Կառլ Գաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կառլ Ֆրիդրիխ Գաուսից)
Jump to navigation Jump to search
Կառլ Գաուս
գերմ.՝ Carl Friedrich Gauß
Carl Friedrich Gauss.jpg
Ծնվել է ապրիլի 30, 1777(1777-04-30)[1][2][3][4][5][6]
Բրաունշվայգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[7][3]
Մահացել է փետրվարի 23, 1855(1855-02-23)[1][2][3][4][5][6] (77 տարեկանում)
Գյոթինգեն, Հաննովերի թագավորություն, Գերմանական միություն[7][3][8][9][10]
Գերեզման Ալբանիֆրիդհոֆ
Բնակության վայր(եր) Հաննովերի թագավորություն և Բրաունշվայգ
Քաղաքացիություն Ռեյնի միություն
Flag of Germany (3-2 aspect ratio).svg Գերմանական միություն
Հաննովերի թագավորություն[11][12]
Ազգություն գերմանացի
Դավանանք լյութերականություն
Մասնագիտություն մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս, աստղագետ, գիտական գրող, ֆիզիկոս, գեոդեզիստ և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Գյոթինգենի համալսարան
Գործունեության ոլորտ թվերի տեսություն, հանրահաշիվ, մաթեմատիկական անալիզ, դիֆերենցիալ երկրաչափություն, էլեկտրաստատիկա, օպտիկա, մաթեմատիկա, Մեխանիկա, աստղագիտություն և Գեոդեզիա
Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի Գիտությունների Ակադեմիա
Ալմա մատեր Հելմշտեդտի համալսարան, Գյոթինգենի համալսարան և Բրաունշվայգի տեխնիկական համալսարան
Տիրապետում է լեզուներին լատիներեն և գերմաներեն[2]
Գիտական ղեկավար Յոհան Ֆրիդրիխ Փֆաֆֆ[13]
Եղել է գիտական ղեկավար Ֆրիդրիխ Բեսսել, Յոհան Էնկե[14], Ռիխարդ Դեդեկինդ, Բեռնարդ Ռիման[15], Heinrich Christian Schumacher[16], Christian Ludwig Gerling[17], Johann Benedict Listing[18], Karl Georg Christian von Staudt[19] և Moritz Ludwig George Wichmann[20]
Հայտնի աշակերտներ Farkas Bolyai
Ազդվել է Լեոնարդ Էյլեր և Ադրիեն-Մարի Լեժանդր
Պարգևներ Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան Լոնդոնի թագավորական ընկերության անդամ Կոպլիի մեդալ[21] Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան Լալանդի մրցանակ և Fellow of the American Academy of Arts and Sciences
Ամուսին(ներ) Friederica Wilhelmine Waldeck և Johanna Osthoff
Երեխա(ներ) Էուժեն Գաուս, Joseph Gauß, Wilhelmine Gauss և Therese Gauss
Ստորագրություն
Carl Friedrich Gauß signature.svg
Carl Friedrich Gauß Վիքիպահեստում

Յոհան Կառլ Ֆրիդրիխ Գաուս (գերմ.՝ Johann Carl Friedrich Gauß, ապրիլի 30, 1777(1777-04-30)[1][2][3][4][5][6], Բրաունշվայգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[7][3] - փետրվարի 23, 1855(1855-02-23)[1][2][3][4][5][6], Գյոթինգեն, Հաննովերի թագավորություն, Գերմանական միություն[7][3][8][9][10]), գերմանացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ և գեոդեզիստ։ Համարվում է բոլոր ժամանակների մեծագույն մաթեմատիկոսներից մեկը՝ «Մաթեմատիկայի թագավոր»:

Գաուսի անվան հետ են կապված հանրահաշվի, թվերի տեսության, դիֆերենցիալ տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի բազմաթիվ հասկացություններ։ Նա 1795 - 1798 թթ. սովորել է Գյոթինգենի համալսարանում, իսկ 1807 թ. եղել է ամբիոնի վարիչ և Գյոթինգենի աստղադիտարանի տնօրեն։ 1832 թ. Գաուսը ֆիզիկոս Վ. Վեբերի հետ առաջարկել է միավորների բացարձակ համակարգը։ 1839 թ. շարադրել է պոտենցիալի ընդհանուր տեսության հիմունքները, մասնավորապես՝ էլեկտրաստատիկայի հիմնական թեորեմը։ 1840 թ. նա մշակել է բարդ օպտիկական համակարգերում պատկերի կառուցման տեսությունը, իսկ 1845 թ. արտահայտել է էլեկտրամագնիսական փոխազդեցությունների արագության տարածման վերջավոր լինելու գաղափարը։ Գաուսը զբաղվել է նաև գեոդեզիայի հարցերով և այդ նպատակով ստեղծել է լուսային ազդանշանները հաղորդող սարք՝ «հելիոտրոպ»։ Նա առաջիններից մեկն է հանգել ոչ Էվկլիդեսյան երկրաչափության անհրաժեշտության գաղափարին։ Գաուսի հաշվարկած ուղեծրերով հայտնաբերվել են Ցերերա (Սերես), Պալլադա և այլ փոքր մոլորակներ։ Հանրահաշվի, թվերի տեսության, դիֆերենցիալ տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի ոլորտներում հայտնի են Գաուսի բաշխում, Գաուսի թեորեմ, Գաուսի հաստատուն, Գաուսի սկզբունք, Գաուսի կորություն, Գաուսի մեթոդ, Գաուսի օրենք, Գաուսի ուղիղ, Գաուսի բանաձև և այլ սկզբունքներ ու հասկացություններ։

