Հրաչյա Աշուղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Հրաչյա Աշուղյան
Ծնվել էհոկտեմբերի 7, 1938(1938-10-07)
ԾննդավայրԹբիլիսի, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 13, 2019(2019-05-13) (80 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունդրամատուրգ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ՊարգևներՀայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալ և ՀԽՍՀ պետական մրցանակ
Հրաչյա Աշուղյան

Հրաչյա Գևորգի Աշուղյան (հոկտեմբերի 7, 1938(1938-10-07), Թբիլիսի, ԽՍՀՄ - մայիսի 13, 2019(2019-05-13), Երևան, Հայաստան[1]), բեմադրիչ, պրոֆեսոր (2002ՀՀ ժողովրդական արտիստ (2006

Դերասան Գևորգ Աշուղյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1963-1975 թվականներին աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսոր: 1967 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1992 թվականից` Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում[2]: 1975 թվականից հեռուստաթատրոնում բեմադրել է մի շարք ներկայացումներ[3][4], այդ թվում՝ արտասահմանում[5]:

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները»
  • Շեյնինի «Ծանր մեղադրանք»
  • Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» (երեքն էլ՝ Սունդուկյանի անվան թատրոն)
  • Երվանդ Օտյանի «Թաղականին կնիկը»
  • Գաբրիել Սունդուկյանի 4 վոդևիլի հեռուստաներկայացումները
  • Զանգվածային թատերականացված հանդիսություններ՝ «Էրեբունի-Երևան», 1983-1991, «Գլաձորի 1700-ամյակը», I-III համահայկական խաղերի գեղարվեստական ղեկավար

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, բեմադրիչ Հրաչյա Աշուղյանը»։ Երկիր Մեդիա (ru-RU)։ Վերցված է 2019-05-14 
  2. «AV Production - Հրաչյա Աշուղյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-05-14 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  4. Հրաչյա Աշուղյանի կենսագրությունը AV production կայքում
  5. «Աշուղյան Հրաչյա | armeniaculture.am»։ www.armeniaculture.am։ Վերցված է 2019-05-14 
  6. «Երևանի պատվավոր քաղաքացիները»։ www.yerevan.am։ Վերցված է 2019-05-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]