Կառլ Գուստավ Յակոբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ Գուստավ Յակոբ
գերմ.՝ Carl Gustav Jacob Jacobi
Ծնվել էդեկտեմբերի 10, 1804(1804-12-10)[1][2][3][…]
Պոտսդամ, Պրուսիայի թագավորություն[4][5]
Մահացել էփետրվարի 18, 1851(1851-02-18)[1][2][3][…] (46 տարեկան)
Բեռլին, Գերմանական միություն[4][5]
բնական մահով
ԳերեզմանDreifaltigkeitskirchhof I
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Դավանանքհուդայականություն
Մասնագիտությունմաթեմատիկոս, համալսարանի դասախոս և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)HU Berlin և Քյոնիգսբերգի համալսարան
Գործունեության ոլորտդիֆերենցիալ երկրաչափություն, թվերի տեսություն, մաթեմատիկա, մեխանիկա, elliptic function?[6], կիրառական մաթեմատիկա[6], ֆիզիկա[6] և Analytical mechanics?[6]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[7], Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5]
Ալմա մատերHU Berlin և Քյոնիգսբերգի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1] և լատիներեն
Գիտական ղեկավարEnno Dirksen?[8]
Եղել է գիտական ղեկավարOtto Hesse?[9], Wilhelm Scheibner?[10], Friedrich Julius Richelot?[11], Պաուլ Գորդան[12], Carl Wilhelm Borchardt?[13], Oswald Hermes?[13] և Johann Georg Rosenhain?[13]
Պարգևներ
Երեխա(ներ)Leonard Jacobi?
 Carl Gustav Jacob Jacobi Վիքիպահեստում

Կառլ Գուստավ Յակոբ Յակոբի[15] (գերմ.՝ Carl Gustav Jacob Jacobi, դեկտեմբերի 10, 1804(1804-12-10)[1][2][3][…], Պոտսդամ, Պրուսիայի թագավորություն[4][5] - փետրվարի 18, 1851(1851-02-18)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական միություն[4][5]), 19-րդ դարի գերմանացի մաթեմատիկոս և մեխանիկոս։ Մեծ ներդրում է ունեցել կոմպլեքս անալիզում, գծային հանրահաշվում, դինամիկայում և մաթեմատիկայի ու մեխանիկայի այլ բնագավառներում։ Հայտնի ակադեմիկոս, ֆիզիկոս Բորիս Յակոբիի հարազատ կրտսեր եղբայրը։

Բեռլինի գիտությունների ակադեմիայի անդամ (1836 թ.), Լոնդոնի թագավորական միության անդամ (1833 թ.), Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի թղթակից (1830 թ.), Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան թղթակից-անդամ (1830 թ., իսկ 1833 թվականից դրա պատվավոր անդամ[16]), Վիեննայի (1848 թ.) և Մադրիդի (1848 թ.) գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Գուստավ Յակոբին ծնվել է 1804 թվականի դեկտեմբերի 10-ին, հրեա Սիմոն Յակոբիի ընտանիքում, որը բանկի աշխատակից էր[17] Պոտսդամ (Պրուսիա), Գերմանիայի հարևանությամբ։ Բացի նրանից ընտանիքում կային նաև երկու աղջիկ և երկու տղա։ Ավագը՝ Բորիս Յակոբին, դարձավ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, իսկ կրտսերը շարունակեց հոր ուղին[18]։

Սկզբնական կրթությունը ստացել է քեռու ղեկավարությամբ, այնուհետև սովորել է տեղի վարժարանում և 16 տարեկանում ընդունվել է Բեռլինի համալսարան[19]։ Բեռլինում մաթեմատիկան այդ ընթացքում բավականին ցածր մակարդակի վրա էր և հիմնականում կենտրոնացած էր բացատրածը հասկանալու վրա, ինչը ընդունակ աշակերտին այդքան էլ չէր բավարարում։ Երբ ուսուցիչը նկատեց նրա ընդունակությունները, առաջարկեց ուսումնասիրել Լեոնարդ Էյլերի «Անվերջ փոքրերի վերլուծության ներածությունը», որից հետո նրա գիտելիքները անհամեմատ ավելի աճեցին։ Էյլերը դարձավ նրա կուռքը հետագա ողջ կյանքի համար։