Միավորների բացարձակ համակարգում մագնիսական ինդուկցիայի միավորը ի պատիվ Գաուսի կոչվել է Գաուս (Գս)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Կառլ Ֆրեդերիկ Գաուսը ծնվել է 1777 թվականի ապրիլի 30-ին Բրաունշվայգում, աղքատ աշխատավորի ընտանիքում[22]: Նրա մայրը անգրագետ էր և չէր գրանցել իր որդու ծննդյան օրը, նա միայն հիշում էր, որ այդ օրը չորեքշաբթի էր և Համբարձման տոնից 8 օր առաջ: Հետագայում Գաուսը լուծել է այս հանելուկը և գտել իր ծննդյան օրը[23] [24]:

Գաուսը հրաշամանուկ էր: Ասում են՝ ութ տարեկան հասակում գտել է մի մեթոդ, որի շնորհիվ կարելի էր արագ ու հեշտությամբ հաշվել մեկից հարյուր բոլոր թվերի գումարը[25]: Դեռևս վաղ տարիքում Գաուսը կատարել է մի շարք հայտնագործություններ մաթեմատիկայի ասպարեզում: 1789 թվականին Գաուսը ավարտել է իր գլուխգործոցներից մեկը, որը հրատարակվել է, երբ նա 21 տարեկան էր` 1801 թվականին:

Գաուսի ինտելեկտուալ կարողությունները գրավել են Բրաունշվայգի դուքս Չարլզ Վիլյամ Ֆերդինանդին, ով նրան ուղարկել է սովորելու Կոլեգիում Կառոլինիումում (այժմ՝ Բրաունշվայգի տեխնոլոգիական համալսարան)[25],[26], որտեղ նա ուսանել է 1792-1795 թվականներին: 1795-1798 թվականներին Գաուսը սովորել է Գյոթինգենի համալսարանում: Համալսարանում սովորելու ընթացքում Գաուսը ինքնուրույն վերահայտնագործել է մի քանի թեորեմներ[27][28]: Նրա առաջընթացը նկատվեց այն ժամանակ, երբ նա 1796 թվականին ցույց տվեց, որ բուրգ կարելի է ճշգրտորեն կառուցել նաև միայն կարկինի, մատիտի և քանոնի օգնությամբ, եթե բուրգի կողմերի երկարությունների արտադրյալը հանդիսանում է Ֆերմայի պարզ թվեր: Սա բավականին խոշոր հայտնագործում էր այդ ժամանակաշրջանի համար: Այս մեթոդը նպաստեց կառուցողական երկրաչափության զարգացմանը: Գաուսը նաև հոյակապ բանասեր էր, սակայն, որպես աշխատանք հետագայում նա ընտրեց մաթեմատիկան:

1796 թվականը ամենաարդյունավետ տարին էր թե՛ Գաուսի, թե՛ Թվերի տեսության համար: Նա մշակեց մեթոդ, որի օգնությամբ կարելի էր կառուցել հեպտադեկագոն (17 նիստ ունեցող բազմանկյուն): Նա իր մեծ ներդրումն ունի նաև թվաբանության մեջ: 1796 թվականի ապրիլին նա առաջինն էր, ով ապացուցեց քառակուսային փոխազդեցության օրենքը, որը թույլ էր տալիս որոշել ցանկացած հավասարման արմատների քանակը: Մայիսին նա ապացուցեց ևս մի թեորեմ՝ կապված պարզ թվերի հետ:

Գաուսը բացահայտեց, որ ցանկացած դրական ամբողջ թիվ կարելի է ներկայացնել ամենաշատը երեք եռանկյունային թվերի տեսքով:

Գաուսը ապացուցել է նաև Վեյլի վարկածը, որը 150 տարի ապացույց չուներ:

1801 թվականին Գաուսը հայտարարեց, որ ինքը հաշվարկել է Սերես աստերոիդի ուղեծիրը: Այս ամենից հետո Գաուսը մեծ համբավ ձեռք բերեց:

