Փյունիկ ՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը ֆուտբոլի ակումբի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Փյունիկ (այլ կիրառումներ)։
Փյունիկ
Ամբողջական անուն «Փյունիկ» Ֆուտբոլային Ակումբ
Գույներ Կապույտ - Սպիտակ
Հիմնադրում 1992
Սեփականատեր Հայաստան Արթուր Սողոմոնյան
Երկիր  Հայաստան
Մարզադաշտ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ
Մարզիչ Հայաստան Եղիշե Մելիքյան
Ավագ Դավիթ Յուրչենկո
Կայք
Լիգա Բարձրագույն խումբ
2022/23 2-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

«Փյունիկ» Ֆուտբոլային Ակումբ, պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Երևանում, որը հանդես է գալիս Հայաստանի Բարձրագույն խմբում։«Փյունիկը» Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է. 15 անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաղթող, 8 անգամ Հայաստանի Գավաթակիր և 9 անգամ էլ՝ Սուպերգավաթակիր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փյունիկ» ՖԱ-ն պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը հիմնադրվել է Երևանում 1992 թվականին։ 1992թ.-ի Հայաստանի անդրանիկ առաջնությունը «Փյունիկի» համար հաջող ստացվեց։ «Փյունիկն» ու Գյումրիի «Շիրակը» հավաքեցին հավասար միավորներ և երկուսն էլ ճանաչվեցին Հայաստանի չեմպիոն։ Թիմը վերելքով անցկացրեց առաջնությունը և հռչակվեց Հայաստանի առաջին չեմպիոն:Ընդ որում, ՀՄԸՄ-ն և «Շիրակը» վաստակեցին հավասար քանակությամբ միավորներ և չեմպիոնին ի հայտ բերելու համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց լրացուցիչ խաղ անցկացնել։ Սակայն կողմերը համաձայնության չեկան մրցավայրի հարցում և ՀՖՖ-ի գործադիր կոմիտեն որոշում կայացրեց երկու թիմերին էլ հռչակել առաջնության չեմպիոն:Մինչև անվանափոխվելն ակումբը կրել է «Հոմենեթմեն» անվանումը։

Հաջորդ մրցաշրջանում ՀՄԸՄ-ն բավարարվեց 4-րդ տեղով, իսկ 1994 թ.-ի առաջնությունում դարձավ Հայաստանի փոխչեմպիոն։ Հատկանշական է, որ թիմի հարձակվող Արսեն Ավետիսյանը 39 գոլով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու, որը երկար տարիներ անգերազանցելի մնաց։ 1995 թ.-ին՝ հանրապետությունում ՀՅԴ կուսակցության փակման հետևանքով՝ ՀՄԸՄ-ն, որը ներկայացնում էր քաղաքական այդ միավորումը, ստիպված էր փոխել իր անունը և ակումբը վերանվանվեց «Փյունիկ»։ Թիմի ղեկը կրկին ստանձնեց 1,5 տարի Լիբանանում աշխատելուց հետո հայրենիք վերադարձած Խորեն Հովհաննիսյանը։

Փյունիկը հին հունական դիցաբանության մեջ առասպելական թռչուն է, որը, զգալով իր վախճանն, այրվում է և վեր հառնում մոխրից՝ իբրև նոր, երիտասարդ թռչուն։ Առաջին անգամ աշուն-գարուն մրցակարգով անցկացված 1995/96 թթ. առաջնությունու նաև այն, որ թիմն առաջնությունում ոչ մի պարտություն չկրեց, իսկ «Փյունիկի»՝ ռեկորդային այդ անպարտելիության շարքը Հայաստանի առաջնություններում 59 խաղ կազմեց։

1996 թ.-ին՝ «Փյունիկը» հաղթանակով նշեց իր նորամուտը նաև եվրոգավաթներում. Հայաստանի չեմպիոնը՝ «Փյունիկը» գերազանց հանդես եկավ և արժանիորեն հռչակվեց Հայաստանի չեմպիոն։ Դա էր վկայում Հրազդան» մարզադաշտում 3-1 հաշվով փայլուն հաղթանակ տարավ ֆիննական «ՀԻԿ»-ի նկատմամբ։ Ներքին առաջնությունում «Փյունիկ» ևս շարունակում էր մրցակցությունից դուրս մնալ։ Արդյունքը եղավ այն, որ թիմը 1996-97 թթ. մրցաշրջանում երկրորդ տարին անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն։

