Հիպոկինեզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիպոկինեզիան վերաբերում է մարմնի շարժումների աննորմալ դանդաղեցմանը։[1] Այն պայմանավորված է լինում բազալ գանգլիաների (նյարդահանգույցների) մի շարք հիվանդություններով (որոնցից է Պարկինսոնի հիվանդությունը), մտավոր առողջության վնասվածքներով և այլ հիվանդությունների պատճառով երկար տևած անգործությամբ։

Հիպոկինեզիան ներառում է առողջական խանգարումների մի քանի տարատեսակ.

  • Ակինեզիան (α- a-, “առանց” և κίνησις kinēsis, “շարժում”) շարժում իրականացնելու անունակությունն է, որն առաջանում է հարկ եղած պահին շարժական (մոտորային) գործողությունն ակտիվացնելու կամ այն ընտրելու բարդացման պատճառով։ Ակինեզիան պայմանավորված է շարժման ուղիղ ուղղում դոպամիներգիկ բջիջների ակտիվության կտրուկ անկումով։ Այն հաճախ է հանդիպում Պարկինսոնի հիվանդություն ունեցողների մոտ։
  • Բրադիկինեզիան (βραδύς bradys, “դանդաղ”, κίνησις kinēsis, “շարժում”) նույնպես բնորոշվում է շարժումների դանդաղկոտությամբ, բայց՝ ի տարբերություն ակինեզիայի, դանդաղկոտությունն ի հայտ է գալիս ոչ թե շարժումը սկսելու ժամանակ, այլ դրա իրականացման ընթացքում։ Հայտնաբերվել է, որ բրադիկինեզիան կապված է բազալ գանգլիաների խանգարումների արդյունքում առաջացող հիվանդությունների հետ, որոնցից է նաև Պարկինսոնի հիվանդությունը։ Բրադիկինեզիան Պարկինսոնի հիվանդության երեք հիմնային ախտանիշներից մեկն է (մյուս երկու ախտանիշներն են ցնցումներն ու մկանային ռիգիդությունը։ Պարկինսոնի հիվանդություն ունեցողների մոտ բրադիկինեզիայի պատճառով է երբեմն աղքատանում կամ վերանում դիմախաղը։ Դա այսպես կոչված “քարե դեմքի” ախտանիշն է։
  • “Սառչելու” ֆենոմենը բնութագրվում է մկանները ցանկացած ուղղությամբ շարժելու անցողիկ անունակությամբ։ Հանկարծակի սկիզբ առնելով, այն տևում է մի քանի վարկյան և ապա կորչում։
  • Պոստուրալ անկայունությունը կանգնուն հավասարակշռված վիճակը պահելու անունակությունն է, որը հաճախ հանդիսանում է կոտրվածքների պատճառ։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. http://serendip.brynmawr.edu/bb/neuro/neuro03/web1/ljackson.html