Ամուսնություն և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1805 թվականի հոկտեմբերի 9-ին Գաուսը ամուսնացավ Յոհանա Օսթոֆի[29] հետ և ունեցավ մի դուստր և մի որդի[29][30]: Յոհանան մահացավ 1809 թվականի հոկտեմբերի 11-ին, իսկ նրա որդին՝ Լուին, մահացավ հաջորդ տարի: 1810 թվականի օգոստոսի 10-ին Գաուսը ամուսնացավ Մինա Վալդեկի հետ և ունեցավ ևս երեք երեխա: Մինա Վալդեկը մահացավ 1831 թվականի սեպտեմբերի 12-ին:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1799: Doctoral dissertation on the fundamental theorem of algebra, with the title: Demonstratio nova theorematis omnem functionem algebraicam rationalem integram unius variabilis in factores reales primi vel secundi gradus resolvi posse ("New proof of the theorem that every integral algebraic function of one variable can be resolved into real factors (i.e., polynomials) of the first or second degree")
  • 1801: Disquisitiones Arithmeticae (Latin). A German translation by H. Maser «Untersuchungen über höhere Arithmetik (Disquisitiones Arithmeticae & other papers on number theory) (Second edition)»։ New York: Chelsea։ 1965։ ISBN 0-8284-0191-8 , pp. 1–453. English translation by Arthur A. Clarke «Disquisitiones Arithmeticae (Second, corrected edition)»։ New York: Springer։ 1986։ ISBN 0-387-96254-9 .
  • 1808: «Theorematis arithmetici demonstratio nova»։ Göttingen: Commentationes Societatis Regiae Scientiarum Gottingensis. 16 . German translation by H. Maser «Untersuchungen über höhere Arithmetik (Disquisitiones Arithmeticae & other papers on number theory) (Second edition)»։ New York: Chelsea։ 1965։ ISBN 0-8284-0191-8 , pp. 457–462 [Introduces Gauss's lemma, uses it in the third proof of quadratic reciprocity]
  • 1809: Theoria Motus Corporum Coelestium in sectionibus conicis solem ambientium (Theorie der Bewegung der Himmelskörper, die die Sonne in Kegelschnitten umkreisen), Theory of the Motion of Heavenly Bodies Moving about the Sun in Conic Sections (English translation by C. H. Davis), reprinted 1963, Dover, New York.
  • 1811: «Summatio serierun quarundam singularium»։ Göttingen: Commentationes Societatis Regiae Scientiarum Gottingensis . German translation by H. Maser «Untersuchungen über höhere Arithmetik (Disquisitiones Arithmeticae & other papers on number theory) (Second edition)»։ New York: Chelsea։ 1965։ ISBN 0-8284-0191-8 , pp. 463–495 [Determination of the sign of the quadratic Gauss sum, uses this to give the fourth proof of quadratic reciprocity]
  • 1812: Disquisitiones Generales Circa Seriem Infinitam
  • 1818: «Theorematis fundamentallis in doctrina de residuis quadraticis demonstrationes et amplicationes novae»։ Göttingen: Commentationes Societatis Regiae Scientiarum Gottingensis . German translation by H. Maser «Untersuchungen über höhere Arithmetik (Disquisitiones Arithmeticae & other papers on number theory) (Second edition)»։ New York: Chelsea։ 1965։ ISBN 0-8284-0191-8 , pp. 496–510 [Fifth and sixth proofs of quadratic reciprocity]
  • 1821, 1823 and 1826: Theoria combinationis observationum erroribus minimis obnoxiae. Drei Abhandlungen betreffend die Wahrscheinlichkeitsrechnung als Grundlage des Gauß'schen Fehlerfortpflanzungsgesetzes. (Three essays concerning the calculation of probabilities as the basis of the Gaussian law of error propagation) English translation by G. W. Stewart, 1987, Society for Industrial Mathematics.
  • 1827: Disquisitiones generales circa superficies curvas, Commentationes Societatis Regiae Scientiarum Gottingesis Recentiores. Volume VI, pp. 99–146. "General Investigations of Curved Surfaces" (published 1965) Raven Press, New York, translated by J.C.Morehead and A.M.Hiltebeitel
  • 1828: «Theoria residuorum biquadraticorum, Commentatio prima»։ Göttingen: Commentationes Societatis Regiae Scientiarum Gottingensis. 6 . German translation by H. Maser
  • 1828: «Untersuchungen über höhere Arithmetik (Disquisitiones Arithmeticae & other papers on number theory) (Second edition)»։ New York: Chelsea։ 1965։ էջեր 511–533։ ISBN 0-8284-0191-8  [Elementary facts about biquadratic residues, proves one of the supplements of the law of biquadratic reciprocity (the biquadratic character of 2)]
  • 1832: «Theoria residuorum biquadraticorum, Commentatio secunda»։ Göttingen: Commentationes Societatis Regiae Scientiarum Gottingensis. 7 . German translation by H. Maser «Untersuchungen über höhere Arithmetik (Disquisitiones Arithmeticae & other papers on number theory) (Second edition)»։ New York: Chelsea։ 1965։ ISBN 0-8284-0191-8 , pp. 534–586 [Introduces the Gaussian integers, states (without proof) the law of biquadratic reciprocity, proves the supplementary law for 1 + i]
  • «Intensitas vis magneticae terrestris ad mensuram absolutam revocata»։ Commentationes Societatis Regiae Scientiarum Gottingensis Recentiores 8: 3–44։ 1832  English translation
  • 1843/44: Untersuchungen über Gegenstände der Höheren Geodäsie. Erste Abhandlung, Abhandlungen der Königlichen Gesellschaft der Wissenschaften in Göttingen. Zweiter Band, pp. 3–46
  • 1846/47: Untersuchungen über Gegenstände der Höheren Geodäsie. Zweite Abhandlung, Abhandlungen der Königlichen Gesellschaft der Wissenschaften in Göttingen. Dritter Band, pp. 3–44
  • Mathematisches Tagebuch 1796–1814, Ostwaldts Klassiker, Verlag Harri Deutsch 2005, mit Anmerkungen von Neumamn, Կաղապար:Isbn (English translation with annotations by Jeremy Gray: Expositiones Math. 1984)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dunnington|nome=G. Waldo.|titolo=Carl Friedrich Gauss: Titan of Science

