանը մտել է «Զեմլյա ի վոլյա» կազմակերպության մեջ, շուտով նորից ձերբակալվել է և աքսորվել, ճանապարհին փախել է և անցել ընդհատակ։ 1879 թվականի աշնանից «Նարոդնայա վոլյա»-ի Գործադիր կոմիտեի, այնուհետև Կարգադրիչ հանձնաժողովի անդամ էր, զբաղվել է կազմակերպչական հարցերով, մասնակցել է «Ռաբոչայա գազետա»-ի ստեղծմանը, կապ է պահպանել Պետերբուրգի քաղաքական բանտարկյալների հետ։ Մասնակցել է Ալեքսանդր II դեմ մահափորձերին (1879, 1880, 1881 թվականի մարտի 1)։ Ձերբակալվել է 1881 թվականի մարտի 10-ին և դատապարտվել մահվան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Перовская Софья Львовна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 278)։ ![]() |
|