Շավարշ Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շավարշ Կարապետյան
Ծնվել է մայիսի 19, 1953({{padleft:1953|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:19|2|0}}) (62 տարեկան)
Ծննդավայր Վանաձոր
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություն լողորդ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան

Շավարշ Վլադիմիրի Կարապետյան (ծնվ. 1953 թ. մայիսի 19, Կիրովական (այժմ՝ Վանաձոր), ՀԽՍՀ), 11-անգամ աշխարհի ռեկորդակիր, 17-անգամ աշխարհի չեմպիոն, 13-անգամ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն ջրասուզալող սպորտաձևում։ Սուզալողի ռուսական ասոցիացիայի պատվավոր նախագահ [1]։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և UNESCO-ի «Արդար խաղ» (Ֆեյր փլեյ) մրցանակով։ Աշխատել է պատանեկան դպրոցի տնօրեն։ [2]

2010թ. մայիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Արիության մեդալով[3]:

1974 թ. հունվարի 8 փրկություն[խմբագրել]

1974 թ. հունվարի 8-ին Շավարշ Կարապետյանը Ծաղկաձորի սպորտային բազայից (համամիութենական սպորտային բազա օլիմպիական մրցումներին պատրաստվելու համար) ավտոբուսով վերադառնում էր Երևան։ Ավտոբուսում այդ պահին գտնվում էին երեսունից ավել ուղևորներ` ներառյալ մարզիկներ։ Վերելքի վրա վարորդը, նկատելով շարժիչի անսարքություն, ստիպված կանգնացնում է մեքենան և դուրս գալիս։ Նույն պահին անկառավարելի ավտոբուսը շարժվում է տեղից։ Վարորդի բացակայությունը առաջինը նկատեց Կարապետյանը, ով ամենից մոտն էր նստած վարորդին։ Փորձելով կանգնացնել ավտոբուսը և կանխել դրա անկումը ձորի մեջ` Շավարշը արմունկով ջարդում է վարորդի խցիկի ապակյա պատը և կտրուկ ուղղում է ավտոբուսը դեպի սար։ Ավելի ուշ այս իրավիճակի վերլուծության ընթացքում պարզվել է, որ այս որոշումը միակ ճիշտ ելքն էր վթարից խուսափելու համար։ Հենց այս դեպքից հետո Շավարշ Կարապետյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես նրան հաջողվեց կանխել ողբերգությունը, ասաց իր հայտնի խոսքերը. «Ուղղակի ես ամենից մոտն էի…»։

1976 թ. սեպտեմբերի 16-ին, փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Դեպքի պահին նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և, տեսնելով կատարվածը, անմիջապես նետվում է ջուրը` օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրեց տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերեց 20 ուղևորի։ Մյուս ուղևորներին փրկել չհաջողվեց։ Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացավ թոքերի բորբոքումով, որը բարդացավ սեփսիսով։ Ծանր հիվանդությունը բերեց հաշմանդամության և սպորտային կարերիայի ավարտին։

Կարապետյանն ունի երեք երեխա` երկու դուստր և մեկ որդի։ 1993 թվականից Շավարշ Կարապետյանը ընտանիքի հետ ապրում և աշխատում է Մոսկվայում։ Նա ունի կոշիկի վերանորոգման փոքր արհեսատնոց, որը կոչվում է «Երկրորդ շունչ»։

Նրա անունով կոչվել է աստերոիդ (3027 Շավարշ)։ Ռուսաստանի Ռիբինսկ քաղաքում Շավարշ Կարապետյանի անվան սուզալողի մրցումներ են անցկացվում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  • Лейбовский, Вадим Викторович. «Двадцать жизней Шаварша» (О жизни и подвиге мастера спорта по подводному плаванию Ш. Карапетяна). - М.։ Физкультура и спорт, 1988. - 319 с., ил. -  (Сердца, отданные спорту). - ББК 75.717.91

Արտաքին հղումներ[խմբագրել]