Ռեգինա Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ռեգինա Ղազարյան
Ի ծնե Ռեգինա Թադևոսի Ղազարյան
Ծնվել է 1915, ապրիլի 17
Ծննդավայր Երևան
Վախճանվել է 1999 նոյեմբերի 6
Մահվան վայր Երևան
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություն նկարչուհի
Պարգևներ Երևանի պատվավոր քաղաքացի և Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ

Ռեգինա Թադևոսի Ղազարյան (1915, ապրիլի 17, Երևան - 1999, նոյեմբերի 6, Երևան), հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1985), Երևանի պատվավոր քաղաքացի (1995

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։

Ռեգինա Ղազարյանի հուշատախտակը Բաղրամյան պողոտայում

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զորակոչվել է բանակ և ծառայել աերոփակոցային 5-րդ գնդում, Կասպից ծովի ափին[1]։

Ռեգինա Ղազարյանը կարողացել է փրկել 1935-1937 թթ. Եղիշե Չարենցի ստեղծած աշխատանքները, որոնց թվում՝ «Ռեքվիեմ Կոմիտասին», «Անանուն», «Աշնանային երգեր», «Նավզիկե» և շատ այլ գործեր[2]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործել է դիմանկարի («Չարենց», 1966, «Կոմիտաս», 1968, «Աննա Ախմատովա», 1981), թեմատիկ պատկերի («Այս հմուտ, հանճարեղ լոռեցին», 1969, «Խեցեգործներ», 1978, «Սպիտակ կռունկներ», 1980, «Խաղաղ տիեզերք», 1983) և բնանկարի («Աշուն», 1962, «Աղավնաձոր», 1965) բնագավառներում։

Ղազարյանի արվեստում մեծ տեղ են գրավում չարենցյան թեման և նրա պոեզիայից ներշնչված գործերը («Ամբոխները խելագարված», 1965, «Ասպետական», 1975, «Չարենցի վերջին ճանապարհը՝ հավերժություն», 1998, Եղիշե Չարենցի տուն-թանգարան, Երևան)։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1967, 1987, 1988), Էջմիածնում և Գյումրիում (1967)[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]