Զարգացման հայկական բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զարգացման հայկական բանկ
Ընկերության տեսակՓակ բաժնետիրական ընկերություն
Կայքarmdb.com

Զարգացման Հայկական Բանկ ԲԲԸ, Հայաստանում մինչև 2016-ը գործող ունիվերսալ բանկ էր, որը մատուցում էր բանկային ծառայություններ (ավանդներ, վարկեր, վճարային քարտեր, դրամական փոխանցումներ, հեռահար սպասարկում, փաստաթղթային գործառնություններ, թանկարժեք իրերի պահպանություն) ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց։ Բանկը ներկայացված էր ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ Հայաստանի մի շարք մարզերում և Արցախում։ Բանկի կենտրոնական գրասենյակը գտնվում էր քաղաք Երևանում։

Բանկի գործունեության հիմնական ուղղությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկը նաև թղթակցային սերտ կապերի մեջ է Եվրամիության երկրների, Ռուսաստանի և Վրաստանի առավել ճանաչված բանկերի հետ։

Բանկի կողմից մատուցվող ծառայությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկը տրամադրում է սպառողական վարկեր, քարտային վարկեր, բիզնեսվարկեր, հիպոտեկային վարկեր, ավտովարկեր, քարտային վարկային գծեր, ինչպես նաև իրականացնում է ժամկետային ավանդների ներգրավում, պլաստիկ քարտերի տրամադրում և սպասարկում, հեռահարսպասարկում, դրամական փոխանցումների իրականացում, անհատական պահատեղերի տրամադրում, փաստաթղթային գործառնություններ (ակրեդիտիվների, ինկասոյի և նպատակային էսքրոու հաշիվների սպասարկում), ռեեստրի վարում, օպցիոնների և ֆորվարդների գործարքներ, ներդրումային և պահառուական ծառայություններ։ 2011 թ. Զարգացման Հայկական Բանկը հանդես է գալիս հատուկ առաջարկով, այն է՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է շուրջ 14 բանկային ծառայությունների անվճար սպասարկում բանկի կողմից սահմանված պայմաններին բավարարելու դեպքում։ Բանկը նաև պարբերաբար հանդես է գալիս նոր պրոդուկտների առաջարկով.օրինակ՝ պարզեցված վարկ, բազմարժութային ավանդ (հնարավորություն դրված ավանդը մի արժույթից մյուսը փոխարկելու),ինչպես նաև տարբեր խրախուսական առաջարկներ է ներկայացնում հաճախորդներին, օրինակ՝ ներդնելով ավանդ (կախված ներդրված գումարի չափից)՝ հաճախորդներին տրամադրվում է բանկի վճարային քարտը։ Բանկի կողմից տրամադրվող վարկ և ավանդ պրոդուկտները Բանկը պարբերաբար մշակում է և, ելնելով շուկայի պահանջարկից, ներկայացնում է հաճախորդին նորացված առաջարկներով։ Բանկն առաջինն է տրամադրել ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձանց միջազգային ֆինանսական շուկաներում արտաժութային (Forex margin trading) գործառնություններ իրականացնելու հնարավորություն։

Բանկի մասնաճյուղերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկն ուներ 9 մասնաճյուղ, որից 5-ը Երևան քաղաքում, մյուս 4-ը՝ Արմավիր, Վանաձոր, Գյումրի քաղաքներում և 1-ը ԼՂՀ-ում՝ Ստեփանակերտ քաղաքում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]