Արմեն Նազարյան (ըմբշամարտիկ)
Վերտողային տեքստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Նազարյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Արմեն Նազարյան | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 9, 1974 (52 տարեկան) |
| Ծննդավայր | Մասիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրոն | քրիստոնյա |
| Մասնագիտություն | ըմբիշ |
| Աշխատանք | հունահռոմեական ըմբիշ |
| Պարգևներ և մրցանակներ | Ոսկե և արծաթե մեդալներ |
| Երեխաներ | Էդմոնդ Նազարյան |
Արմեն Լյուդվիգի Նազարյան (մարտի 9, 1974[1], Մասիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նախկին հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Եվրոպայի վեցակի (1994, 1995, 1998, 1999, 2002, 2003 թթ.), աշխարհի եռակի (2002, 2003, 2005 թթ.) և օլիմպիական խաղերի կրկնակի (1996, 2000 թթ.) չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ, ՖԻԼԱ-ի փառքի սրահի անդամ։
Համարվում է անկախ Հայաստանի առաջին օլիմպիական ոսկե մեդալակիրը, ով 1996 թ. Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերում ներկայացնելով Հայաստանը, նվաճում է ոսկե մեդալ՝ հունահռոմեական ըմբշամարտի տղամարդկանց մինչև 52 կգ քաշային կարգում։
Դրանից հետո Նազարյանը տեղափոխվում է Բուլղարիա և այնտեղ 1997 թ. ստանում քաղաքացիություն։ Հանդես գալով Բուլղարիայի դրոշի ներքո, Նազարյանը կարողանում է կրկին օլիմպիական ոսկե մեդալակիր դառնալ Սիդնեյի 2000 թ. օլիմպիական խաղերում։
Ունի նաև մեկ օլիմպիական բրոնզե մեդալ (Աթենք 2004 թ.)։
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԼԱ-ն, Արմեն Նազարյանին երկու անգամ (1996 և 2003 թվականներին) հռչակել է «Տարվա լավագույն ըմբիշ»։
2015 թ. սեպտեմբերի 24-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայփոստի 2012 թվականի նամականիշի վրա
- Ֆուտբոլիստ, մարզիչ Հարություն Հովհաննեսյանի հետ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Նազարյան (ըմբշամարտիկ)» հոդվածին։ |
| ||||||
- Մասիս քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Մարտի 9 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Հայ ըմբշամարտիկներ
- Հայ օլիմպիական չեմպիոններ
- Երախտագիտության մեդալակիրներ
- Հայ օլիմպիական ըմբշամարտիկներ
- 2000 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- Օլիմպիական չեմպիոններ
- Աշխարհի չեմպիոններ
- Ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոններ
- Ըմբշամարտի աշխարհի առաջնության մեդալակիրներ
- Օլիմպիական խաղերի մարզիկներ Հայաստանից
- Անձինք նամականիշերի վրա