Դիպլոմային աշխատանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիպլոմային աշխատանք (նախագիծ), ավարտական որակավորման աշխատանքներից մեկը՝ մասնագետների պատրաստման ծրագրերով սովորող ուսանողների ինքնուրույն ստեղծագործական աշխատանք, որը իրականացնում են վերջին, ավարտական կուրսում:

Դիպլոմային աշխատանքը սովորաբար իրականցվում է ուսանողների կողմից, որոնք սովորում են բնագիտական, հումանիտար, տնտեսագիտական և ստեղծագործական մասնագիտացումներով, և նպատակ ունի ստուգել, համակարգել և ընդհանրացնել ուսանողների հատուկ տեսական գիտելիքները և գործնական հմտությունները:

Դիպլոմային նախագիծը սովորաբար կատարում են ուսանողները, որոնք սովորում են տեխնիկական մասնագիտացումներով, և առաջարկում է որոշակի տեխնիկական սարքավորման կամ տեխնոլոգիայի ստեղծում կամ հաշվարկում: Բացառության տեսքով տեխնիկական բուհերի ուսանողները կարող են կատարել նաև դիպլոմային աշխատանքը, եթե այն կրում է տեսական կամ փորձարարական բնույթ:

Դիպլոմային նախագծի (աշխատանքի) նախապատրաստությունը և դրան նախորդող պրոֆեսիոնալ ուղղվածություն ունեցող պրակտիկան՝ որպես ուսուցման վերջնական փուլ, պատասխանում են ուսանողի մոտ մասնագիտական բնագավառում ինքնուրույն աշխատանքի հմտությունների ձևավորմանը: Դիպլոմը գրելու և պաշտպանելու ողջ տեղեկատվությունը պետք է ներկայացվի ուսանողներին համալսարանն ավարտելուց ավելի քան ամիս առաջ: Դիպլոմային նախագծի հաջող պաշտպանությունը Պետական ատեստացիոն հանձնաժողովի նիստի ժամանակ համարվում է ուսանողին համապատասխան որակավորում տրամադրելու իրավական հիմք: Բացառություն են կազմում միայն մի շարք բժշկական մասնագիտացումներ, որտեղ դիպլոմային աշխատանքի պաշտպանության փոխարեն անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել պետական քննություն, ինչպես նաև ավարտել ինտերնատուրան:

Դիպլոմային աշխատանք գրելու հիմնական նպատակը շրջանավարտների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների ընդհանրացումն ու համակարգումն է: Դիպլոմային աշխատանքը, որպես կանոն, բաղկացած է տեսական, գործնական (վերլուծական)և նախագծային հատվածներից: Կատարվում է մեծավ մասամբ որոշակի կազմակերպության օրինակով:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]