Ժոզեֆ Ֆուրիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Ժոզեֆ Ֆուրիե
Joseph Fourier
Joseph Fourier.jpg
Ծնվել է մարտի 21, 1768({{padleft:1768|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:21|2|0}})[1]
Օսեր[1]
Մահացել է մայիսի 16, 1830({{padleft:1830|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:16|2|0}})[1] (62 տարեկանում)
Փարիզ[1]
Գերեզման Պեր Լաշեզ[2]
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտություն մաթեմատիկոս, ֆիզիկոս և պատմաբան
Գործունեության ոլորտ մաթեմատիկական անալիզ
Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն, Ֆրանսիական ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատեր Բարձրագույն նորմալ դպրոց
Պարգևներ Պատվավոր լեգիոնի օրդենի հրամանատար
Joseph Fourier Վիքիպահեստում

Ժան Բատիստ Ժոզեֆ Ֆուրիե (ֆր.՝ Jean Baptiste Joseph Fourier, մարտի 21, 1768թ․ – մայիսի 16, 1830թ․), ֆրանսիացի մաթեմատիկոս և ֆիզիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1817), Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1829), առավել հայտնի Ֆուրիեի շարքերի ուսումնասիրություններով և նրանց կիրառմամբ ջերմափոխանակման և վիբրացիաների խնդիրներում։ Ֆուրիեի ձևափոխությունը և Ֆուրիեի օրենքը իրենց անունները ստացել են նրա պատվին։ Սովորաբար Ֆուրիեին են վերագրում նաև ջերմոցային էֆեկտի հայտնագործությունը։[3]

Ավարտել է Օսերի ռազմական դպրոցը, որտեղ և անցել է դասախոսական աշխատանքի։ 1796-98 թթ. դասավանդել է Պոլիտեխնիկական դպրոցում։ Ֆուրիեի առաջին աշխատանքները վերաբերում են հանրահաշվին։ 1796 թ.-ին արտածել է որոշ սահմանափակումների դեպքում հանրահաշվական հավասարման իրական արմատների քանակի մասին մի թեորեմ (հրատ․ 1820 թվականին, կոչվում է իր անունով)։ Այս հարցի լրիվ լուծումը տվել է Ժակ Շառլ Ֆրանսուա Շտուրմը, 1829 թվականին։ Ֆուրիեի աշխատանքները հիմնականում վերաբերում են մաթեմատիկական ֆիզիկային, մասնավորապես պինդ մարմնում ջերմության տարածման տեսությանը, որտեղ նրա ստացած արդյունքները, ամփոփված «Ջերմության անալիտիկ տեսություն» հանրպհայտ աշխատանքում (հրտ․ 1822-ին), ովքեր դեր են խաղացել մաթեմատիկայի հետագա զարգացման գործում։ Տարբեր հատվածներում տարբեր անալիտիկ արտահայտություններով ներկայացված ֆունկցիաները եռանկյունաչափական շարքերի վերլուծելու վերաբերյալ աշխատանքներով, էապես նպաստել է ֆունկցիայի հասկացության ճշգրտմանը։ Թեև ցանկացած ֆունկցիաները եռանկյունաչափական շարքի վերածման հնարավյորությունն ապացուցելու նրա փորձերն անհաջող էին, այնուամենայնիվ այդ աշխատանքները հիմք հանդիսացան տվյալ պրոբլեմի մի ամբողջ շարք հետազոտությունների համար, որոնցով էլ նշանակալից չափով պայմանավորվեց բազմությունների տեսության և իրական փոփոխականի ֆունկցիաների տեսության սկզբնավորումը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Record #118684310 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. Պեր Լաշեզի գերեզմանատուն — С. 162.
  3. Cowie, J. (2007)։ Climate Change: Biological and Human Aspects։ Cambridge University Press, 3։ ISBN 978-0-521-69619-7։ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png