Մարկոս Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարկոս Գրիգորյան
պարս․՝ مارکو گریگوریان
Ծնվել էդեկտեմբերի 5, 1925(1925-12-05)[1]
ԾննդավայրԿրոպոտկին
Վախճանվել էօգոստոսի 27, 2007(2007-08-27)[1] (81 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունAlborz High School
Մասնագիտությունարվեստների գործիչ և նկարիչ
ՊարգևներԵրևանի պատվավոր քաղաքացի
ԶավակներՍաբրինա Գրիգորյան
Կայքmarcosgrigorian.com/index.html

Մարկոս Գրիգորյան (դեկտեմբերի 5, 1925(1925-12-05)[1], Կրոպոտկին, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 27, 2007(2007-08-27)[1], Երևան, Հայաստան), սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկոս Գրիգորյանը ծնվել է Կրոպոտկինում՝ Կարսից գաղթած հայկական ընտանիքում։ 1930 թվականին ընտանիքը Կրոպոտկինից տեղափոխվել է Իրան, սկզբնական շրջանում բնակվել Թավրիզում, այնուհետև՝ Թեհրանում: Նախնական կրթությունն ստացել է Իրանում։ 1950 թվականին սովորել է Հռոմի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում[2]: 1954 թվականին ակադեմիան ավարտելուց հետո վերադարձել է Իրան, բացել գեղագիտական պատկերասրահ։ 1958 թվականին Իրանի մշակույթի նախարարության հովանու ներքո կազմակերպում է Թեհրանում առաջին բիենալեն։ Դասավանդել է գեղարվեստի ակադեմիայում[3][4]:

1993 թվականին Մարկոս Գրիգորյանը Հայաստանին է նվիրել իր հավաքածուի զգալի մասը, որի հիման վրա Երևանում բացվել է Միջին Արևելքի արվեստի թանգարան[5][6]:

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր երկրներում տարբեր քաղաքակրթություններ և տարբեր սերունդներ ներկայացնող բազմաթիվ արվեստագետներ / Նամի, Քալանթարի՝ Իրան, Անսելմո Քիֆր՝ Գերմանիա, և այլք/ իրենց համարում են աշակերտներն ու հետևորդները հայազգի նկարիչ Մարկոս Գրիգորյանի, որի արվեստն արդեն կես դար համաշխարհային արվեստի իրողություն է։ Այն ներկայացված է Նյու-Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի, Ռոքֆելլեր կենտրոնի հավաքածուների կազմում, Հռոմի, Թեհրանի պատկերասրահներում և այլուր, և քիչ ծանոթ է հայ արվեստաբանությանը։

Մեթոդաբանական, հայեցակարգային առնչություններ ունենալով Նոր ռեալիզմի, ABC Art –ի, Նոր ալիքի, Ավանգարդի, անհնարին արվեստի հետ՝ Մարկոս Գրիգորյանի արվեստը ոչ արևմտյան, ոչ արևելյան և ոչ էլ էպիֆենոմեն է։

Բարձր հայքի արմատները արյան մեջ, արիական Արևելքի իմաստությունն ու գեղեցկությունը ներկալած, Իտալիայում արևմտյան մշակույթի իմաստասիրությունն ու գեղագիտությունը յուրացրած և գուցե ի հետևանք այդ յուրացման և արժեքավորման՝ ստեղծագործել է Իրանում և ԱՄՆ-ում։

Մարկոս Գրիգորյանի աստանդականությունը ՝ Հռոմ, Իրան, Նյու-Յորք, Հայաստան, վերաիմաստավորում է պլատոնիզմը, թե իսկական իմաստունը, ըստ էության, ճամփորդ է՝ քարանձավը լքած և ի վեր ելնող։ Արվեստագետը քայլում է միանժամանակ տարբեր տեղեր տանող ճանապարհներով՝ Կերպարվեստ, Հողարվեստ, Գորգարվեստ։ Եվ միայն նպատակի ազնվությունն է մի։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 1-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում բացվել է «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» խորագրով ցուցահանդեսը[7]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Մարկոս Գրիգորյանին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում[8]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Ֆլորա Ադամյան, ամուսնացել են 1955 թվականին, 1960 թվականին ամուսնալուծվել են[9]:
  • Դուստրը՝ Սաբրինա Գրիգորյան (ծնվել է 1956 թվականին Հռոմում - մահացել 1986 թվականին, Նյու Յորքում) դերասանուհի[10]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի օգոստոսին Երևանի Զարուբյան փողոցի թիվ 57 տանը երկու դիմակավորված անձինք Գրիգորյանին ծեծի են ենթարկել՝ բութ գործիքով հարվածելով գլխին: Նրանք ակնկալել են տանը գտնել Գառնու ամառանոցի վաճառքի գումարը: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո՝ 2007 թվականի օգոտսոսի 27-ին, Գրիգորյանը մահացել է սրտի կաթվածից Նոր Նորքի տանը, որտեղ մենակ է բնակվել: Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում[11]:

Մեջբերումներ Մարկոս Գրիգորյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png 1998 թվականին, երբ ծանոթացա Մարկոսի հետ, ուղղակի հիացած էի նրանով։ Ուսումնասիրելով նրա կյանքը՝ հասկացա, որ նա պրոֆեսիոնալ է բոլո՛ր բնագավառներում։ Սակայն որքան էլ ցավալի է՝ Աստծուց նրան տրված էր այսպես. փառքի հասնելիս չէր հասցնում վայելել այն։ Ես հպարտ եմ, որ նման ընկեր ունեի
- Ցվետանա Պասկալևա (կինովավերագրող, լրագրողուհի)
Aquote2.png


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]