Վիլեն Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլեն Հակոբյան
Ծնվել էմայիսի 4, 1938(1938-05-04)[1] (81 տարեկան)
Գառնահովիտ, Հայկական ԽՍՀ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունՈւղեղային արյան շրջանառության ֆարմակոլոգիա
ուղեղային արյան շրջանառության վրա ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի ազդեցության մեխանիզմների բացահայտում
ԱնդամակցությունՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր և ակադեմիկոս
ՊարգևներՀայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Մխիթար Հերացու մեդալ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան Երևանի պատվավոր քաղաքացի Վ․ Վերնադսկու անվան ոսկե աստղ Ֆրիտյոֆ Նանսեն ոսկե հուշամեդալ «Դրաստամատ Կանայան» մեդալ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալ ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի 10-ամյակի ոսկե մեդալ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշան ՀՀ վարչապետի հուշամեդալ ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալ Համագործակցության ամրապնդման համար մեդալ Սպարապետ Վ. Սարգսյանի անվան մեդալ ՀՀ զինված ուժերի 20-ամյակ հոբելյանական մեդալ և Գարեգին Նժդեհ մեդալ

Վիլեն Պարույրի Հակոբյան (մայիսի 1, 1938, Գառնահովիտ, Արագածոտնի մարզ, ՀԽՍՀ), հայ դեղագետ, բժշկական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1978), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1994), թղթակից անդամ՝ (1990), ՀՀ գիտության վաստակավոր գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954-1960 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում։ 1961-1962 թվականներին եղել է Արթիկի շրջանի Հոռոմ գյուղի գյուղական բժշկական տեղամասի վարիչ, 1962-1964 թվականներին՝ ԵՊԲԻ ֆարմակոլոգիայի ամբիոնի ավագ լաբորանտ, 1964-1968 թվականներին՝ ԵՊԲԻ ֆարմակոլոգիայի ամբիոնի կրտսեր գիտաշխատող։ 1967 թվականին Երևանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1968-1972 թվականներին եղել է ԵՊԲԻ ֆարմակոլոգիայի ամբիոնի ավագ գիտաշխատող, 1971-1972 թվականներին՝ ԵՊԲԻ բուժական ֆակուլտետի դեկանի տեղակալ, 1972-1980 թվականներին՝ ԵՊԲԻ ֆարմակոլոգիայի ամբիոնի դոցենտ, 1972-1979 թվականներին՝ ԵՊԲԻ արտասահմանյան ուսանողների ֆակուլտետի դեկան, 1977 թվականին Կազանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1980-1994 թվականներին ԵՊԲԻ ֆարմակոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, 1979-1983 թվականներին եղել է ԵՊԲԻ բուժական ֆակուլտետի դեկան, 1986-1987 թվականներին՝ ԵՊԲԻ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1980-1994 թվականներին ԵՊԲԻ ֆարմակոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, 1987-2006 թվականներին՝ ԵՊԲՀ ռեկտոր, 1994-2006 թվականներին՝ ԵՊԲՀ դեղաբանության ամբիոնի վարիչ։ 2011 թվականից ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական։ 2006 թվականից ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 2000 թվականից՝ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, 2010 թվականից՝ Իզմիրլյան (Սուրբ Ներսես Մեծ) գիտաբժշկական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ[2][3]։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին եղել է ԽՍՀՄ Ֆարմակոլոգների 5-րդ համագումարի հանրապետական կազմկոմիտեի համանախագահ, 1988-2006 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ «Հայաստանի բժշկագիտություն» ամսագրի գլխավոր խմբագիր, 1993 թվականին՝ Իրանի ֆիզիոլոգիայի և ֆարմակալոգիայի 11-րդ միջազգային գիտաժողովի սեկցիայի նախագահ, 1993 թվականին՝ Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի «Փորձարարական և կլինիկական ֆարմակոլոգիա» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ (Մոսկվա), 1996 թվականին Եվրոպական նյարդաքիմիական ընկերության 11-րդ միջազգային գիտաժողովի «Մոլեկուլներ/մեթոդներ» սիմպոզիումի նախագահ (Գրոնինգեն), 1996 թվականին՝ Իրանի իսլամական հանրապետության «Բժշկական միջազգային ամսագրի» խմբագրական խորհրդի անդամ (Թեհրան) և Բժշկական խմբագրությունների միջազգային ընկերության «Հույս» նախագծի մասնակից (Վիրջինիա), 1997 թվականից ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, 2000 թվականին՝ ԵՊԲՀ հիմնադրման 70-ամյա տարելիցին նվիրված գիտական միջազգային համաժողովի նախագահ, 2001 թվականին՝ Հայաստանում քրիստոնեության հռչակման 1700-ամյա տարելիցին նվիրված գիտական կոնֆերանսի նախագահ, 2003 թվականից Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, 2005 թվականին՝ Ծերունական հասակի բժշկությանը նվիրված 3-րդ միջազգային գիտաժողովի համանախագահ (Երևան), 2006 թվականից ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի վարիչ, 2010 թվականից «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է 322 գիտական աշխատության, 7 մենագրության, 3 դասագրքերի, 11 ուսումնամեթոդական ձեռնարկների, 21 հեղինակային արտոնագրերի։

Գիտական գործունեությունը նվիրված է գլխուղեղի արյան շրջանառության վրա էնդոգեն ֆիզիոլոգիական ակտիվ նյութերի ազդեցության մեխանիզմների բացահայտմանը, գլխուղեղի արյան շրջանառության կարգավորման գործընթացում գամմա-ամինակարագաթթվի (ԳԱԿԹ) և նման նյութերի դերի ուսումնասիրությանը նորմայում և տարբեր պաթոլոգիական պայմաններում, գլխուղեղի հեմոդինամիկ, մետաբոլիկ և մորֆոլոգիական վիճակների վրա շարժողական ակտիվության սահմանափակման (հիպոկինեզիայի) ազդեցության հետազոտությանը, ինչպես նաև դիտվող խանգարումների շտկման հնարավոր ուղիների հայտնաբերմանը, սրտանոթային համակարգի վրա ազդող նոր ֆիզիոլոգիական ակտիվ նյութերի սկրինինգին[4]։

Վիլեն Հակոբյանը ստեղծել է օրգանիզմի ինտեգրալային ֆունկցիաների, հատկապես գլխուղեղի արյան շրջանառության կարգավորման գործընթացում ԳԱԿԹ-ի և նման նյութերի համակարգի եզակի դերի վերաբերյալ յուրօրինակ հայեցակարգ, որը լայն ճանաչում է ստացել աշխարհի շատ երկրներում[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]