Տաբեա Ցիմմերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաբեա Ցիմմերման
Բնօրինակ անունգերմ.՝ Tabea Zimmermann
Ծնվել էհոկտեմբերի 8, 1966(1966-10-08)[1][2][3] (57 տարեկան)
Lahr/Schwarzwald[4]
Երկիր Գերմանիա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ, վիոլինահար և համալսարանի դասախոս
Գործիքներալտ և դաշնամուր
ԱշխատավայրՖրանկֆուրտի երաժշտության և կատարողական արվեստների համալսարան և Հանս Այսլերի անվան բարձրագույն երաժշտական դպրոց
ԼեյբլEMI և Philips Classics Records?
ԿրթությունՖրայբուրգի բարձրագույն երաժշտական դպրոց և Մոցարտեում
ԱնդամակցությունՎեստֆալիայի գիտությունների ակադեմիա
ԱմուսինDavid Shallon?[5] և Steven Sloane?
Պարգևներ
Կայքtabeazimmermann.de
 Tabea Zimmermann Վիքիպահեստում

Տաբեա Ցիմմերման (գերմ.՝ Tabea Zimmermann, հոկտեմբերի 8, 1966(1966-10-08)[1][2][3], Lahr/Schwarzwald[4]), գերմանացի ալտահարուհի։

Կյանքը և գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիմմերմանը ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 8-ին գերմանական Լար քաղաքում։ Սկսել է ալտ (լարային նվագարան) նվագել շատ վաղ տարիքից՝ 3 տարեկանից։ 5 տարեկանից սկսել է նաև դաշնամուր նվագել։ Իր տաղանդը շատ շուտ աչքի է ընկել և նա գրավել է բազմաթիվ առաջին մրցանակներ տարբեր մրցույթներում՝ Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Հունգարիայում։ Այնուհետև նրան տրամադրել են Էտիեն Վատելոյի պատրաստած մի ալտ։ Նա հանդես է եկել տարբեր նվագախմբերի հետ միասին որպես մենակատար՝ Բեռլինի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ, BBC-ի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ, Փարիզի Նվագախումբ, Ֆրանկֆուրտի Նվագախումբ և այլն։ Կամերային երաժշտության բնագավառում նա հանդես է եկել Գիդոն Կրեմերի, Հայնց Հոլլիհերի և այլ երաժիշտերի հետ։ Նա կազմել է լարային քառյակ և հանդես է գալիս տարբեր քաղաքներում կատարելով Բեթհովենի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Նրան որպես ժյուրի հրավիրում են տարբեր մրցույթների։

1994-ից 2004 թվականներին նա դասավանդել է Ֆրանկֆուրտի կոնսերվատորիայում։ Այնուհետև նրան առաջարկել են դասավանդել Բեռլինի Հանս Այսլերի անվան երաժշտական ակադեմիայում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ամուսնացած է և ունի 3 երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]