Կառլո Չամպի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլո Չամպի
իտալերեն՝ Carlo Azeglio Ciampi
Ciampi ritratto.jpg
 
Կուսակցություն՝ Գործողություն կուսակցություն (1947)
Կրթություն՝ Բարձրագույն նորմալ դպրոց, Պիզայի համալսարան և Convitto Nazionale Cicognini?
Գիտական աստիճան՝ մագիստրոս
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ և բանկիր
Ծննդյան օր դեկտեմբերի 9, 1920(1920-12-09)[1][2][3][…]
Ծննդավայր Լիվոռնո, Իտալիայի թագավորություն[1]
Վախճանի օր սեպտեմբերի 16, 2016(2016-09-16)[4][3][5][…] (95 տարեկան)
Վախճանի վայր Հռոմ, Իտալիա
Թաղված Cimitero della Misericordia
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Ի ծնե անուն իտալերեն՝ Carlo Azeglio Ciampi
Ամուսին Franca Pilla?
 
Կայք՝ carloazegliociampi.it
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կառլո Ադզելո Չամպի (իտալերեն՝ Carlo Azeglio Ciampi, դեկտեմբերի 9, 1920(1920-12-09)[1][2][3][…], Լիվոռնո, Իտալիայի թագավորություն[1] - սեպտեմբերի 16, 2016(2016-09-16)[4][3][5][…], Հռոմ, Իտալիա), իտալացի պետական գործիչ, Իտալիայի Հանրապետության 10-րդ նախագահ (1999-2006 թվականներ), Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ (1993-1994 թվականներ)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն և Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին Պիզայի բարձրագույն նորմալ դպրոցում ստացել է բանասիրության աստիճան, շարունակել է կրթություն ստանալ Պիզայի համալսարանում՝ ստանալով իրավագիտության աստիճան։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մոբիլիզացվել է լեյտենանտի կոչումով և ուղարկվել Ալբանիա։ Երբ 1943 թվականի սեպտեմբերին Իտալիայի և դաշնակիցների միջև զինադադար է կնքվել, նա հրաժարվել է միանալ Իտալիայի սոցիալական Հանրապետությանը և թաքնվել է Սկանոյում։ 1944 թվականի մարտի 24-ին մոտավորապես վաթսուն հոգանոց խմբի հետ ուղևորվել է դաշնակից զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքի կողմը։ Մասնակցել է հակաֆաշիստական լիբերալ-սոցիալիստական կուսակցության գործողություններին և այդպիսով միացել է «Դիմադրության շարժմանը»։

Գործունեություն Իտալիայի բանկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Իտալիայի բանկում, 1960 թվականից՝ բանկի կենտրոնական վարչությունում, իսկ 1972 թվականին դարձել է բանկի գլխավոր քարտուղարը։ 1976-1978 թվականներին զբաղեցրել է գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, հետագայում դարձել է գլխավոր տնօրեն։ 1979 թվականի հոկտեմբերին նշանակվել է Իտալիայի բանկի նախագահ։ Բանկը գլխավորել է անկայունության ժամանակաշրջանում, որը կապված էր Միկելե Սինդոնների գործի և Իտալիայի բանկի ղեկավարի պաշտոնում իր նախորդի՝ Պաոլո Բաֆիի հասցեին մեղադրանքների և բանկի տնօրենի տեղակալի կալանավորման հետ։

Պետական պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992-1993 թվականներին իտալական քաղաքականության մեջ հակակոռուպցիոն լայնածավալ հետաքննությունների հետևանքով լուրջ ճգնաժամ է տեղի ունեցել, որը հանգեցրել է ավանդական կուսակցությունների կոնսենսուսի կորստին, որոնք մինչ այդ գերիշխող դեր են խաղացել իտալական քաղաքականության մեջ։ Երկրի կայունությունը երաշխավորելու և հաջորդ ընտրությունների հանգեցնելու համար Հանրապետության նախագահ Օսկար Լուիջի Սկալֆարոն հանձնարարել է Չամպիին նոր կառավարություն ձևավորել։ 1993 թվականի ապրիլից մինչև 1994 թվականի մայիս նա զբաղեցրել է Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնը։ Այդ պաշտոնում նա ականատես է եղել մի շարք ճգնաժամային իրադարձությունների՝ լուրջ տնտեսական ճգնաժամ, իտալական լիրայի EMS համակարգից դեվալվացիա, Սոմալիի իտալացի զինվորականների մասնակցությամբ ռազմական բախումներ և մաֆիայի ակտիվացում, որը մի շարք ահաբեկչական գործողություններ է իրականացրել՝ ներառյալ դատավոր Ջովանի Ֆալկոնեի սպանությունը։ Տնտեսական ոլորտում կառավարությունը համաձայնեցման համակարգ է մտցրել, ինչը նպաստել է ազգային տնտեսության վերականգնմանը և հիմք է դրել այսպես կոչված եկամուտների քաղաքականությանը, որը թույլ է տվել նվազեցնել գնաճի մակարդակը և տոկոսադրույքները։ Կառավարության կողմից ընդունված սոցիալական գործընկերների միջև համաձայնագրերի այս համակարգը նույնպես օգտագործվել է այլ դեպքերում, օրինակ, 1993 թվականի օգոստոսին բեռնատարների վարորդների զանգվածային գործադուլի ժամանակ։ Այդ նույն ժամանակահատվածում սկսվել է պետական սեփականության մասնավորեցումը բանկային և արդյունաբերական սեկտորներում, իրականացվել են փոստի և սակագնային համակարգի բարեփոխումներ, որոնց արդյունքում հաջողվել է հասնել պետական ծախսերի էական խնայողության։ Կառավարությունը երաշխավորել է առողջապահության միասնական և համընդհանուր համակարգի պահպանումը՝ հրաժարվելով նախորդ կաբինետի գաղափարներից՝ ապահովագրական ֆոնդերին լիազորությունների մի մասը փոխանցելու վերաբերյալ։

