Ակադեմիական երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ակադեմիական երաժշտություն (դասական երաժշտություն, ծանրակշիռ երաժշտություն, աշխարհիկ պրոֆեսիոնալ երաժշտություն), երաժշտություն, որը հիմնականում կապված է XVII-XIX դարերում Եվրոպայում ձևավորված երաժշտական ​​ժանրերի և ձևերի (օպերա, սիմֆոնիա, սոնատ և այլն), մեղեդիական և հարմոնիկ սկզբունքների և գործիքային կազմի հետ[1]։

20-րդ դարի ժամանակակից կոմպոզիտորները (օրինակ՝ Ջոն Քեյջի կամ Կառլհայնց Շտոքհաուզենի) և հատկապես ավանգարդիստական շարժումները որոշ դեպքերում հակասում էին ակադեմիական երաժշտության ավանդույթներին, սա հենց հակադրությունն է (ծայրաստիճան լարված երկխոսություն)[2]։ Իսկ ժամանակակից երաժշտության մյուս տեսակները՝ էստրադայից մինչև ջազ, ռոք եվրոպական դասական ակադեմիական երաժշտության ​​ավանդույթների հետ գրեթե կապված չեն[3]։

Այնուամենայնիվ, 20-րդ դարի ամբողջ ընթացքում ձեռնարկվել են ակադեմիական երաժշտության և տարբեր այլ ավանդույթների խաչաձևման որոշակի փորձեր։ Ջորջ Գերշվինի ստեղծած դասականի և ջազի հիբրիդից մինչև սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ ձայնագրություններ (սիմֆո-ջազ), ռոք երաժշտության մեջ սիմֆոնիկ նվագախմբի օգտագործում (սիմֆո-ռոք, սիմֆո-մետալ, սիմֆո-բլեք-մետալ և այլն) կամ դասական երաժշտության այլ փոխառություններ, որոնք կատարվել են մի շարք ռոք խմբերի կողմից։

Բառի ավելի լայն իմաստով, ակադեմիական երաժշտությունը կարելի է համարել այն երաժշտությունը, որը գրվում, կատարվում և ուսումնասիրվում է ակադեմիական երաժշտական ​​կրթություն ունեցող երաժիշտների շրջանում, որը հասունացել է 20-րդ դարում դասական երաժշտական ​​ավանդույթներից, բայց զգալիորեն շեղվել է դրանցից՝ երաժշտական ​​նյութի կազմակերպման ռացիոնալ սկզբունքների ուղղությամբ։

Ակադեմիական երաժշտության պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադար (476—1400)
Վերածնունդ 1400—1600)
Բարոկկո (1600—1750)
Կլասիցիզմ (1750—1820)
Ռոմանտիզմ (1820—1890)
Մոդեռնիզմ (1890—1930)
XX դար (1901—2000)
XXI դար (2001 — մեր օրեր)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական երաժշտություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]