Jump to content

Էմիլ Լահուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլ Լահուդ
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Բրիտանիայի թագավորական նավատոմի քոլեջ, Naval War College? և Բրումմանայի վարժարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և սպա
Դավանանք Մարոնիական կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հունվարի 12, 1936(1936-01-12)[1][2] (90 տարեկան)
Ծննդավայր Բեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն  Լիբանան
Հայր Jamil Lahoud?
Զավակներ Emile Lahoud Jr.? և Ralph Lahoud?
 
Պարգևներ

Էմիլ Ջամիլ Լահուդ (հունվարի 12, 1936(1936-01-12)[1][2], Բեյրութ, Լիբանան), լիբանանցի պետական և ռազմական գործիչ, Լիբանանի 11-րդ նախագահը (1998-2007)[6]։

Էմիլ Լահուդը ծնվել է 1936 թվականի հունվարի 12-ին Լիբանանի Բաբդաթ քաղաքում[7], սակայն Լիբանանի Զինված ուժերը որպես նրա ծննդավայր նշում են Բեյրութը[8]։ Նա գեներալ Ջամիլ Լահուդի կրտսեր որդին է։ Մայրը՝ Ադրինե Բաջակյանը, հայկական ծագում ունի, Սիրիայի հայաշատ Քեսաբ քաղաքից է[7]։ Լահուդի ավագ եղբայրը՝ Նասրի Լահուդը, դատավոր էր՝ ռազմական դատախազ[9]։ Պապը՝ Սալիմ Լահուդը, 1955-1957 թվականներին Լիբանանի արտաքին գործերի նախարարն էր[10]։

Էմիլ Լահուդի մորական կողմի մեծ տատն ու պապը Թագուհի Քալեբջյանն ու Մինաս Սագերյանն էին, որոնք Օսմանյան կայսրության Ադապազար քաղաքից էին։ Այն տեղակայված է Սև ծովի ափին՝ Ստամբուլից 80 կմ հեռավորության վրա։ Մինասն ու Թագուհին Հայոց ցեղասպանության զոհ են դարձել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[6]։

Լահուդը տարրական կրթությունն ստացել է Բեյրութի Collège de La Sagesse քոլեջում, միջնակարգ կրթությունը՝ Մաթնի շրջանի Բրամանա ավագ դպրոցում։ 1956 թվականին ընդունվում է ռազմական ակադեմիա և սովորում մեկ տարի[9]։ Այնուհետև սովորում է Միացյալ Թագավորության Դարթմութի ռազմածովային քոլեջում[9]։ Վերադառնում է Լիբանանի ռազմական ակադեմիա և ավարտում որպես կրտսեր լեյտենանտ[9][11]։ 1986 թվականին սովորում է Միացյալ Թագավորության Ռազմածովային ակադեմիայում[9]։ Կապիտանի աստիճանով սովորում է Ռոդ Այլենդի Naval War College քոլեջում, որն ավարտում է 1973 թվականին[12]։

Զինվորական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականի սեպտեմբերի 18-ին Լահուդը ստանում է կրտսեր լեյտենանտի կոչում, իսկ 1969 թվականի ապրիլի 1-ին՝ լեյտենանտի։ 1974 թվականի հունվարի 1-ին նրան տրվում է լեյտենանտ-երկրորդ կարգի կապիտանի կոչում, իսկ 1976 թվականի հունվարի 1-ին՝ երկրորդ կարգի կապիտանի։ Այնուհետև 1980 թվականի հունվարի 1-ից ծառայում է որպես Ռազմածովային նավատորմի կապիտան, իսկ 1985 թվականի հունվարի 1-ից՝ Ռազմածովային նավատորմի ադմիրալ։ 1989 թվականի նոյեմբերի 28-ին ստանում է գեներալի կոչում[8]։

Երբ Մահուդի մորական կողմից զարմիկ գեներալ Ժան Նժեիմին նշանակեցին բանակի հրամանատար, Լահուդն օգտվեց այս նշանակումից[13] և վերջինիս 1970 թվականին նշանակեցին բանակի 4-րդ դիվիզիայի տրանսպորտի ստորաբաժանման ղեկավար, թեև Լահուդը ծովային սպա էր։ Չնայած 1971 թվականին Նժեիմը զոհվեց ուղղաթիռի վթարից՝ Լահուդն աստիճանաբար աճ գրանցեց իր կարիերայում։ 1980 թվականին նշանակվեց բանակի աշխատակազմի ղեկավար[13]։ 1983 թվականին Պաշտպանության բանակում զբաղեցրեց վարչական պաշտոն, որտեղ նրան էր վստահվել նախարարության պաշտոնյաների և Լիբանանի բանակի հրամանատարության միջև համակարգումը[13]․ այս պաշտոնը 1984 թվականին զբաղեցրել էր գեներալ Միշել Աունը։ Լահուդը թույլ տվեց, որ Սիրիան վերահսկի Լիբանանի զինվորական ապարատը[14]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է հայուհի Անդրեա Ամատունու հետ, ունի երեք զավակ։ Որդիներից Էմիլ Լահուդ-կրտսերը եղել է Լիբանանի լողի չեմպիոն[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  2. 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. ↑ https://archiv.prezident.sk/schuster/index24b1.html?372 (словацк.)
  4. ↑ Journal de Monaco (ֆր.): Bulletin officiel de la Principauté — Monaco: 2001. — Iss. 7506. — ISSN 1010-8742
  5. ↑ Postanowienie Prezydenta Rzeczypospolitej Polskiej z dnia 5 lipca 2004 r. o nadaniu orderów (լեհ.) // Monitor Polski — Rządowe Centrum Legislacji, 2004.
  6. 1 2 «Poochigian Family History and Genealogy». Poochigian Archives. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  7. 1 2 «Émile Lahoud». NNDB. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  8. 1 2 «Armed Forces Commanders - Emile Lahoud». Lebanese Armed Forces. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  9. 1 2 3 4 5 «Man of the Hour: General Emile Lahoud». CGGL. 1998 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  10. ↑ «Lebanon». Rulers. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
  11. ↑ «Émile Lahoud». Encyclopædia Britannica. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  12. ↑ «Graduation exercises» (PDF). US Naval War College. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
  13. 1 2 3 Gambill,, Gary C.; Ziad K. Abdelnour; Bassam Endrawos (2011 թ․ նոյեմբեր). «Emile Lahoud President of Lebanon». Middle East Intelligence Bulletin. 3 (11).{{cite journal}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  14. ↑ Salloukh, Bassel (Fall 2005). «Syria and Lebanon: A Brotherhood Transformed». MER236. 35. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.(չաշխատող հղում)
  15. ↑ Արծվի Բախչինյան, Հայազգի գործիչներ, Ե., 2012։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Լահուդ» հոդվածին։