Արմեն Թախտաջյանի կիսանդրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Թախտաջյանի կիսանդրի
տեսակքանդակ
քանդակագործԱրթուր Ավետիսյան
տարիապրիլի 28, 2023
ժանրկիսանդրի
գտնվելու վայրԵրևանի բուսաբանական այգի


Արմեն Թախտաջյանի կիսանդրի, հուշարձան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանի բուսաբանական այգու տարածքում, որը տեղադրվել է 2023 թվականին։ Նվիրված է մեծանուն գիտնական, ակադեմիկոս Արմեն Թախտաջյանին։ Քանդակի հեղինակն է Արթուր Ավետիսյանը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսանդրու բացումը տեղի է ունեցել 2023 թվականի ապրիլի 28-ին։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մենդելեևի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը, Արմեն Թախտաջյանի թոռը՝ Հայկ Թախտաջյանը, գիտնականներ, Երևանի բուսաբանական այգու ղեկավարությունը և աշխատակիցները[1][2]։

Քանդակի հեղինակ, քանդակագործ Արթուր Ավետիսյանը, ինստիտուտի աշխատակիցներ Աշոտ Բոգդանյանը, Նորիկ Շատոյանը, տարածքի բարեկարգմանն աջակցած «Ֆենսինգ Սիսթեմս» ընկերությունը պարգևատրվել են շնորհակալագրերով, որոնք հանձնել է ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը[1][2]։

Արմեն Թախտաջյանի կիսանդրու շուրջ ստեղծվելու է պուրակ, որտեղ աճեցվելու են նրա անունը կրող բույսեր։ Այն դառնալու է գիտության հանրայնացման, Բուսաբանական այգու գիտականությունը ներկայացնելու վայր[1][2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Երևանի բուսաբանական այգում բացվել է բուսաբան Արմեն Թախտաջյանի կիսանդրին». armenpress.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Երևանի բուսաբանական այգում բացվեց աշխարհահռչակ բուսաբան Արմեն Թախտաջյանի կիսանդրին». news.am. 2023 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.