Նիկոլո Պագանինի (ֆիլմ)
Նիկոլո Պագանինի ռուս.՝ Никколо Паганини | |
---|---|
Երկիր | ![]() Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Ժանր | պատմական ֆիլմ, կենսագրական ֆիլմ և դրամա |
Թվական | 1982 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Լեոնիդ Մենակեր |
Դերակատարներ | Վլադիմիր Մսրյան |
Օպերատոր | Վլադիմիր Կովզել |
Երաժշտություն | Սերգեյ Բանևիչ |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 256 րոպե |
«Նիկոլո Պագանինի» (ռուս.՝ «Никколо Паганини») Նիկոլո Պագանինիի կյանքի և ստեղծագործության մասին քառասերիանոց հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմ, որը թողարկվել է իտալացի մեծ ջութակահար և կոմպոզիտորի ծննդյան 200-ամյակի կապակցությամբ։ Նկարահանվել է Ա. Կ. Վինոգրադովի «Պագանինիի դատապարտումը» գրքի մոտիվներով ԽՍՀՄ պետական հեռուստառադիոընկերության պատվերով 1982 թվականին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուլիուս Շմիդտը՝ Նիկոլո Պագանինիի կենսագիրը, պատմելով իտալացի մեծ կոմպոզիտորի և ջութակահարի կյանքի, նրա վերելքների, անկումների, սիրո և կաթոլիկ եկեղեցու հետ կոնֆլիկտների մասին, փորձում է հասկանալ հանճարի բնույթը, բացահայտել Պագանինիի ստեղծագործությունների հանճարեղության պատճառը։
Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վլադիմիր Մսրյան – Նիկոլո Պագանինի (դերը հնչյունավորել է Սերգեյ Շակուրովը)
- Ստեպան Վասիլև – Պագանինին մանկության տարիներին
- Ալբերտ Ֆիլոզով – Յուլիուս Շմիդտ, փիլիսոփայության մագիստրոս
- Ալլա Չեռնովա – Անտոնիա Բյանկիի
- Արմեն Ջիգարխանյան – Դինո Կյարելի
- Վլադիմիր Սամոյլով – իշխան Բորգեզե
- Դոնատաս Բանիոնիս – Լուիջի Ջերմի, փաստաբան (դերը հնչյունավորել է Պյոտր Շելոխոնովը)
- Գեորգի Գեորգիև – Գեց-Ֆրանտիշեկ
- Յուրի Կատին-Յարցև – Ուրբինո
- Վսևոլոդ Շիլովսկի – Ռոսինի
Ֆիլմում նկարահանվել են[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պյոտր Սլաբակով – Անտոնիո Պագանինի, Նիկոլոյի հայրը
- Վիոլետա Դոնևա – Թերեզա Բոչչարդո, Նիկոլոյի մայրը
- Գաբրիել Վորոբյով – Ակիլո Պագանինի (լուսագրերում՝ Գարիկ Վորոբյով)
- Յուրիս Սթրանգա – Ակվիլո Պագանինի՝ մեծահասակում
- Վալերի Երյոմիչև
- Օլգերտ Կրոդերս – Մետրային
- Վանյա Ցվետկովա – Դիդա / Կարլոտա / Փոքրիկ
- Բորիս Արաբով – Վերոն
- Մարինե Յանև – Ռեբիցցո
- Յուոզաս Բուդրայտիս – Բեռլիոզ
- Սաուլիուս Բալանդիս
- Ռիմգաուդաս Կառվիլիս – քահանա
- Բորիս Կլյուև – Ֆերդինանդո Պաեր
- Իվան Դմիտրիև – կոմս Ռազումովսկի
- Ալեքսանդր Ռոմանով – Կարոլ Լիպինսկի
- Վիտաուտաս Թոմկուս – Ջոն
- Ստեֆան Իլիև – դրվագ
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարիստ՝ Օլեգ Ստուկալովա-Պոգոդինա, Լեոնիդ Մենակերի մասնակցությամբ
- Բեմադրող ռեժիսոր՝ Լեոնիդ Մենակեր
- Բեմադրող օպերատոր՝ Վլադիմիր Կովզել
- Բեմադրող նկարիչներ՝ Վալերի Յուրկևիչ, Դիմիտր Ժելև
- Կոմպոզիտոր՝ Սերգեյ Բանևիչ
- Հնչյունային օպերատոր՝ Օքսանա Ստրուգին
- Դիրիժորներ՝ Ռոբերտ Լյութեր, Լեո Կորխին
- Ռեժիսորներ՝ Աննա Տուբենշլյակ, Յ. Գեորգիևա
- Օպերատորներ՝ Ա. Գորկով, Յու․ Պլեշկին
- Մոնտաժող՝ Ի. Ռուդենկո
