Վալանս (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վալանս
Զինանշան
Blason ville fr Valence (Drome).svg

Kiosque 2004-09-18 009.jpg
Կոորդինատներ: 44°55′57″ հս․ լ. 4°53′27″ ավ. ե. / 44.93250° հս․. լ. 4.89083° ավ. ե. / 44.93250; 4.89083
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Մակերես 36,69 կմ²
Բնակչություն 61 767 մարդ (2013)
Ժամային գոտի UTC+1 և UTC+2
Փոստային ինդեքսներ 26000
Պաշտոնական կայք valence.fr
##Վալանս (քաղաք) (Ֆրանսիա)
Red pog.png
Վալանսը հրաշալի ճարտարապետական քաղաք է

Վալանս, քաղաք Ֆրանսիայում, Ռոն գետի ձախ ափին։ Դրոմ դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Ունի 70,3 հազար բնակիչ (1978

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսպորտային հանգույց է։ Կա մետալուրգիական, սննդի և տեքստիլ, կաշվի, թղթի արդյունաբերություն, ժամացույցների արտադրություն։

Հայերը Վալանսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալանսում հայերը սկսել են հաստատվել 1923-1925 թվականից․ նրանց մեծ մասը գաղթել է Խարբերդից, Մալաթիայից, ավելի ուշ՝ Բրուսայից։ 1984 թվականին Վալանսում բնակվում էր 5 հազար հայ։ Վալանսահայերը հիմնականում զբաղված են արտադրության մեջ, կան նաև ազատ մասնագիտության տեր մարդիկ։ Վալանսիի հայ համայնքը Ֆրանսիայի լավ կազմակերպված համայնքներից է։ Գործում են ՀԲԸՄ (1934 թվականից), Հայ Կարմիր խաչի, Մալաթիո կրթասիրաց ընկերության, Ֆրանսահայ մշակութային միության, Ֆրանսահայ երիտասարդական միության (ԺԱՖ) Վալանսի մասնաճյուղերը, ինչպես նաև այլ հասարակական, հայրենասիրական կազմակերպություններ։ Ետպատերազմյան տարիներից ի վեր Վալանսի հայության հիմնական, զանգվածը սերտ կապերի մեջ է մայր հայրենիքի՝ Խորհրդային Հայաստանի մշակութային-հասարակական կազմակերպությունների ու նրանց ներկայացուցիչների հետ։ Վալանսի հայերը, որպես Ֆրանսիայի քաղաքացիներ, մասնակցեցին երկրորդ համաշխարհային պատերազմին՝ ֆրանսիական բանակի շարքերում և Դիմադրության շարժմանը։ 1969 թվականի հունվարին քաղաքի նորաբաց թաղամասերից մեկը կոչվել է «Երևան՝ մայրաքաղաք Հայաստանի»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 229 CC-BY-SA-icon-80x15.png