Համալսարանական տարիներին նա իրեն նվիրեց օտար լեզուներին, փիլիսոփայությանը և Էյլերի, Լապլասի ու Լագրանժի աշխատությունների ուսումնասիրությանը։ 1825 թվականին նա գրեց և պաշտպանեց իր դոկտորական թեզը՝ ռացիոնալ ֆունկցիաների՝ սովորական կոտորակների վերլուծելու վերաբերյալ։ Շուտով որպես մասնավոր դոցենտ սկսեց դասախոսություններ կարդալ Բեռլինի համալսարանում, որտեղ ցուցադրեց իր ողջ դասախոսական տաղանդն ու դեպի իրեն գրավեց կրթական միջավայրի ուշադրությունը։

1827 թվականին 23-ամյա Յակոբին հրավիրվեց Քյոնիգսբերգի համալսարան որպես պրոֆեսոր և 1829 թվականին ստացավ արդիանատուրա։ Նա շարունակեց այնտեղ կարդալ դասախոսություններ մինչև 1842 թվականը։ Երկու տարի անց նա հրապարակեց իր առաջին մենագրությունը՝ «Էլիպտական ֆունկցիաների նոր հիմունքեր» վերնագրով։

1831 թվականին Յակոբին ամուսնացավ Մարի Շվինկի հետ։ Նրանք ունեցան 5 որդի և 3 դուստր։ Հաջորդ տարի մահացավ Յակոբիի հայրը, որից հետո նրա ընտանիքի ֆինանսական դրությունը կտրուկ վատացավ։ Շուտով Յակոբին ստանձնեց մոր խնամակալությունը։

1842-1843 թվականներին Յակոբին ստանում է առողջության վերականգնման համար (գերծանրաբեռնվածություն և դիաբետ) արձակուրդ (ժամանակի մեկ այլ հայտնի մաթեմատիկոս Դիրիխլեի ջանքերով) և գնում է Իտալիա։ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ը վճարում է արձակուրդի համար և նրա համար թոշակ է նշանակում։ Կես տարի անց Յակոբին վերադառնում է Պրուսիա և տեղափոխվում Բեռլին։

1848-1849 թվականների գերմանական հեղափոխության ընթացքում Յակոբին անզգուշություն է ցուցաբերում և խորհրդարանում բռնում ազատականների կողմը․ հեղափոխության ճնշումից հետո վրդովված թագավորը դադարեցնում է նրա թոշակը՝ գիտնականին և նրա ընտանիքին թողնելով ծայրահեղ կարիքի մեջ։ Մի քանի համալսարաններ միանգամից Յակոբիին հրավիրում իրենց մոտ, բայց թագավորը, լսելով գիտական հանրության բազմաթիվ կոչերը, վերականգնում է նրա թոշակը։ Երեք տարուց՝ 46 տարեկան հասակում Յակոբին մահանում է ծաղիկից։

Որպես մանկավարժ, մեծամասնության կարծիքով, չուներ իրեն հավասարը, և 19-րդ դարավերջի գերմանական մաթեմատիկայի ծաղկումը կապվում է նրա անվան հետ։ Ի տարբերություն մնացած մասնագետների, Յակոբին փորձում էր ուսանողների մեջ խթանել սեփական մտածելակերպի զարգացումը։

Մնացած որակներից բացի, Յակոբին առանձնանում էր նաև իր աշխատասիրությամբ և նախանձի բացակայությամբ։ Երբ նրա հավերժական մրցակից Աբելը նոր աշխատություն էր հրապարակում, որը գերազանցում էր Յակոբի արդյունքները, նա սահմանափակվում էր միայն այս դիտողությամբ․ «Դա վեր է իմ աշխատանքներից և իմ գովեստներից»։ Ինտեգրալների ընդլայնված դասը կոչվել է աբելյան հենց Յակոբի առաջարկությամբ։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին աշխատություններում Յակոբը ցուցաբերեց անկրկնելի տաղանդ ու աշխատասիրություն։ 1827 թվականին նա սկսեց հետազոտություներ կատարել էլիպսյան ֆունկցիաների վերաբերյալ։ Աբելի հետ միասին նա համարվում է մաթեմատիկայի այդ բաժնի հիմնադիրը։ Այդ ֆունկցիաներին վերաբերող զգալի քանակությամբ հարցերի քննարկումից հետո նա հրապարակեց իր «Էլիպսյան ֆունկցիաների նոր հիմունքներ» մենագրությունը։ Այստեղ և նաև հետագա աշխատություններում նա խորապես անդրադարձել է յակոբյան էլիպսյան ֆունկցիաների տեսությանը։