1994 թվականի հունիսին դարձել է Միջազգային հաշվարկների բանկի փոխնախագահ։ 1994 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կատարել է Իտալիայի ներքին գործերի նախարարի և զբոսաշրջության նախարարի պարտականությունները։ 1996 թվականի մայիսից ղեկավարում էր բյուջեի և տնտեսական պլանավորման նախարարությունը, վերակազմավորվել գանձապետարանի, բյուջեի և տնտեսական պլանավորման նախարարությունը։ Այդ պաշտոնում նա կարողացել է հասնել Իտալիայի պետական պարտքի կրճատման՝ հաշվի առնելով Մաաստրիխտյան պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ինչը երաշխավորել է Իտալիայի մուտքը միասնական եվրոպական արժույթ։

1999 թվականի մայիսին ընտրվել է Իտալիայի նախագահ։ Իր պաշտոնավարման ընթացքում ունեցել է վստահության բարձր վարկանիշ, որը տատանվել է 70-ից 80 %-ի սահմաններում։

2005 թվականի մայիսին Չամպին արժանացել է Կարլ Մեծի անվան մրցանակի՝ եվրոպական ինտեգրման գործում ներդրած ավանդի համար։

2006 թվականի նախագահական ընտրություններից առաջ մի շարք քաղաքական գործիչներ պատրաստվում էին Չամպիին առաջադրել այդ պաշտոնում, սակայն նախագահն ինքը մերժել է առաջադրումը։

2006 թվականի մայիսից Իտալիայի ցմահ սենատոր է։

ԶԼՄ-ները բազմիցս նյութեր են հրապարակել մասոնական կազմակերպություններին, մասնավորապես, Լիվորնոյում մասոնական օթյակի անդամ լինելու մասին։ Սակայն այդ ենթադրությունները փաստագրական հաստատումներ չեն գտել, իսկ իրենց և Իտալիայի մասոնների առաջնորդների կողմից մերժվել են։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական պարգևներ․

  • «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի շղթայի մեծ խաչ։
  • Իտալիայի ռազմական շքանշան։
  • «Վաստակի համար» շքանշան։
  • Իտալական համերաշխության աստղի շքանշանի մեծ սպա։
  • Վիտտորիո Վենետոյի շքանշան։

Միջազգային պարգևներ․

  • Սան Մարտինի ազատարար շքանշանի շղթա (Արգենտինա, 2001 թվական)
  • «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվավոր նշանի հատուկ աստիճան (2002 թվական)
  • Հարավային Խաչի շքանշանի շղթա (Բրազիլիա)
  • «Հին Պլանինա» շքանշան ժապավենով (Բուլղարիա, 2005 թվական)
  • Թագավոր Տոմիսլավի շքանշանի մեծ խաչ (Խորվաթիա, 2001 թվական)
  • Մարիամի երկրի խաչի շքանշանի 1-ին աստիճան (Էստոնիա, 2004 թվական)
  • Ֆինլանդիայի սպիտակ վարդի շքանշանի մեծ խաչ (1999 թվական)
  • Պատվո լեգեոն շքանշանի մեծ խաչ (Ֆրանսիա, 1999 թվական)
  • «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հատուկ աստիճանի մեծ խաչ (2002 թվական)
  • Հուսեյն իբն Ալի շքանշանի շղթա (Հորդանան, 2000 թվական)
  • Փրկչի շքանշանի մեծ խաչ (Վրաստան, 2001 թվական)
  • Երեք աստղերի շքանշանի մեծ խաչ (Լատվիա)
  • Պատվո շքանշանի շղթայով արժանիքների շքանշան (Մալթա, 2004 թվական)
  • «Ի շահ Հանրապետության» շքանշան (Մալթա, 2004 թվական)
  • Սուրբ Կարլի շքանշանի մեծ խաչ (Մոնակո, 2005 թվական)
  • Սուրբ Օլաֆի շքանշանի մեծ խաչ (Նորվեգիա, 2001 թվական)
  • Սպիտակ արծվի շքանշան (Լեհաստան, 2000 թվական)
  • Ինֆանտ Դոն Էնրիկեի շքանշանի մեծ խաչ (Պորտուգալիա, 2002 թվական)
  • Բանիի շքանշանի մեծ խաչ (Մեծ Բրիտանիա, 2000 թվական)
  • Ռումինիայի աստղի շքանշանի մեծ խաչ (2003 թվական)
  • Պիա IX շքանշան (Վատիկան, 1999 թվական)
  • Մալթայի շքանշանի պատվի և նվիրվածության մեծ խաչ
  • Սպիտակ խաչի 1-ին դասի կրկնակի շքանշան (Սլովակիա, 2002 թվական)
  • Բարի Հույսի միաբանության մեծ շղթա (Հարավային Աֆրիկա, 2002 թվական)
  • 1987 թվականի նոյեմբերի 7-ի շքանշանի մեծ ժապավեն (Թունիս, 2001 թվական)
  • Հունգարիայի սուրբ պսակի մեծ խաչ արժանիքների շքանշանով (2002 թվական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]