Լայոնել Թերթիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լայոնել Թերթիս
Lionel Tertis.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Lionel Tertis
Ծնվել էդեկտեմբերի 29, 1876(1876-12-29)[1][2][3]
Ուեստ Հարթլփուլ, Hartlepool, Դարհեմ, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էփետրվարի 22, 1975(1975-02-22)[1][2] (98 տարեկանում)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունջութակահար, կոմպոզիտոր, համալսարանի պրոֆեսոր, վիոլինահար և երաժշտության ուսուցիչ
ԳործիքներԱլտ
ԱշխատավայրԵրաժշտության թագավորական ակադեմիա
ՇրջանավարտԵրաժշտության թագավորական ակադեմիա և Լայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց

Լայոնել Թերթիս (անգլ.՝ Lionel Tertis, դեկտեմբերի 29, 1876(1876-12-29)[1][2][3], Ուեստ Հարթլփուլ, Hartlepool, Դարհեմ, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 22, 1975(1975-02-22)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի ալտահար է և պարմության մեջ ամենաառաջին համաշխարհային ալտահարներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերթիսը ծնվել է լեհ-հրեա գաղթյալների ընտանիքում։ Սկզբում նվագել է ջութակ և վարպետացել է Լայպցիգում և Անգլիայի Թագավորական Երաժշտական Ակադեմիայում։ Այստեղ նա հանդիպում է Ալեքսանդեր Մաքենզիին, որը որ նրան խորհուրդ է տալիս դառնալ ալտահար։ Օսկար Նեդբալի հետ վարպետությունից հետո նա շատ արագ դառնում է իր ժամանակի ամենահայտնի ալտահարներից մեկը։ Շրջագայություններ է կատարում Եվրոպայում և Ամերիկայում։ Շատ անգամ փոխարինում է Նեդբալին Բոհեմիա լարային կվարտետում։ 1906 թվականին նա դառնում է այս նույն կվարտետի ալտահարը։ 1900 թվականից նա դասավանդել է Թագավորական Երաժշտական Ակադեմիայում և շատ անգամներ նա իր աշակերտներին խորհուրդ է տալիս ստեղծագործություններ գրել ալտի համար։ Շատ կոմպոզիտորներ հատուկ նրա համար գրել են ստեղծագործություններ՝ Բենջամեն Բրիտտեն, Գուստավ Հոլսթ, Առնոլդ Բաքս և այլն։ Այս ստեղծագործություններից ամենահայտնին Վիլլիամ Վոլթոնի գրած ալտի և նվագախմբի կոնցերտն է։ Բայց Թերթիսը հրաժարվել է կատարել այս կոնցերտի համաշխարհային պրեմիերան, քանի որ կոնցերտը նա համարել է շատ բարդ։ Պրեմիերան կատարել է ալտահար և կոմպոզիտոր Փոլ Հինդեմիտը։ Թերտիսը հայտնի էր իր շատ մեծ գործիքներով։ Նա միշտ նվագում էր իր համար շատ մեծ գործիքներ, քանի որ ցանկանում էր իր ալտից ստանալ շատ հարուստ հնչողություն։ Նա կատարել է շատ փոխադրություններ իր գործիքի համար։ Դրանցից ամենահայտնին Էդվարդ Էլգարի գրած թավջութակի և նվագախմբի կոնցերտի փոխադրումն է ալտի և նվագախմբի համար։ Նա հրատարակել է բազմաթիվ հոդվածներ և գրվածքներ լարային գործիքների գաղտնիքների մասին, լավ նվագելու միջոցներ, շատ հոդվածներ հատուկ ալտի համար։ Նա նաև հրատարակել է "Իմ ալտը և ես" ինքնակենսագրական գիրքը։ Իր մահվանից 5 տարի անց՝ 1980 թվականից անցկացվում է Թերթիսի անվան ալտահարների մրցույթը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 International Music Score Library Project — 2006.