Ալլա Տարասովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալլա Տարասովա
Tarasova.jpg
Ծնվել է հունվարի 25 (փետրվարի 6), 1898
Ծննդավայր Կիև, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է ապրիլի 5, 1973({{padleft:1973|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:5|2|0}})[1][2] (75 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություն դերասանուհի
Աշխատավայր Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն
Ամուսին Իվան Մոսկվին
Զբաղեցրած պաշտոններ ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Alla Tarasova Վիքիպահեստում

Ալլա Կոնստանտինովնա Տարասովա . (1898-1973), ռուս խորհրդային դերասանուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1937)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973)։ ԽՄԿԿ անդամ 1954 թվականից։

1916 թվականից Ալլա Տարասովան Կրուչինինայի դերում ՄԴԹ-ի թատերախմբի դերասանուհի։ Կ․ Ստանիսլավսկու և Վլ․ Նեմիրովիչ Դանչենկոյի աշակերտուհի Տարասովան ձգտել է սոցիալական, կենսական, գեղարվեստական ճշմարտության։ Լավագույն կերպարներն ստեղծել է Չեխովի (Անյա, «Բալենու այգին», Սոնյա, Ելենա Անդրեևնա, «Քեռի Վանյա», Իրինա, Մաշա, «Երեք քույր»), Ա․ Օստրովսկու (Նեգինա, «Տաղանդներ և երկրպագուներ», Կրուչինինա, «Անմեղ մեղավորներ» ևն), Գորկու (Տատյանա, «Թշնամիներ», Վարվառա, «Հովեկներ») պիեսներում։ Մեծ հաջողությամբ խաղացել է Աննա Կարենինայի (Լև Նիկոլայևիչ Տոլստոյի «Աննա Կարենինա») դերը։ Սովետական խաղացանկի դերերից են՝ Ելենա (Բուլգակովի «Տուրբինների օրերը»), Տոպիլինա (Սոֆրոնովի «Սիրտը չի ներում»)։ Նկարահանվել է կինոյում՝ Կատերինա («Ամպրոպ», 1934), Եկատերինա («Պետրոս I», 1937-1939) և այլն։ ԽՍՀՄ 3-5-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ԽՍՀՄ պետական մրցանակներ (1941, 1946՝ կրկնակի, 1947, 1949)։ Պարգեատրվել է Լենինի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 612 CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Тарасова Алла Константиновна // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Encyclopædia Britannica