Jump to content

Վիկտոր Գլուշկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Գլուշկով
ռուս.՝ Виктор Михайлович Глушков
Ծնվել էօգոստոսի 24, 1923(1923-08-24)[1][2]
Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էհունվարի 30, 1982(1982-01-30)[3][4] (58 տարեկան)
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5]
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն[3]
Բնակության վայր(եր)Շախտի[2], Եկատերինբուրգ[6] և Կիև[7]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմաթեմատիկոս, համակարգչային գիտնական, քաղաքական գործիչ, ճարտարագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Վ․ Մ. Գլուշկովի անվան կիբեռնետիկայի ինստիտուտ[8], Շևչենկոյի անվան համալսարան, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտ[9], NASU Institute of Electrodynamics?[10], Ural State Forest Engineering University?[6] և Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա[11]
Գործունեության ոլորտհանրահաշիվ, Կիբեռնետիկա և մաթեմատիկա
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԱնդամակցությունԲեռլինի գիտությունների ակադեմիա[12], Լեոպոլդինա[13], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[7][4], Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, Բուլղարիայի գիտությունների ակադեմիա[12] և Լեհական գիտությունների ակադեմիա[13]
Ալմա մատերՀարավռուսական պետական պոլիտեխնիկական համալսարան[14], Հարավային դաշնային համալսարան (1948)[7], Ուրալի պետական համալսարան[15], Մոսկվայի պետական համալսարան[15] և Ռոստովի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր և ԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1956)
Տիրապետում է լեզուներինռուսերեն, գերմաներեն[16] և անգլերեն[16]
Գիտական ղեկավարԴմիտրի Մորդուխայ-Բոլտովսկոյ, Սերգեյ Չեռնիկով[15], Անատոլի Մալցև[15] և Ալեքսանդր Կուրոշ
Եղել է գիտական ղեկավարՆաում Շոր, Անատոլի Անիսիմով, Վիտալի Դերկաչ, Իվան Սերգիենկո, Եկատերինա Յուշչենկո, Վլադիմիր Ռեդկո, Ալեքսանդր Լետիչևսկի, Յուլյա Կապիտոնովա, Բորիս Մալինովսկի, Վիկտոր Շկուրբա, István Peák?[15], Կոնստանտին Վերշինին[15], Անատոլի Դեգտյարև[15], Վասիլի Յուրչիշին[15], Q109647267?, Q109649392? և Տարաս Վինցյուկ
Հայտնի աշակերտներՎիտալի Դերկաչ
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ
Ամուսին(ներ)Q136095678?[7]
ՀայրQ136140580?[2]
ՄայրQ136140619?[2]
Կայքglushkov.su/eng(անգլ.)(ռուս.)
Ստորագրություն
Изображение автографа
 Victor Glushkov Վիքիպահեստում

Վիկտոր Միխայլովիչ Գլուշկով (ռուս.՝ Ви́ктор Миха́йлович Глушко́в, օգոստոսի 24, 1923(1923-08-24)[1][2], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հունվարի 30, 1982(1982-01-30)[3][4], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5]), խորհրդային մաթեմատիկոս[21], Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում տեղեկատվական տեխնոլոգիաների և խորհրդային կիբեռնետիկայի հիմնադիր հայրերից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության Դոնի Ռոստով քաղաքում, ծնողները հանքային ինժեներներ էին։ Գլուշկովը ավարտել է Հարավային դաշնային համալսարանը 1948 թվականին, 1952 թվականին առաջարկել է Հիլբերտի հինգերորդ խնդրի լուծում և պաշտպանել է իր թեզը Մոսկվայի պետական համալսարանում։

1956 թվականին սկսել է աշխատել համակարգիչներով և աշխատել է որպես Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի Համակարգչային կենտրոնի տնօրեն (Կիևում)։ 1958 թվականին դարձել է Կոմունիստական կուսակցության անդամ։ 1962 թվականին Գլուշկովը հիմնադրել է Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի Կիբերնետիկայի ինստիտուտը և դարձել է դրա առաջին տնօրեն։

Մեծ ներդրում է ունեցել ավտոմատի տեսությունում։ Իր հետևորդների հետ (Կապիտոնովա, Լետիչեևսկի և ուրիշներ) հաջողությամբ կիրառել է այդ տեսությունը համակարգիչների կառուցումը ընդլայնելու համար։ Գրել է հայտնի «Թվային ավտոմատային սինթեզ» գիրքը։ Այդ աշխատանքի համար 1964 թվականին ստացել է Լենինյան մրցանակ և ընտրվել է Խորհրդային միության գիտությունների ակադեմիայի անդամ։

Մեծ ազդեցություն է ունեցել տեսական համակարգչային գիտությունների տարբեր ոլորտներում (այդ թվում ծրագրավորման տեսություն և արհեստական բանականություն) ինչպես նաև Խորհրդային Միությունում դրանց կիրառությանը։ Հրատարակել է մոտ 800 տպագիր աշխատություն։

