Jump to content

Հարություն Հովհաննեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Հովհաննեսյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 6, 1981(1981-11-06) (42 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998 Հայաստան Փյունիկ 10 (1)
1999 Հայաստան Կիլիկիա 19 (1)
2000-2001 Հայաստան Դինամո (Երևան) 39 (5)
2002-2006 Հայաստան Կիլիկիա 107 (19)
2007 Հայաստան Արարատ (Երևան) 18 (3)
2008 Հայաստան Միկա (Երևան) 16 (2)
2009 Հայաստան Իմպուլս Դիլիջան 15 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Հարություն Համլետի Հովհաննեսյան (նոյեմբերի 6, 1981(1981-11-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ և մարզիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Հովհաննեսյանը ծնվել է Երևանում։ 1988-1998 թվականներին սովորել է Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցում։ 2008 թվականին ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, որը 2012 թվականին ավարտել է «Ֆուտբոլ» մասնագիտությամբ[1]։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել որպես կիսապաշտպան և հարձակվող[2] «Փյունիկ» (1998-1999), «Կիլիկիա» (1999-2005), «Դինամո» (2000-2001), «Արարատ» (2005-2007), «Միկա» (2008-2009) և «Իմպուլս» (2009 թվականին վեց ամիս) ֆուտբոլային ակումբներում[1][3]։

Հովհաննեսյանը հանդես է եկել տարբեր տարիքային հավաքականներում[1], ինչպես նաև հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական[3]։

Մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Հովհաննեսյանը 2021 թվականից «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սելեկցիոն կոորդինատորն է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հարություն Հովհաննեսյան». Fcpyunik.am. Վերցված է 2024 թ․ հունիսի 19-ին.
  2. «Harutyun H. Hovhannisyan - Stats and titles won». footballdatabase.eu. Վերցված է 2024 թ․ հունիսի 19-ին.
  3. 3,0 3,1 Լուսինե Աբրահամյան, Ամեն ինչ առջևում է «Հայկական Ֆուտբոլ» շաբաթաթերթ, №17 (105), մայիսի 13, 2003

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]