Ադրիեն-Մարի Լեժանդր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադրիեն-Մարի Լեժանդր
ֆր.՝ Adrien-Marie Legendre
Legendre.jpg
Ծնվել էսեպտեմբերի 18, 1752(1752-09-18)[1][2][3][4]
Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[5]
Մահացել էհունվարի 9, 1833(1833-01-09)[6] (80 տարեկանում)
Փարիզ, Ֆրանսիա[5][6]
ԳերեզմանAuteuil Cemetery
ՔաղաքացիությունՖրանսիա
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Պոլիտեխնիկական դպրոց, Փարիզի ռազմական դպրոց[7], Բարձրագույն նորմալ դպրոց և Երկայնությունների բյուրո
Գործունեության ոլորտթվերի տեսություն
ԱնդամակցությունՖրանսիական գիտությունների ակադեմիա[2], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[8], Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և Լոնդոնի թագավորական ընկերություն
Ալմա մատերՓարիզի համալսարան և Չորս ազգությունների քոլեջ[7]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ Էդինբուրգի թագավորական միության անդամ[2] և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
Ստորագրություն
Legendre signature.gif
Adrien-Marie Legendre Վիքիպահեստում

Ադրիեն-Մարի Լեժանդր (սեպտեմբերի 18, 1752(1752-09-18)[1][2][3][4], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[5] - հունվարի 9, 1833(1833-01-09)[6], Փարիզ, Ֆրանսիա[5][6]), ֆրանսիացի մաթեմատիկոս։ Լեժանդրն ավարտել է Մազարինի քոլեջը և 1775 թվականից դասավանդել է Փարիզի ռազմական դպրոցում։

1783 թվականից Ֆրանսիայի գիտություների ակադեմիայի անդամ է։

Ֆրանսիական հեղափոխության տարիներին Լեժանդրը, Լագրանժի և Լապլասի հետ միասին, ակտիվորեն մասնակցել է Մետրային համակարգի ուսումնասիրության հանձնաժողովի աշխատանքներին, մասնավորապես Դյունկերկ և Բարսելոնա քաղաքների միջև հեռավորությունը շատելու աշխատանքներին մետրի չափանիշը(Էտալոն) սահմանելու համար։

1795 թվականին "Normal school"-ի պրոֆեսոր:

1799 թվականին զբաղեցրել է Լապլասի Պոլիտեխնիկական դպրոցի քննիչի պաշտոնը, որի հետ միասին նաև վաղուց դասավանդում էր ռազմական դպրոցում:

1816 թվականին՝ Պոլիտեխնիկական դպրոցի պրոֆեսոր։ Բյուրոկրատական որոշ խնդիրների պատճառով Լեժանդրը 1824 թվականին զրկվել է թոշակից, և մինչ կյանքի վերջ ապրել է կարիքի մեջ։

Լեժանդրը մահացել է Փարիզում 1833 թվականին հունվարի 10-ին։

Նրա անունը կա Էյֆելյան աշտարակի 72 հոգանոց ցուցակի մեջ, ովքեր տեղավորվել են Էյֆելյան աշտարակի առաջին հարկում։ Նրա պատվին են կոչվել նաև՝

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1798 թվականին լույս է տեսնում «Թվերի փորձնական տեսություն» հիմնական աշխատությունը, որի մեջ ներկայացված էին 18-րդ դարի բոլոր թվաբանական նվաճումները։ Գիրքը, Լեժանդրի կենդանության օրոք, երեք անգամ վերահրատարակվեց։ Ցավոք սրտի, գրքի որոշ ապացույցներ կա՛մ խիստ չէին, կա՛մ էլ ընդհանրապես բացակայում էին։

Այդ աշխատության մեջ Լեժանդրը (ոչ խստորեն) ապացուցեց քառակուսային կախվածության օրենքը, որի մասին ավելի վաղ խոսել էր Լեոնարդ Էյլերը, ընդ որում նրան տվեց ավելի ժամանակակից ձևակերպում և անվանեց «Լեժանդրի թիվ» ։ Ավելի ուշ Կ․ Ֆ․ Գաուսը լրացրեց ապացույցի թերի մասերը։ Ներկայացված էր անընդհատ կոտորակի ամբողջական տեսությունը և դիոֆանտյան հավասարումների մեջ դրանց օգտագործումը։