1997 թ.-ին «Փյունիկը» իր նորամուտը նշեց նաև Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում, որտեղ զիջեց Բուդապեշտի ՄՏԿ-ին։ 1997 թ.-ին՝ Հայաստանի առաջնությունում «Փյունիկը« դուրս մնաց մրցանակային տեղերից, ինչից հետո թիմն աստիճանաբար զիջեց իր դիրքերը։ 1998 թ.-ի առաջնության ընթացքում «Փյունիկը» հայտնվեց ֆինանսական ծանր կացության մեջ, քանի որ ակումբը ֆինանսավորող Ռուբեն Հայրապետյանը հեռացավ ֆուտբոլից։ Թիմի մի շարք առաջատար խաղացողներ լքեցին ակումբը։ Դա հանգեցրեց նրան, որ «Փյունիկը» առաջնությունը դժվարությամբ ավարտեց 6-րդ տեղում, իսկ հետո ընդհանրապես դադարեցրեց իր գոյությունը։ «Փյունիկի» վերածնունդը կայացավ 3 տարի անց, երբ Խորեն Հովհաննիսյանն ու Ռուբեն Հայրապետյանը վերադարձան ֆուտբոլ։ Աշտարակի «Միկայի» դուստր թիմի՝ «Արմենիկումի» հիման վրա, որը նախորդ տարվա Առաջին խմբի առաջնությունում ուժեղագույնների խմբում հանդես գալու ուղեգիր էր նվաճել՝ կազմավորվեց «Փյունիկը»։ Վերաբացված «Փյունիկի» սեփականատերն է դառնում գործարար Ռուբեն Հայրապետյանը (հետագայում՝ ՀՖՖ նախագահ) և սկսում է թիմի զարգացման գործընթացը։

Այլ ակումբներից թիմ է հրավիրում՝ այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք էին Արտավազդ Քարամյանն ու Արման Քարամյանը։ Թիմ են հրավիրվում նաև ֆուտբոլիստներ և մարզիչներ Մալիից, Կամերունից, Արգենտինայից և հետագայում նաև Ռումինիայից։ Նրանք օգնում են ակումբին արագորեն լավ արդյունքի հասնել։ 2002 թ.-ին թիմը դառնում է և´ առաջնության հաղթող, և´ գավաթակիր։ Թիմը հանդես եկավ Չեմպիոնների լիգայում և կարողացավ ևս մեկ փայլուն նվաճման հասնել. «Փյունիկ» մրցակցի հարկի տակ՝ խոշոր 4-0, ապա պատասխան խաղում՝ 2-0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի չեմպիոն «Տամպերե Յունայթեդին» և հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջինը հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը։ Հատկապես պատասխան հանդիպումը մեծ իրարանցում էր առաջացրել մեր հանրապետությունում և «Հանրապետական» մարզադաշտը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Երկրպագուների հոսքը դեպի մարզադաշտ այնքան մեծ էր, որ շատերը հնարավորություն չունեցան սեփական աչքերով դիտել խաղը։

Հետագա տարիներին «Փյունիկը» ևս մի քանի անգամ հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակովորման առաջին փուլը, բայց ամեն անգամ երկրորդ փուլում նրան բաժին էին հասնում եվրոպական բարձրակարգ ակումբներ, ի դեմս՝ Կիևի «Դինամոյի», Դոնեցկի «Շախտյորի» և Զագրեբի «Դինամոյի»։ Փոխարենը՝ երկար տարիներ շարունակվեց «Փյունիկի գերիշխանությունը Հայաստանի առաջնությունում. թիմը 10 տարի անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն։ Այդ ընթացքում «Փյունիկում» որպես ֆուտբոլիստ են ձևավորվել Ռոբերտ Արզումանյանը, Էդգար Մանուչարյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը, Դավիթ Մանոյանը, Էդգար Մալաքյանը և այլք, ովքեր հանդիսանում էին ակումբի սաները։ 2009 թ.-ին ակումբի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը վաճառում է «Փյունիկը» գործարար Սամվել Ալեքսանյանին։ 2012 թ.-ին «Փյունիկի» նոր նախագահ է դառնում Ռուբեն Հայրապետյանի որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը։

2017թ.-ին ակումբը ձեռք է բերում ռուսաստանցի գործարար Արթուր Սողոմոնյանը Արխիվացված 2017-02-20 Wayback Machine։ Ակումբի նոր սեփականատերը թիմի ղեկը վստահում է ռուս մասնագետ Ալեքսեյ Երյոմենկոյին։ Վերջինս առաջնության առաջին հատվածում ոչ բավարար արդյունքների համար հրաժարական է տալիս։ Նրան փոխարինած Արմեն Գյուլբուդաղյացի գլխավորությամբ՝ «Փյունիկը» առաջնությունն ավարտում է 5-րդ տեղում, սակայն իրավունք է ստանում է որակազրկված Գյումրիի «Շիրակի» փոխարեն հանդես գալ Եվրոպա լիգայի գավաթի խաղարկությունում։ Ի սկզբանե, ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի որոշում է կայացնում է եվրագավաթների հանդիպումներից հետո «Փյունիկ» ակումբը վերանվանել «Երևան», սակայն որոշ իրադարձություններ խոչընդոտ են հանդիսանում դրա իրագործմանը։

