Իզմիրլյան բժշկական կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իզմիրլյան բժշկական կենտրոն
Izmirlian - Surp Nerses.jpg
ՏեսակՀիվանդանոց
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Հիմնադրված1986
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
Կայքizmirlianmedicalcenter.com
Կոորդինատներ: 40°12′19.080000100004″ հս․ լ. 44°32′2.0400001000097″ ավ. ե. / 40.20530000002777626° հս․. լ. 44.533900000027777821° ավ. ե. / 40.20530000002777626; 44.533900000027777821

Իզմիրլյան բժշկական կենտրոն, Երևանում տեղակայված բժշկական կենտրոն և հետազոտական հիմնադրամ: Բացվել է 1986 թվականին: Գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և գործում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հսկողության ներքո[1]: Բժշկական կենտրոնում գործում է Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզմիրլյան բժշկական կենտրոն-ինստիտուտը բացվել է 1986 թվականին Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի հիմքի վրա և հանդիսանում է «Սուրբ Ներսես Մեծ» գիտակրթական և ուսումնական կենտրոնի և ՀՀ Առողջապահության նախարարության Լ. Նազարովի անվան Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի իրավահաջորդը: 1998-2000 թվականներին ինստիտուտը սեփականաշնորհվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից, 2001 թվականին նվիրաբերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, 2002 թվականին վերանվանվել է «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոն՝ ի պատիվ Հայ Առաքելական եկեղեցու սուրբ Ներսես Ա Մեծի:

2013 թվականին Իզմիրլյան հիմնադրամի և տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի համագործակցությամբ իրականցվել է 12 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագիր, որի արդյունքում հիմնանորոգվել է հիվանդանոցը և կառուցվել նոր մասնաշենք: Ինստիտուտը վերաբացվել է որպես Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոն[2]:

Իզմիրլյան բժշկական կենտրոնը բազմապրոֆիլ հիվանդանոց է, որտեղ տարեկան կատարվում է շուրջ 8000-ից ավելի վիրահատական միջամտություն, ախտորոշիչ և լաբորատոր տարբերակներով հետազոտվում է շուրջ 15000 մարդ: Բժշկական կենտրոնը հանդիսանում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Ազգային առողջապահության ինստիտուտի և N-1 բժշկական բազային քոլեջի գիտաուսումնական բազա[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]