Jump to content

Ֆրիդրիխ Վիլհելմ Բեսել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդրիխ Վիլհելմ Բեսել
գերմ.՝ Friedrich Wilhelm Bessel[1]
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 22, 1784(1784-07-22)[2][3]
ԾննդավայրՄինդեն, Պրուսիայի թագավորություն[4][5][3]
Մահացել էմարտի 17, 1846(1846-03-17)[5][6][3][…] (61 տարեկան)
Մահվան վայրՔյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն[6][3]
ԳերեզմանQ1499598?
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
ԿրթությունRatsgymnasium Minden? (1799)[3]
ԵրկերFundamenta Astronomiae?[7], Բեսելի ֆունկցիաներ, Bessel ellipsoid?, Bessel polynomials?, Besselian elements?, Bessel's correction?, Bessel's inequality?, Q6174265?, Bessel process? և Bessel potential?
Մասնագիտությունաստղագետ, մաթեմատիկոս, համալսարանի դասախոս, topographer և ֆիզիկոս
ԱշխատատուKoenigsberg Observatory?[7], Arnold Kulenkamp?[3][2] և Lilienthal Observatory?[3][2]
ԱմուսինJohanna Bessel?[2]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 Friedrich Wilhelm Bessel Վիքիպահեստում

Ֆրիդրիխ Վիլհելմ Բեսել (գերմ.՝ Friedrich Wilhelm Bessel; հուլիսի 22, 1784(1784-07-22)[2][3], Մինդեն, Պրուսիայի թագավորություն[4][5][3] - մարտի 17, 1846(1846-03-17)[5][6][3][…], Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն[6][3]), գերմանացի մաթեմատիկոս և աստղագետ, Բեռլինի գիտությունների ակադեմիայի անդամ, Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ[9], Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ։

Կառլ Գաուսի աշակերտը։

Մասնագիտական կրթություն չի ստացել և գիտելիքներ ձեռք է բերել բացառապես ինքնակրթությամբ։ Հալլեյի գիսաստղի ուղեծրի ճշգրիտ հաշվարկը (1804) Բեսելին հնարավորություն է տվել Շրյոտերի մասնավոր աստղադիտարանում (Լիլիենթալ) 1806 թվականից ստանձնել դիտորդ–ասիստենտի պաշտոնը։ 1810 թվականին նշանակվել է Քյոնիգսբերգի համալսարանի պրոֆեսոր և կառուցել է ժամանակի ամենակատարյալ գործիքներով սարքավորված աստղադիտարան, որի դիրեկտորն էլ եղել է մինչև կյանքի վերջը։

1824 թվականին ավարտել է 75011 աստղերի (ընդգրկելով +47° և –16° հակումների միջև ընկած 9-րդ մեծության բոլոր աստղերը) դիտումները։ Ֆրիդրիխ Բեսելի աշխատանքներն էապես ազդել են աստղագիտական դիտումների բնույթի և ընդհանրապես աստղագիտության հետագա զարգացման վրա։ Նա մշակել է աստղագիտական գործիքների ու դիտողի սեփական սխալների տեսությունը։ Դիտումները մշակելիս կիրառել է հավանականությունների տեսությունը և ամենափոքր քառակուսիների եղանակը։

1838 թվականին որոշել է Կարապի 61–ի պարալաքսը։ Մշակել է Արեգակի խավարումների տեսությունը, որոշել մոլորակների զանգվածները և Սատուրնի արբանյակների տարրերը։ Արժեքավոր են Բեսելի աշխատանքները նաև գեոդեզիայի բնագավառում։ Մաթեմատիկայում Բեսելի անունն են կրում առաջին կարգի գլանային ֆունկցիաները (Բեսելի ֆունկցիաներ) և դիֆերենցիալ այն հավասարումը (Բեսելի հավասարում), որին բավարարում են այդ ֆունկցիաները, անհավասարությունը Ֆուրյեի շարքի գործակիցների համար (Բեսելի անհավասարություն) և այլն։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Кларк А․, Общедоступная история астрономии в XIX столетии, пер․ с англ․, Одесса, 1913․
  • Багратуни Г. В. Жизнь и геодезические исследования Ф. В. Бесселя. — М.: Геодезиздат, 1961. — С. 5—15.
  • Колчинский И. Г., Корсунь А. А., Родригес М. Г. Астрономы. Биографический справочник. — Киев: Наукова думка, 1977.
  • Лавринович К. К. Фридрих Вильгельм Бессель (1784—1846). К 200-летию со дня рождения // Историко-астрономические исследования, вып. XVII. —М., 1984. — С. 285—322.
  • Лавринович К. К. Фридрих Вильгельм Бессель. — М.: Наука, 1989. — 320 с. ISBN 5-02-005884-X

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Record #24674424 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Գիտական ​​կենսագրության ամբողջական բառարանDetroit: Charles Scribner's Sons, 2008. — ISBN 978-0-684-31559-1
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  4. 4,0 4,1 4,2 Бессель Фридрих Вильгельм // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Бессель, Фридрих Вильгельм (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. IIIа. — С. 617—618.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Bruhns Bessel, Friedrich Wilhelm (գերմ.) // Allgemeine Deutsche BiographieL: 1875. — Vol. 2. — S. 558–567.
  7. 7,0 7,1 Berry A. A Short History of Astronomy (բրիտ․ անգլ.)London: John Murray, 1898.
  8. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 34.
  9. https://collections.royalsociety.org/DServe.exe?dsqIni=Dserve.ini&dsqApp=Archive&dsqCmd=Show.tcl&dsqDb=Persons&dsqPos=0&dsqSearch=((text)%3D%27NA3847%27)(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Վիլհելմ Բեսել» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 408