Ադմիրալ Մակարովի անվան ծովային պետական ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադմիրալ Մակարովի անվան ծովային պետական ակադեմիա
Государственная морская академия имени адмирала С. О. Макарова
Эмблема ГМА им. С. О. Макарова.gif
Kosaya line(2).jpg
Տեսակ ռազմական ակադեմիա
Միջազգային անվանում Admiral Makarov State Maritime Academy
Նախկին անվանումներ Государственный университет морского и речного флота имени адмирала С. О. Макарова
Հիմնադրված է 1876
Անվանված է Ստեպան Մակարով
Տիպ բարձրագույն դաշնային
բյուջետային ուսումնական հաստատություն
Ռեկտոր Սերգեյ Բարիշնիկով
Երկիր Flag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսաստան
Տեղագրություն Սանկտ Պետերբուրգ
Հասցե 199106, С.-Петербург, Васильевский остров, Косая линия, д. 15А
Կայք gumrf.ru
Admiral Makarov State Maritime Academy Վիքիպահեստում

Ադմիրալ Մակարովի անվան ծովային պետական ակադեմիա (ռուս.՝ Государственная морская академия имени адмирала С. О. Макарова), (1876-2012), բարձրագույն դաշնային բյուջետային ուսումնական հաստատություն Սանկտ Պետերբուրգ քաղաքում, Ռուսաստան։ Պատրաստում է տարբեր մասնագետներ քաղաքացիական և առևտրական նավատորմի համար։ Ծովային տրանսպորտի համար կադրերի պատրաստումն արվում է Պետական կրթական ստանդարտներին համապատասխան, նավաստիների ուսուցման և դիպլոմավորման միջազգային կոնվենցիաների պահանջների հետ համաձայնացնելով։ Բացի այս ամենից բուհը պատրաստում է նաև ինժեներների կադրեր՝ ատոմային էներգետիկ կարգավորումներով հայրենական նավերի համար, ինչպես նաև մասնագետների վերապատրաստում՝ Հյուսիսային ծովային ճանապարհի սպասարկման համար։ Մասնագետների այդ թվին են պատկանում ոչ միայն ատոմային սառցահատերի թիմերը, այլև օդերևութաբանները, օվկիանոսաբանները, ջրագրաբանները, ռադիոինժեներները։ Ակադեմիայում դասավանդում են գիտությունների 77 դոկտոր, պրոֆեսոր, գիտությունների 186 թեկնածու և դոցենտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիան իր պատմությունն սկսել է Սանկտ Պետերբուրգի գետային յախտա-ակումբի ծովագնացության դասընթացներից, 1876 թվականի մայիսի 7-ին Ալեքսանդր II հրամանով։ 1902 թվականի մայիսի 6-ին ծովագնացության դասընթացների հիման վրա Սանկտ Պետերբուրգի 200-ամյակի առթիվ ստեղծվեց հեռավոր նավագնացության ուսումնարան, որն ստացավ Պետրոս I կայսեր անունը։ 1905 թվականի հունիսի 13-ին ուսումնարանը վերաձևավորվեց Սանկտ Պետերբուրգի՝ Պետրոս I կայսեր անվան հեռավոր նավագնացության և առևտրային նավատորմի նավերի մեխանիկների միացյալ ուսումնարան։ 1919 թվականի փետրվարին միացյալ ուսումնարանները վերակազմավորվեցին Պետրոգրադի ջրային հաղորդակցման տեխնիկումի (1924 թվականի հունվարի 26-ից՝ Լենինգրադի ծովային տեխնիկում)։ 1944 թվականին Պաշտպանության պետական կոմիտեն ստեղծում է Լենինգրադի բարձրագույն նավագնացության ուսումնարան։

10 տարի անց այն միավորվում է Բարձրագույն արկտիկական ծովային ուսումնարանի հետ (1935-1945 թվականներին՝ Գլխհյուսծովճանի ջրագրաբանական ինստիտուտ), որը 1949 թվականին կոչվեց հայտնի ռուս ադմիրալ Ս․ Մակարովի անունով և ձևավորվում է Լենինգրադի՝ Ադմիրալ Ս․ Մակարովի անվան բարձրագույն ինժեներական ծովային ուսումնարանը։ 1990 թվականի դեկտեմբերին ուսումնարանն ստացավ ակադեմիայի կարգավիճակ։

2012 թվականի սեպտեմբերի 11-ին Ռուսաստանի տրանսպորտի նախարարի № 341 հրամանով Ս․ Մակարովի անվան ուսումնարանը միացվեց Սանկտ Պետերբուրգի ջրային հաղորդակցման պետական համալսարանին։ Միացյալ բարձրագույն ուսումնական հաստատությունը կոչվեց Ադմիրալ Մակարովի անվան ծովային պետական ակադեմիա։[1]

Հայտնի դասավանդողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլայ Մատուսևիչ
  • Ալեքսանդր Շերշով
  • Յուլի Շոկալսկի
  • Օլգա Գրիգորևա
  • Բորիս Կլոչկով
  • Անատոլի Սազանով
  • Մարգարիտա Գորինա
  • Վլադիմիր Շուտենկո
  • Ալեքսանդր Կուզնեցով
  • Սերգեյ Լիսին
  • Սերգեյ Կուզնեցով
  • Ալեքսանդր Բարանով
  • Էդգար Շտումպֆ
  • Վասիլի Սնոպկով
  • Տատյանա Բիկեզինա
  • Սերգեյ Լեբեդև
  • Վլադիմիր Ռիկով

Ուսանողական սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուհը մասնակցում է բուհերի գավաթի տարբեր մրցաշարերի։

Կամպուս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակադեմիան Սանկտ Պետերբուրգում ունի 5 ուսանողական թաղամաս՝
  • Վասիլիի կղզում (Կոսայա լինիա 15ա և 21 լինիա)
  • Ստրելնա գյուղ (Սանկտ Պետերբուրգի մայրուղի 43)
  • Օխտա (Զանևսկի պողոտա 5)
  • Մեծ Սմոլենսկի պողոտա

Ակադեմիայի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արկտիկական
  • Միջազգային տրանսպորտի մենեջմենթ
  • Էլեկտրամեխանիկական
  • նավավարական
  • ռադիոտեպնիկական
  • ծովային իրավունք (2009 թվականից)
  • հեռակա ուսուցում

Բացի սա, ակադեմիայի կազմի մեջ մտնում է ծովային քոլեջը, որը կատարում է 9-10 և 11 դասարաններից կադրերի պատրաստում միջին մասնագիտական ծրագրերով։

Մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիան ունի 2 մասնաճյուղ՝ Մուրմանսկում և Արխանգելսկում՝ Վ․ Վորոնինի անվան արկտիկական ծովային ինստիտուտ։[2]

Սերտիֆիկացում և հավատարմագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին ակադեմիան անցավ Միջազգային ծովային կազմակերպության սերտիֆիկացման և կրթական բաժնի որակավորում։ Ֆակուլտետները և առանձին դասընթացներն ունեն որակավորում Նորվեգիայի ծովային ադմինիստրացիայից (անգլ.՝ Norwegian Maritime Directorate) և Միջազգային ջրագրաբանական կազմակերպությունից։ 1998 թվականին ակադեմիան անդամագրվեց Ռադիոյի և էլեկտրոնիկայի ծովային քոլեջների միությանը (անգլ.՝ Association of Marine Electronic and Radio Colleges (AMERC))

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]