|editore=The Mathematical Association of America|anno=2003|oclc=53933110|isbn=0-88385-547-X}}

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դպրոցական մեծ հանրագիտարան. Գիրք 1, հատոր 1. Երևան 2008, էջ 206

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #104234644 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Allgemeine Deutsche Biographie / Hrsg.: Historische Commission bei der königl. Akademie der Wissenschaften — 1875.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 RKDartists
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Гаусс Карл Фридрих // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1971. — Т. 6 : Газлифт — Гоголево. — С. 144–145.
  8. 8,0 8,1 8,2 http://www.tandfonline.com/doi/full/10.1080/00207160.2012.689826
  9. 9,0 9,1 9,2 http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/00207160.2012.689826
  10. 10,0 10,1 10,2 http://onlinelibrary.wiley.com/doi/10.1002/2014JA019973/full
  11. http://www.maa.org/publications/maa-reviews/50th-imo-50-years-of-international-mathematical-olympiads
  12. http://link.springer.com/content/pdf/10.1007%2F978-3-642-14565-0_3.pdf
  13. Mathematics Genealogy Project — 1997.
  14. Mathematics Genealogy Project — 1997.
  15. Mathematics Genealogy Project — 1997.
  16. Mathematics Genealogy Project — 1997.
  17. Mathematics Genealogy Project — 1997.
  18. Mathematics Genealogy Project — 1997.
  19. Mathematics Genealogy Project — 1997.
  20. Mathematics Genealogy Project — 1997.
  21. Award winners : Copley MedalRoyal Society.
  22. «Carl Friedrich Gauss»։ Wichita State University 
  23. «Gauss Birthday Problem» 
  24. Susan Chamberless (11 March 2000)։ «Letter:WORTHINGTON, Helen to Carl F. Gauss – 26 July 1911»։ Susan D. Chambless։ Վերցված է 14 September 2011 
  25. 25,0 25,1 Bruno Leonard C. (2003) [1999]։ Math and mathematicians : the history of math discoveries around the world։ Baker, Lawrence W.։ Detroit, Mich.: U X L։ էջ 178։ ISBN 0787638137։ OCLC 41497065 
  26. Bruno Leonard C. (2003) [1999]։ Math and mathematicians : the history of math discoveries around the world։ Baker, Lawrence W.։ Detroit, Mich.: U X L։ էջեր 178–9։ ISBN 0787638137։ OCLC 41497065 
  27. Bruno Leonard C. (2003) [1999]։ Math and mathematicians : the history of math discoveries around the world։ Baker, Lawrence W.։ Detroit, Mich.: U X L։ էջ 179։ ISBN 0787638137։ OCLC 41497065 
  28. Կաղապար:MacTutor Biography
  29. 29,0 29,1 «Person:GAUSS, Carl Friedrich (1777 - 1855) - Gauss' Children»։ gausschildren.org (անգլերեն)։ Վերցված է 2017-12-10 
  30. Bruno Leonard C. (2003) [1999]։ Math and mathematicians : the history of math discoveries around the world։ Baker, Lawrence W.։ Detroit, Mich.: U X L։ էջ 180։ ISBN 0787638137։ OCLC 41497065 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]