Վազգեն Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Վազգեն Գաբրիելյան
Ծնվել էհունվարի 20, 1937(1937-01-20) (82 տարեկան)
Արտիմետ, Արմավիրի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1979) և պրոֆեսոր (1981)
Տիրապետում է լեզուներինհայերեն
ՊարգևներՀայաստանի Հանրապետութեան գիտության վաստակավոր գործիչ և Մովսես Խորենացու մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ
Ամուսին(ներ)Ժենյա Քալանթարյան
Երեխա(ներ)Վահե Գաբրիելյան և Վաչե Գաբրիելյան

Վազգեն Արշալույսի Գաբրիելյան (հունվարի 20, 1937(1937-01-20), Արտիմետ, Արմավիրի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1979), պրոֆեսոր (1981ԽՍՀՄ գրողների միության անդամ 1978 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1962 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Էջմիածնի շրջանի Ալիբեկլու (այժմ՝ Արտիմեդ) գյուղում։ 1955 թվականին ավարտել է Էջմիածնի մանկավարժական ուսումնարանը, 1960 թվականին՝ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1960-1966 թվականներին աշխատել է «Երևանի համալսարան» թերթում նախ որպես գրական աշխատող, ապա՝ պատասխանատու քարտուղար, 1966 թվականից՝ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի խորհրդահայ (այժմ՝ հայ նորագույն) գրականության ամբիոնում։ 1981 թվականից նույն ամբիոնի վարիչն է։ 1996-2000 թվականներին եղել է բանասիրության ֆակուլտետի դեկանը։

1964 թվականին «Ռուբեն Որբերյանի կյանքը և ստեղծագործությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1979 թվականին «Դանիել Վարուժան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։

Վազգեն Գաբրիելյանը մեծ ներդրում ունի ինչպես սփյուռքահայ գրողների (Վահան Թեքեյան, Դանիել Վարուժան, Մուշեղ Իշխան) երկերի, այնպես էլ տարբեր հեղինակների չափածո և արձակ ստեղծագործությունների ժողովածուների հրատարակության գործում[1][2][3]:

Երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իմ կանաչ հինավուրց թթենին (արձակ բանաստեղծություններ), Երևան, 1962, 50 էջ։
  • Ռուբեն Որբերյան, Երևան, 1964, 116 էջ։
  • «Լենինի կերպարը հայ գրականության մեջ», Երևան, 1969, 44 էջ։
  • Արևմտահայ բանաստեղծներ. գրական դիմագծեր, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1971, 216 էջ։
  • Սովետական Հայաստանը և սփյուռքահայ գրողները, Երևան, «Գիտելիք», 1975, 28 էջ։
  • Դիմանկարներ (սփյուռքահայ գրողներ), Երևան, «Սովետական գրող», 1976, 204 էջ։
  • Դանիել Վարուժան։ Կյանքը և գործը, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1978, 432 էջ։
  • Սփյուռքահայ գրականություն, Երևան, 1987:
  • Դասականների ժամանակը, Երևան, 1997:
  • Գրավոր խոսք, Երևան, 2004:
  • Գրականության մեր ժամանակը, Երևան, 2006:
  • Սփյուռքահայ գրականություն, Երևան, 2008:

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», 1986, էջ 112:
  2. Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 175:
  3. Ով ով է. Կենսագրական հանրագիտարան, Հայեր, հատոր 1, Երևան, ՀՀՀ, 2005, էջ 248-249:
  4. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին