Դոնատաս Բանիոնիս
Դոնատաս Բանիոնիս լիտ.՝ Donatas Banionis | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1924[1][2][3] |
Ծննդավայր | Կաունաս, Լիտվա[1] |
Մահացել է | սեպտեմբերի 4, 2014[4][2][3] (90 տարեկանում) |
Մահվան վայր | Վիլնյուս, Լիտվա[4] |
Կրթություն | Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիա |
Քաղաքացիություն |
![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան և քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | ԽՍՀՄ պետական մրցանակ, Պատվո շքանշան, ԳԴՀ ազգային մրցանակ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Լիտվայի ազգային մրցանակ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Բարեկամության շքանշան, Order for Merits to Lithuania, Commander of the Order of the Grand Duke Gediminas և ՌԴ նախագահի պատվոգիր |
Դոնատաս Բանիոնիս (լիտ.՝ Donatas Banionis, ապրիլի 28, 1924[1][2][3], Կաունաս, Լիտվա[1] - սեպտեմբերի 4, 2014[4][2][3], Վիլնյուս, Լիտվա[4]), լիտվացի խորհրդային դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1967 թ., 1977 թ.), Լիտվական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1973 թ.), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1974 թ.): Արժանացել է Լիտվայի մշակույթի և արվեստի բնագավառի ազգային մրցանակին (2013 թ.)[5]:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոնատաս Բանիոնիսը ծնվել է Կաունասում: Նրա հայրը` Յուոզաս Բանիոնիսը հայտնի քաղաքական գործիչ էր, հեղափոխական: Դոնատասն ավարտել է Կաունասի Առաջին արհեստագործական դպրոցը` խեցեգործի մասնագիտությամբ: Սովորելու ընթացքում մասնակցել է դրամատիկական խմբակի աշխատանքներին: 1941 թվականին տեղափոխվել է Պանևեժիս և ընդգրկվել Դրամատիկական թատրոնի (ներկայումս` Յուոզաս Միլտինիսի դրամատիկական թատրոն) խմբի մեջ: 1944 թվականին ավարտել է թատրոնին կից ստուդիան:
1980-1988 թվականներին նշված թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորն էր: 1982-1984 թվականներին սովորել է Լիտվայի թատերական և երաժշտական ակադեմիայում (այն տարիներին` Պետական կոնսերվատորիա): Մինչ 2001 թվականը` Պանևեժիսի թատրոնում աշխատել է որպես դերասան[6]: Առաջին անգամ կինոյում նկարահանվել է 1959 թվականին: 1974-1979 թվականներին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր էր:
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
1948 թվականին Դոնատաս Բանիոնիսն ամուսնացել է դերասանուհի Օնա Կոնկուլևիչյուտե-Բանյոնենեի հետ: Կինը մահացել է 2008 թվականին: Նրանք ունեցել են երկու որդի` պատմական գիտությունների թեկնածու Էգիդիյուս Բանիոնիսը (1948-1993) և ռեժիսոր Ռայմունդաս Բանիոնիսը (ծնվ. 1957 թ.):
2014 թվականի հուլիսին Դոնատաս Բանիոնիսը կլինիկական մահ է տարել[7]: Նույն թվականի սեպտեմբերի 2-ին ստացած կաթվածի պատճառով, սեպտեմբերի 4-ին, 91 տարեկանում մահացել է[8][9]: Թաղված է Վիլնյուսում գտնվող Անտակալնիսի գերեզմանատանը:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1959 | Ադամն ուզում է մարդ լինել | Adomas nori būti žmogumi | Դաուսա |