- Գրիմ՝ Վադիմ Խալաիմովա, Կլավդիա Մալիշ, Յ. Բոբևոյ
- Նկարիչներ՝
- Հագուստի՝ Դիանա Մանե, Ա. Դենևա
- Դեկորատորներ՝ Վ. Բալգարանովա, Է. Իսաև, Զ. Ռակիտյանսկայա
- Խմբագիր՝ Նիկիտա Չիրսկով
- Օգնականներ․
- Ռեժիսորի Գրիգորի Նիկուլին, ն. Սեդովա, Ա. Մորոզովա, Պ. Գալևսկա, Ե. Խրիստով
- Օպերատորի՝ Ս. Օխապկին, Վ. Դիմիտրով
- Հնչյունային օպերատորի՝ Վլադիմիր Պերսով
- Մոնտաժողի՝ Ի. Արսենևա
- Նկարչի՝ Ա. Պասկալև
- Վարչական խումբ՝ Է. Արցիխովսկի, Ա. Կաբակով, Գ. Կովաչով, Գ. Տուգուշևա, Բ. Ռոդին
- Լույսի վարպետ՝ Օ. Տրետյակով
- Ֆիլմի տնօրեններ՝ Վլադիմիր Բելենսկի, Ս. Կոստով, Պ. Ուստինով
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լեոնիդ Մենակերը նոր ֆիլմի համար նյութ ընտրելիս մատը պատահականորեն դրել է ցուցակի վրա՝ ընտրելով Վինոգրադովի «Պագանինիի դատապարտումը», որը ռեժիսորի սիրած գիրքն էր պատանեկության տարիներին[1]։
- Գլխավոր դերում Լեոնիդ Մենակերն ի սկզբանե ցանկացել է հրավիրել դիրիժոր Յուրի Տեմիրկանովին, սակայն ստացել է կտրուկ մերժում[2]։ Վլադիմիր Մսրյանը մինչ այդ քիչ հայտնի դերասան է եղել, ուստի նրա թեկնածության հաստատման հետ կապված խնդիրներ են առաջացել[1]։
- Ֆիլմում ջութակի մասը կատարում են Լեոնիդ Կոգանը և (Կոգանի մահից հետո) Միխայիլ Գանտվարգը։
- Հեղինակի տեքստը կարդում է Ալեքսանդր Դեմյանենկոն։
- Երբ ֆիլմը հանձնվել է Պետական հեռուստառադիոհեռարձակող ընկերությանը, խնդիրներ են առաջացել եզրափակչի հետ կապված, երբ կենսագիրն այրում է իր ձեռագրերը։ Մենակերին հաջողվել է համոզել ղեկավարությանը՝ «Հանճարը բանաձև չէ, որը հնարավոր է լուծել և գրել»[1]։
- 1983 թվականին Վլադիմիր Մսրյանին արժանացել է մրցանակի «Լավագույն դերասան» անվանակարգում ՀՖՀՓ X մրցույթում։
- Կոմպոզիտոր Սերգեյ Բանևիչի գրած ֆիլմի գլխավոր երաժշտական թեման հետագայում դարձել է Տատյանա Կալինինայի «Ճանապարհ առանց վերջի» բանաստեղծության հիման վրա գրված հանրահայտ երգ Ալբերտ Ասադուլինի կատարմամբ։
- Նկարահանումների մեծ մասն անցկացվել է Բուլղարիայի և Իտալիայի տարբեր վայրերում[1], մնացածը՝ Լենինգրադի մարզում և անմիջապես Լենինգրադում։
- Կանցլերի պալատը Ֆոնտանկայում գտնվող Շերեմետևի պալատն է։
- Յուլիուս Շմիդտի անվան տակ ներկայացվել է Պագանինիի կենսագիր Մաքս Յուլիուս Շոտկին։
- Ֆիլմի հեռուստատեսությամբ թողարկման 25-ամյակի նախօրեին Սանկտ Պետերբուրգի մշակույթի պաշտպանության ընկերության կողմից ռեժիսոր Լեոնիդ Մենակերը, կոմպոզիտոր Սերգեյ Բանևիչը և դերասան Ալբերտ Ֆիլոզովը պարգևատրվել են «Ռուսական մշակույթում ներդրման համար» մեդալով[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Никколо Паганини»(ռուս.) Ленфильм. Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003
- «Никколо Паганини»(ռուս.) Онлайн энциклопедия Кирилла и Мефодия
- «Никколо Паганини»(ռուս.) Энциклопедия отечественного кино
- «Никколо Паганини» Archived 2012-05-01 at the Wayback Machine.(ռուս.) RUSKINO.RU Archived 2014-05-19 at the Wayback Machine.
- Телеканал «Культура». «Никколо Паганини»(չաշխատող հղում)
- «Никколо Паганини»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|