Սինհալերեն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սինհալերեն | |
---|---|
Տեսակ | բնական լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Insular Indo-Aryan? |
Երկրներ | Շրի Լանկա[1] |
Խոսողների քանակ | 15 300 000 մարդ (2019)[2] |
Գրերի համակարգ | Sinhala? |
IETF | si |
ԳՕՍՏ 7.75–97 | син 599 |
ISO 639-1 | si |
ISO 639-2 | sin |
ISO 639-3 | sin |
Sinhala language Վիքիպահեստում |
Սինհալերեն, սինհալների՝ Շրի Լանկայի հիմնական բնակչության լեզուն, երկրի պետական լեզուն (թամիլերենի հետ)։ Խոսողների թիվը՝ մոտ 16 միլիոն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդարիական խմբին։ Ծագել է սինհալական պրակրիտից։
Հնչյունական կազմը միտում է ձայնային ներդաշնակության։ Ձևաբանական կառուցվածքն աչքի է ընկնում կցականության ուժեղ տարրերով։ Բառապաշարում շատ են փոխառությունները (մեծ մասամբ դրավիդյան, ինչպես նաև արևմտաեվրոպական լեզուներից)։ Սինհալերենն օգտագործում է հվ-հնդ․ գրատեսակներից մեկը։ Հնագույն արձանագրությունները՝ մ․ թ․ ա․ III դարից։ Գրական սինհալերենը զարգացել է 13—14-րդ դարերում, հին ձևը պահպանվել է մինչև 19-րդ դարը։
Ավելի ուշ կենդանի խոսակցական լեզվի հիմքի վրա ձևավորվել է գրական սինհալերենի նոր ձևը, որը պարունակում է մեծ թվով սանսկրիտաբանություններ։ Խոսակցական լեզվի (որը կորցրել է խոնարհման կարգը) և գրականի միջև էական տարբերություն կա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ScriptSource - Sri Lanka
- ↑ Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինհալերեն» հոդվածին։ |
|