1963 | Մեկ օրվա ժամանակագրություն | Vienos dienos kronika | Դոնատաս |
1964 | Մարշ, մարշ, Տրա-տա-տա | Marš, marš, tra-ta-ta! | մայոր Վարնալեշա |
1965 | Ոչ ոք չէր ուզում մեռնել | Niekas nenorėjo mirti | Վայտկուս |
1966 | Զգուշացիր ավտոմեքենայից | Берегись автомобиля | գնորդ պաստոր |
1966 | Փոքրիկ իշխանը | Mažasis princas | մեծահասակ |
1966 | Խուլ խուտորում | На глухом хуторе | կսյոնձ |
1967 | Յուրաս Բրատչիկի վարքն ու համբարձվելը | Житие и вознесение Юрася Братчика | Ֆլորիան Բոսյացկի |
1967 | «Տրեստ» գործողությունը | Операция «Трест» | բարոն Ալեքսանդր Օպերպուտ-Ստաունից |
1968 | Մեռյալ սեզոն | Мёртвый сезон | Կոնստանտին Լադեյնիկով |
1969 | Կարմիր վրան | Красная палатка (The Red Tent) | Մարյանո |
1971 | Լիր արքա | Король Лир | հերցոգ |
1971 | Գոյա, կամ Ճանաչման դժվարին ուղին | Гойя, или Тяжкий путь познания (Goya – oder der arge Weg der Erkenntnis) | Ֆրանցիսկո Գոյա |
1971 | Կարմիր դիվանագետը. Էջեր Լեոնիդ Կրասինի կյանքից | Красный дипломат. Страницы жизни Леонида Красина | Սավվա Մորոզով |
1972 | Երջանիկ «Շչուկայի» հրամանատարը | Командир счастливой «Щуки» | Վիկտոր Շերկնիս |
1972 | Սոլյարիս | Солярис | Քրիս Կելվին |
1972 | Նավապետ Ջեկը | Kapteinis Džeks | Միտյա |
1973 | Հայտնագործություն | Открытие | Սերգեյ Յուրիշև |
1975 | Միսթր Մաք-Քինլիի փախուստը | Бегство мистера Мак-Кинли | միսթր Մաք-Քինլի |
1976 | Ֆերդինանդ Լյուսի կյանքն ու մահը | Жизнь и смерть Фердинанда Люса | Ֆերդինանդ Լյուս |
1976 | Բեթհովեն. Կյանքի օրերը | Beethoven - Tage aus einem Leben | Լյուդվիգ վան Բեթհովեն |
1977 | Մայրիկ, ես ողջ եմ | Мама, я жив (Mama, ich lebe) | մայոր Մաուրիս |
1977 | Զինված է և շատ վտանգավոր | Вооружён и очень опасен | Գաբրիել Կոնրոյ |
1977 | Ինկասատորի պայուսակը | Сумка инкассатора | Ալեքսեյ Տուլյակով |
1978 | Կենտավրոսները | Кентавры (Kentaurok) | Սալվադոր Ալյենդե |
1978 | Հատուկ նշաններ չկան | Особых примет нет | Արկադի Գարտինգ |
1978 | Տարածք | Территория | Իլյա Չինկով |
1978 | Դու որտե՞ղ էիր, Ոդիսևս | Где ты был, Одиссей? | խորհրդային հետախույզ «Ոդիսևս» |
1978 | Չցանված աշորայի ծաղկումը | Nesėtų rugių žydėjimas | Անտանաս Պետրուշոնիս |
1979 | Ինքնասպանների ակումբ կամ Տիտղոսավոր անձնավորության արկածները (Արքայազն Ֆլորիզելի արկածները) | Клуб самоубийц, или Приключения титулованной особы (Приключения принца Флоризеля) | Նիկ Նիկոլս |
1980 | Անդրյուս | Andrius | Ռաուպլենաս |
1980 | Կանաչ տիկնիկը | Зелёная куколка | դոկ. Հարթլի |
1980 | Փաստ | Faktas | գնդապետ Տիտել |
1981 | Մեղրամիսն Ամերիկայում | Medaus mėnuo Amerikoje | Ալան |
1982 | Մանկական աշխարհ | Детский мир | Միխայիլ Ռասպորկին |
1982 | Նիկոլո Պագանինի | Никколо Паганини | Լուիջի Ջերմի |
1982 | Ներեցեք, խնդրեմ | Atsiprašau | հյուր |