Հաշվողական վարիացիաներում նա հետազոտել է երկրորդ վարիացիան (1837 թ.) և ստացել է էքստրեմումի գոյության պայմանը, որը հետագայում կոչվեց (Յակոբյան պայման

Թվերի տեսության մեջ նա 1839 թվականին կազմել է մինչև 1000-ը պարզ թվերի ինդեքսավորված աղյուսակը[20]։

1840 թվականին Յակոբը հրապարակեց իր «Դետերմինանտների առաջացումը և նրանց հատկությունները» աշխատությունը, որը նվիրված էր որոշման տեսությանը։ Նա առաջինը օգտագործեց էլիպսյան ֆունկցիաները թվային տեսության մեջ, և կես դար անց հենց այդ ճանապարհով էլ ապացուցվեցին Ֆերմայի թեորեմները։ Յակոբը էլիպսյան ֆունկցիաների օգնությամբ ապացուցել է Ֆերմայի մի ուրիշ պնդում, համաձայն որի ցանկացած բնական թիվ կարելի է ներկայացնել ոչ ավելի քան 4 թվերի քառակուսիների տեսքով, ի դեպ, նա նաև գտել է թե քանի հնարավոր եղանակով կարելի է դա իրականացնել։

Մասնավոր ածանցյալի համընդհանուր «∂» նշանակումը, որը երբեմն օգտագործել է Ադրիեն-Մարի Լեժանդրը, նա մտցրել է ընդհանուր շրջանառության մեջ։ Ուղղանկյուն բազմանդամների մի դաս անվանվել է Յակոբի պատվին, որը համարվում է լեժանդրի բազմանդամի ընդհանուր դեպքը։

Հետմահու հրապարակված «Դինամիկայի դասախոսությունները» գրքում և նրա հատուկ հուշերում նա կատարելագործել է Համիլթոնիդիֆերենցիալ դինամիկական հավասարումների ինտեգրման մեթոդը, այս պատճառով այդ մեթոդն այժմ կոչվում է Համիլթոն-Յակոբի մեթոդ։

1830 թվականի հուլիսին Յակոբը Լեժանդրին գրել է՝

«Գիտության միակ նպատակը մարդկային բանականության պատիվն է,և այդ տեսանկյունից թվերի մասին հարցերը նույնքան կարևոր են, որքան աշխարհի վարչակարգերի մասին հարցերը»։

Յակոբի աշխատությունները ամբողջական տեսքով հրապարակվել է Բեռլինի համալսարանը՝ 8 հատորներով 1881—1891 թվականներին «С. G. J. Jacobi’s gesammelte Werke» անվանմամբ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бобылёв Д. К., (1890–1907). «Якоби, Карл-Густав-Яков». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  • Белл Э. Т. Творцы математики. — М.: Просвещение, 1979. — С. 228-238. — 256 с.
  • Колмогоров А. Н., Юшкевич А. П. (ред.) Математика XIX века. М.: Наука.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Якоби Карл Густав Якоб // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. 7,0 7,1 https://catalogues.royalsociety.org/CalmView/Record.aspx?src=CalmView.Persons&id=NA2514&pos=1
  8. Mathematics Genealogy Project — 1997.
  9. Mathematics Genealogy Project — 1997.
  10. Mathematics Genealogy Project — 1997.
  11. Mathematics Genealogy Project — 1997.
  12. Mathematics Genealogy Project — 1997.
  13. 13,0 13,1 13,2 Mathematics Genealogy Project — 1997.
  14. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 187.
  15. Статья Яко́би (Jacobi), Карл Густав Якоб. Большая советская энциклопедия (2-е издание)։
  16. Կառլ Գուստավ Յակոբի էջը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պաշտոնական կայքէջում
  17. Jacobi biography
  18. Стиллвелл Д. Математика и её история. — Москва-Ижевск: Институт компьютерных исследований, 2004, стр. 229—231
  19. «Якоби, Карл-Густав-Яков». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  20. Индексы (в теории чисел) // Большая Советская энциклопедия (в 30 т.) / А. М. Прохоров (гл. ред.). — 3-е изд. — М.: Сов. энциклопедия, 1972. — Т. X. — С. 185. — 592 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 106