Ադոլֆ Յուշկևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆ Յուշկևիչ
ռուս.՝ Адольф Павлович Юшкевич
Ծնվել էհուլիսի 15, 1906(1906-07-15)[1][2]
Օդեսա, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 17, 1993(1993-07-17)[1] (87 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան[1]
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսական կայսրություն և  Ռուսաստան
Ազգությունհրեա
Մասնագիտությունմաթեմատիկոս, մաթեմատիկայի պատմաբան, պատմաբան, համալսարանի դասախոս և միջնադարի պատմաբան
Հաստատություն(ներ)ՌԳԱ Ս. Վավիլովի անվան բնագիտության և տեխնիկայի պատմության ինստիտուտ[3] և Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան[3]
Գործունեության ոլորտՄաթեմատիկայի պատմություն
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունԼեոպոլդինա
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան (1929)[3]
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[4][5]
Գիտական ղեկավարԴմիտրի Եգորով
Եղել է գիտական ղեկավարFedor Andreevich Medvedev?[6], V. V. Gussov?[6], Valentin Ivanovich Lysenko?[6], Petris-Al'girdis Boleslavovich Paplauskas?[6], V. I. Antropova?[6], A. I. Volodarsky?[6], Sergey Demidov?[6], V. A. Dobrovolsky?[6], N. S. Ermolaeva?[6], I. I. Simonov?[6] և Իզաբելլա Բաշմակովա[6]
Պարգևներ
Երեխա(ներ)Alexander Yushkevich?
ՀայրPavel Yushkevich?
 Adolf P. Youschkevitch Վիքիպահեստում

Ադոլֆ-Անդրեյ Պավլովիչ Յուշկևիչ (ռուս.՝ Адо́льф-Андре́й Па́влович Юшке́вич, հուլիսի 15, 1906(1906-07-15)[1][2], Օդեսա, Ռուսական կայսրություն - հուլիսի 17, 1993(1993-07-17)[1], Մոսկվա, Ռուսաստան[1]), խորհրդային մաթեմատիկայի պատմաբան, որն առաջատար փորձագետ էր Արևելքի միջնադարյան մաթեմատիկայի և Լեոնարդ Էյլերի աշխատությունների բնագավառում։ Ջորջ Սարտոնի մեդալի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուշկևիչը ծնվել է Ռուսական կայսրության Օդեսա քաղաքում՝ հրեաների ընտանիքում[7]։ Հայրը՝ Պավել Յուշկրիչը, Սորբոնի համալսարանն ավարտած փիլիսոփա և մաթեմատիկոս էր[7], ակտիվ էր քաղաքականության մեջ որպես մենշևիկ։ Հորեղբայրը՝ Սեմյոն Սոլոմոնովիչ Յուշկևիչը, հայտնի հրեա գրող էր[7]։ Յուշկևիչը մեծացել է Սանկտ Պետերբուրգում և հետագայում տեղափոխվել Փարիզ, որտեղ ապրել է մինչև 1917 թվականի Ռուսական հեղափոխություն, երբ Յուշկևիչի ընտանիքը վերադարձավ Օդեսա։ Որոշ ժամանակ Սոֆյա Յանովսկայան գիմնազիայում Յուշկևիչի ուսուցիչն էր[8]։

1923 թվականին Յուշկրիչը սկսում է սովորել Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում։ Իր դոկտորական ղեկավարը Դմիտրի Եգորովն էր, բայց նա գիտությունների թեկնածուի կոչում ստացել է առանց պաշտպանության։ 1930-1952 թվականներին աշխատել է Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանում, որտեղ 1940 թվականին դարձել է դասախոս, իսկ 1941 թվականից՝ մաթեմատիկայի բաժնի ղեկավար[7]։ 1941-1943 թվականներին էվակուացվել է Իժևսկ` Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի հետ միասին։ 1952 թվականից[9] մինչև թոշակի անցնելը աշխատել է Վավիլովի անվան բնական պատմության ինստիտուտում որպես գիտաշխատող։

Յուշկրիչը հրատարակել է ավելի քան 300 աշխատություն մաթեմատիկայի պատմության բնագավառում[8]։ Իր աշխատանքի համար ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ Ջորջ Սարտոնի մեդալ (1978)[10], Կոյրեի մեդալ (1971)[11], Քեննեթ Օ. Մայի մրցանակ (1989)[12], Գերմանիայի գիտությունների ակադեմիայի մրցանակ (1978 և 1983 թվականներին)[13] և Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի մրցանակ (1982)[13]։ Բազմաթիվ արտասահմանյան ակադեմիաների, այդ թվում՝ Լեոպոլդինայի ադամ[9]։ 1965-1968 թվականներին եղել է Գիտության պատմության միջազգային ակադեմիայի նախագահ[13]։

Յուշկևիչը մահացել է Մոսկվայում 1993 թվականի հուլիսի 17-ին[7]։ Իր անձնական գրադարանը կտակել է Վավիլովի անվան ինստիտուտին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  3. 3,0 3,1 3,2 https://doi.org/10.1006/hmat.1995.1012 — P. 113.
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. CONOR.Sl
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 Mathematics Genealogy Project — 1997.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Bashmakova, Isabella; Bogolyubov, A. N.; Demidov, S. S.; Gnedenko, B. V.; Knobloch, E.; Matvievskaya, Galina; Rowe, D. E.; Rozenfeld, B. A.; Sheynin, O. B. (1995 թ․ մայիսի 1). «Adolph Andrei Pavlovich Yushkevich (1906-1993)». Historia Mathematica. 22 (2): ii–118. doi:10.1006/hmat.1995.1012. ISSN 0315-0860.
  8. 8,0 8,1 Knobloch, Eberhard (1995 թ․ հունվարի 1). «Adolph Andrei Pavlovich Yushkevich (1906-1993)». Historia Mathematica.
  9. 9,0 9,1 «Adolph Pavlovich Yushkevich (on the occasion of his seventieth anniversary)». Historia Mathematica (ամերիկյան անգլերեն). 3 (3): 261. 1976 թ․ օգոստոսի 1. doi:10.1016/0315-0860(76)90096-3. ISSN 0315-0860.
  10. «Sarton Medal - History of Science Society». hssonline.org. Վերցված է 2024 թ․ փետրվարի 1-ին.
  11. «Academy prizes | International Academy of the History of Science». www.aihs-iahs.org. Վերցված է 2024 թ․ փետրվարի 1-ին.
  12. «The Kenneth O. May Prize». web.archive.org. 2011 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 1-ին.
  13. 13,0 13,1 13,2 «Math.ru». math.ru. Վերցված է 2024 թ․ փետրվարի 1-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Յուշկևիչ» հոդվածին։