Էվկլիդեսյան երկրաչափություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հույն մաթեմատիկոս կարկինով երկրաչափական գործողություններ կատարելիս Աթենքի դպրոց` հեղինակ Ռաֆայել

Էվկլիդեսյան երկրաչափություն, մաթեմատիկական համակարգ, որը մշակել է և «Սկզբունքներ» աշխատության մեջ նկարագրել է Ալեքսանդրիացի հույն մաթեմատիկոս Էվկլիդեսը։

Աքսիոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվկլիդեսյան երկրաչափության հիմքը «Սկզբունքներ» աշխատության մեջ ձևակերպված հինգ աքսիոմներն են․

  1. Ցանկացած կետից մի այլ կետ կարելի է տանել ուղիղ գիծ։
  2. Հատվածը կարելի է անվերջ շարունակել ուղիղով։
  3. Ցանկացած կենտրոնով կարելի է գծել ցանկացած շառավղով շրջան։
  4. Բոլոր ուղիղ անկյունները հավասար են։
  5. Եթե երկու ուղիղներ հատող մեկ այլ ուղիղ նրանց հետ կազմում է ներքին միակողմանի անկյուններ, որոնք փոքր են երկու ուղիղ անկյունից, ապա անվերջ շարունակելով, այդ երկու ուղիղները հանդիպում են այն կողմում, որտեղ անկյունները փոքր են երկու ուղիղ անկյունից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 85 CC BY-SA icon 80x15.png