Լոուրենս Փաուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լորենս Փաուերից)
Jump to navigation Jump to search
Լոուրենս Փաուեր
Lawrencepowerviola11.jpg
Ծնվել է1977
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունվիոլինահար
ԳործիքներԱլտ
ՇրջանավարտRoyal Grammar School, High Wycombe? և Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց

Լոուրենս Փաուեր (անգլ.՝ Lawrence Power, 1977), անգլիացի ալտահար։ Հանդես է գալիս որպես սոլո ալտահար և որպես կամերային երաժիշտ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Փաուերը ջութակ էր նվագում։ 11 տարեկանից նա սկսում է ուսումը Գիլդհոլի երաժշտական դպրոցում (ալտով)։ Այնուհետև նա սովորում է Ամերիկայի Ջուլլիարդ Համալսարանում՝ Քարեն Թութթլի դասարանում։ 1999 թվականին նա նվաճել է Վիլլիամ Փրիմրոուզի ալտահարների մրցույթի առաջին մրացանակը, 2000 թվականին Ֆրանսիայում անցկացվող Մորիս Վիոյի անվան ալտահարների մրցույթի 3-րդ մրցանակը։ Նա տարբեր երկրներում տալիս է վարպետության բազմաթիվ դասեր։ 2003 թվականին նրան առաջարկել են դառնալ Բեռլինի Ֆիլհարմոնիկ Նվագախմբի առաջին ալտահարը, բայց նա մերժել է առաջարկը։

Նա հանդես է գալիս տարբեր փայլուն նվագախմբերի հետ։ Կամերային երաժշտություն նվագում է աշխարհի շատ հայտնի կատարողների հետ։