Այդ ժամանակ, դեռ Չեբիշևից առաջ, պարզ թվերի հայտնաբերումը տեղի էր ունենում փորձնական եղանակով, օրինակ դիտարկման միջոցով, բայց ոչ միշտ էր ճիշտ լինում։ Այդպես ֆրանսիացի մաթեմատիկոս Լեժանդրը պարզեց, որ առաջին միլիոնի մեջ եղած պարզ թվերի քանակը՝ x մոտավորապես հավասար է՝ [9]

Պարզ թվերի հաշվման տվյալ ասիմպտոտական բանաձևը ֆուկցիայի համար Լեժանդրը առաջարկել է իր գրքի երկրորդ հրատարակության մեջ (առանց ապացույց)։

1830 թվականին լույս տեսած երրորդ հրատարակության մեջ առկա էր նաև Ֆերմայի նշանավոր թեորեմի ապացույցը n = 5 դեպքի համար։

Լեժանդրը հիմնել և զարգացրել է երկրաբանական չափումներ կատարելու տեսությունը, ընդլայնել է գնդային եռանկյունաչափությունը։ Մաթեմատիկական անալիզի մեջ մտցրել է, այպես ասած, իր՝ Լեժանդրի բազմանդամը, Լեժանդրի վերափոխումը և հետազոտել է առաջին և երկրորդ սեռի էյլերյան ինտեգրալները։ Լեժանդրը ապացուցել է էլիպսյան ինտեգրալի վերածելիությունը կանոնական տեսքով, տվել է շարքում նրանց վերլուծությունը և կազմել նրանց նշանակության աղյուսակը։

Հաշվողական փոխարկումներում նա հայտաբերել է էքստրեմումի գոյությունը։

Միջին կրթական ոլորտի համար առանձնահատուկ նշանակություն ունեցավ նրա «Երկրաչափության սկիզբը» (1794) դասագիրքը,որը նրա կենդանության օրոք մի քանի անգամ հրատարակվեց, թարգմանվեց մի շարք լեզուներով։ Ռուսաստանում «Երկրաչափության սկիզբը» դասագիրքը օրինակ եղավ տարրական մաթեմատիկայի նախահեղափոխական բոլոր դասագրքերի համար։ Այդ դասագրքի հաջողությունը չփչացրեց նույնիսկ հեղինակի Էվկլիդի հինգերորգ կանխադրույթը ապացուցելու անարդյունք ջանքերը։ Գրքի տարբեր հրատարակությունների ժամանակ Լեժանդրը տվեց երեք ամբողջական ապացույց հինգերորդ կանխադրույթի համար, բոլորն էլ սխալներով։

Լեժանդրին հետապնդում էր չար ճակատագիրը․ հերիք էր, որ նա աներ հաջող հայտնագործում, միանգամից պարզվում էր, որ նույնը մի ուրիշ մաթեմատիկոս արել էր ավելի վաղ։ Նույնիսկ այն հայտնագործությունները, որի առաջնության հարցում ոչ ոք չէր ժխտում, հաճախ նույն ժամանակահատվածում բացահայտվում էին ուրիշների կողմից՝ավելի ընդհանուր դեպքերի համար։ Օրինակ՝ ամենափոքր քառակուսիների մեթոդի համար, որով Լեժանդրն առանձնահատուկ կերպով հպարտանում էր, նա ուներ առաջնայնության խնդիր Կառլ Գաուսի հետ, ով այդ մեթոդը բացահայտել էր Լեժանդրից անկախ և ավելի վաղ (1795), բայց հրապարակել էր ավելի ուշ։ Նրա երկար տարիների կատարած աշխատանքները Էլիպսյան ֆուկցիայի մասին ջուրն ընկան, երբ հայտնվեցին Աբելի և Կառլ Գուստավ Յակոբի դասական աշխատությունները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  3. 3,0 3,1 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
  4. 4,0 4,1 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Лежандр Адриен Мари // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Auteuil Cemetery
  7. 7,0 7,1 Bell A. Encyclopædia BritannicaEncyclopædia Britannica Inc., 1768. — Vol. 22.
  8. Book of Members, 1780–2010: Chapter L (PDF). American Academy of Arts and Sciences
  9. В.Д. Чистяков Рассказы о математиках. — 2-е. — Минск: "Вышэйшая школа", 1966. — С. 246. — 409 с.