Իր խոշոր նպատակներից էր Տեղեկատվության մշակման և հաշվարկի ազգային ավտոմատացված համակարգի ստեղծումը (ռուս.՝ Общегосударственная автоматизированная система учёта и обработки информации, "ОГАС"), որը կազմված էր համակարգչային ցանցից՝ ազգային տնտեսության կազմակերպությունների միջև տեղեկատվության և ռեսուրսների բաշխումը կառավարելու համար, ինչը պետք է ներկայացներ սոցիալիստական պլանավորման ավելի բարձր տեսակ, քան գոյություն ունեցող Ստալինիստական հրամանատարական տնտեսությունն էր։ Այս նախագիծը առաջին անգամ մոդելավորվել և ներկայացվել է 1962 թվականին։ Սակայն, Կոմունիստական կուսակցության շատ առաջնորդներ կարծում էին, որ համակարգը սպառնում է տնտեսության նկատմամբ կուսակցության վերահսկողությանը[22]։ 1970-ականներին վերացավ այս նախագծի հանդեպ պաշտոնական հետաքրքրությունը։

Գլուշկովը 1967 թվականին հիմնադրել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի Տեսական կիբեռնետիկայի և օպտիմալ կառավարման մեթոդների ամբիոնը[23], 1969 թվականին՝ Կիևի Շևչենկոյի անվան համալսարանի Տեսական կիբեռնետիկայի ամբիոնը[24]։ Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի կիբեռնետիկայի ինստիտուտը կոչվել է նրա անունով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Глушков Виктор Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 1 2 3 4 5 6 7 Малиновский Б. Н. История вычислительной техники в лицах (ռուս.)Киев: 1995. — С. 94. — 384 с. — ISBN 5-7707-6131-8
  3. 1 2 3 Страницы истории отечественных ИТ. Том 1 (ռուս.) // Страницы истории отечественных ИТМ.: Альпина Паблишер, 2015. — Т. 1. — С. 48. — 265 с. — ISBN 978-5-9614-4853-5
  4. 1 2 3 Очерки истории информатики в России (ռուս.)Новосибирск: 1998. — С. 634. — ISBN 5-7692-0101-0
  5. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #105127902X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 1 2 Малиновский Б. Н. История вычислительной техники в лицах (ռուս.)Киев: 1995. — С. 105. — 384 с. — ISBN 5-7707-6131-8
  7. 1 2 3 4 Страницы истории отечественных ИТ. Том 1 (ռուս.) // Страницы истории отечественных ИТМ.: Альпина Паблишер, 2015. — Т. 1. — С. 43. — 265 с. — ISBN 978-5-9614-4853-5
  8. Александрович П. Д. Становление информатики в России, Development of computer science in Russia (ռուս.) // Очерки истории информатики в РоссииНовосибирск: 1998. — С. 25. — ISBN 5-7692-0101-0
  9. Малиновский Б. Н. История вычислительной техники в лицах (ռուս.)Киев: 1995. — С. 109. — 384 с. — ISBN 5-7707-6131-8
  10. Малиновский Б. Н. История вычислительной техники в лицах (ռուս.)Киев: 1995. — С. 44—45. — 384 с. — ISBN 5-7707-6131-8
  11. Малиновский Б. Н. История вычислительной техники в лицах (ռուս.)Киев: 1995. — С. 169. — 384 с. — ISBN 5-7707-6131-8
  12. 1 2 3 4 5 6 Страницы истории отечественных ИТ. Том 1 (ռուս.) // Страницы истории отечественных ИТМ.: Альпина Паблишер, 2015. — Т. 1. — С. 47. — 265 с. — ISBN 978-5-9614-4853-5
  13. 1 2 Малиновский Б. Н. История вычислительной техники в лицах (ռուս.)Киев: 1995. — С. 85. — 384 с. — ISBN 5-7707-6131-8
  14. Малиновский Б. Н. История вычислительной техники в лицах (ռուս.)Киев: 1995. — С. 101. — 384 с. — ISBN 5-7707-6131-8
  15. 1 2 3 4 5 6 7 8 Mathematics Genealogy Project — 1997.
  16. 1 2 Малиновский Б. Н. История вычислительной техники в лицах (ռուս.)Киев: 1995. — С. 84. — 384 с. — ISBN 5-7707-6131-8
  17. Малиновский Б. Н. История вычислительной техники в лицах (ռուս.)Киев: 1995. — С. 13. — 384 с. — ISBN 5-7707-6131-8
  18. Малиновский Б. Н. История вычислительной техники в лицах (ռուս.)Киев: 1995. — С. 342. — 384 с. — ISBN 5-7707-6131-8
  19. Малиновский Б. Н. История вычислительной техники в лицах (ռուս.)Киев: 1995. — С. 134. — 384 с. — ISBN 5-7707-6131-8
  20. https://glushkov.su
  21. Վիկտոր Միխայիլովիչ Գլուշկովը Սովետական մեծ հանրագիտարանում
  22. Peters, Benjamin (2016). How Not to Network a Nation: The Uneasy History of the Soviet Internet. The MIT Press. ISBN 9780262034180.
  23. The history of the MIPT Division in Kiev Արխիվացված 2007-08-14 Wayback Machine
  24. Malinovskiĭ, BN (1993). Academician V. Glushkov (Russian). Kiev: Naukova Dumka. ISBN 5-12-003983-9.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. Victor Glushkov Արխիվացված 2008-04-17 Wayback Machine. Site NASU
  26. Victor Glushkov. Site RAS
  27. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  28. «Computer Pioneer Recipients». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Գլուշկով» հոդվածին։