1985 | Օձ որսացողը | Змеелов | Բորիս Դմիտրիևիչ |
1985 | Գալիք դարին | Грядущему веку | Ռինո Ֆելիչե |
1986 | Դելֆինի ճիչը | Крик дельфина | Բար-Մատայ |
1987 | Փարախ | Загон | Գարրի Մայլսթոուն |
1987 | Գիշերվա վերջին | На исходе ночи | Էյման |
1988 | 13-րդ առաքյալը | - | հայր |
1989 | Մուտք լաբիրինթոս | Вход в лабиринт | Մազարդի |
1989 | Վերա. Ճանաչման դժվարին ուղին | Vera - Der schwere Weg der Erkenntnis | պաստոր Լենց |
1990 | Կենդանի թիրախ | Живая мишень | Պավել Վասիլևիչ |
1991 | Դեպրեսիա | Депрессия (Depresija) | «Ծերուկ» |
1991 | Սպանությունից յոթ օր անց | Семь дней после убийства | քննիչ |
1991 | Արնախումները | Пьющие кровь | Սեմյոն Տելյաև |
1991 | Յատրինսկի վհուկը | Ятринская ведьма | վոյեվոդ Կորսակ |
1992 | Առանց իրեղեն ապացույցի | Без улик | տեսուչ |
1994 | Շլյախտորդի Զավալնյա, կամ Բելառուսը ֆանտաստիկ պատմվածքներում | Шляхтич Завальня, или Беларусь в фантастических рассказах | պան Տվարդովսկի |
1996 | Աննա | Anna | - |
1998 | Անիծված հարմարավետ տունը | Проклятый уютный дом | Գուբերտ Օլբրոմսկի |
1999 | Բակ | Kiemas | ծերունի |
2001 | Նիրո Վուլֆն ու Արչի Գուդվինը | Ниро Вульф и Арчи Гудвин | Նիրո Վուլֆ |
2002 | Միայն մեկ անգամ | Только раз… | Ալեքսանդր Յանովիչ |
2004 | Կաունասյան բլյուզ | Kauno bliuzas | Ալգիս |
2004 | Նիրո Վուլֆի և Արչիլ Գուդվինի նոր արկածները | Новые приключения Ниро Вульфа и Арчи Гудвина | Նիրո Վուլֆ |
2004 | Հին բուլղարների սագան. Վլադիմիր Կարմիր Արևիկի սանդուղքը | Сага древних булгар. Лествица Владимира Красное Солнышко | վոյեվոդ Սվենելդ |
2004 | Հին բուլղարների սագան. Սուրբ Օլգայի ասքը | Сага древних булгар. Сказание Ольги Святой | վոյեվոդ Սվենելդ |
2005 | Պերսոնա նոն գրատա | Персона нон грата | Խարոն |
2006 | Անաստասիա | Anastasia | հայր |
2007 | Լենինգրադ | Ленинград (Attack on Leningrad) | Տայվո |
2011 | Այրվող սիրտը | Tadas Blinda. Pradzia | Միխայիլ Մուրավյով-Վիլենսկի |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Банионис Донатас Юозович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #132225166 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ «Банионис и Будрайтис получили национальную премию Литвы»։ ru.delfi.lt։ Վերցված է 2013-12-22
- ↑ «Яркий и темпераментный Донатас Банионис»։ РИА Новости։ 04.09.2014։ Վերցված է 06.09.2014
- ↑ Актёр Донатас Банионис в реанимации
- ↑ «Умер Донатас Банионис»։ Lenta.ru։ 4 сентября 2014։ Վերցված է 2014-09-04
- ↑ «Скончался актёр Донатас Банионис»։ ИТАР-ТАСС։ 4 сентября 2014
|
- Ապրիլի 28 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Կաունաս քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 4 մահեր
- 2014 մահեր
- Վիլնյուս քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Խորհրդային դերասաններ
- Լիտվացի դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Կաթվածից մահացածներ