Նոր մրցաշրջանից առաջ՝ թիմի գլխավոր մարզիչ է հրավիրվում ռուս մասնագետ Անդրեյ Տալալաևը։ Վերջինս «Փյունիկ» է հրավիրում ռուս խաղացողների, որոնցից շատերի հետ նա աշխատել էր իրա նախկին թիմում՝ «Տամբովում»։ Տալալաևին հաջողվում է կարճ ժամանակում հաջողություններ գրանցել թիմի ղեկին։ Ռուս մասնագետի գլխավորությամբ՝ «Փյունիկին» հաջողվում է հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ եվրոգավաթների երրորդ փուլ։ «Փյունիկը» առաջին երկու փուլերում պայքարից դուրս է թողնում համապատասխանաբար՝ մակեդոնական «Վարդարին» ու ղազախական «Տոբոլին», իսկ երրորդ փուլում երկու խաղերի արդյունքով համառ պայքարում զիջում է Թել-Ավիվի «Մաքքաբիին»։

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենախոշոր հաշվով հաղթանակները՝[խմբագրել | խմբագրել կոդը]

13-2 («Լոռի» ՝ 2002թ.), 12-1 («Կիլիկիա» ՝ 1992, 2006թթ.), 11-0 («Արաքս» Արարատ՝ 2003թ.):

Ամենախոշոր հաշվով պարտությունները՝[խմբագրել | խմբագրել կոդը]

2-7 («Բանանց»՝ 1993թ.), 1-6 («Շիրակ»՝ 1993, 1998թթ.՝ 2 անգամ), 0-5 («Շիրակ»՝ 1998թ., «Երևան»՝ 1998թ.):

Անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը՝[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Հովսեփյան՝ 365 խաղ։

Լավագույն ռմբարկուն՝[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսեն Ավետիսյան՝ 154 գոլ։

Մեկ մրցաշրջանի ռեկորդակիրը՝

Արսեն Ավետիսյան՝  39 գոլ (1994թ.):

Հայաստանի լավագույն ֆուտբոլիստները՝[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Հովսեփյան (1992, 1995, 2008թթ.), Արսեն Ավետիսյան (1994թ.), Վարդան Մինասյան (2001թ.), Արման Քարամյան (2002թ.), Էդգար Մանուչարյան (2004թ.), Լևոն Փաչաջյան (2007թ.), Հենրիխ Մխիթարյան (2009թ.), Կառլեն Մկրտչյան (2010թ.):

ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուները՝[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղամ Հովհաննիսյան` 26 (1993թ.), Արսեն Ավետիսյան՝  39 (1994թ.), 12 (1995թ.), 24 (1996/97թթ.), Արման Քարամյան՝ 21 (2001թ.), 36 (2002թ.), Էդգար Մանուչարյան՝ 21 (2004թ.), Գալուստ Պետրոսյան՝ 21 (2004թ.), Գևորգ Ղազարյան՝ 16 (2010թ.), Մարկոս Պիզելի՝ 16 (2010թ.), Սեսար Ռոմերո՝ 21 (2014/15թթ.), Սերժ Դեբլե ՝22 (14-ը ՝ «Արարատում», 2021/22 թթ․)

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Բարձրագույն խումբ
Ոսկե մեդալակիր (15) 1992, 1995-96, 1996-97, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2014-15, 2021-22
Արծաթե մեդալակիր (3) 1994 2011, 2018-19
Հայաստանի Գավաթ
Ոսկե մեդալակիր (8) 1996, 2002, 2004, 2009, 2010, 2012-13, 2013-14, 2014-15
Արծաթե մեդալակիր (3) 1992, 1997, 2006
Հայաստանի Սուպերգավաթ
Ոսկե մեդալակիր (9) 1997, 2001, 2003, 2004, 2006, 2007, 2011, 2012, 2015
Արծաթե մեդալակիր (7) 1996, 2002, 2005, 2008, 2009, 2010, 2013

Եվրոգավաթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 34 8 7 19 30 57 -27
ՈՒԵՖԱ Գավաթ 20 7 3 10 20 36 -16
Ընդհանուր 54 15 10 29 50 93 -43

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն

Մրցաշրջան Մրցաշար Փուլ Մրցակից 1-ին խաղ 2-րդ խաղ Ամբողջական հաշիվ
1996-97 ՈՒԵՖԱ-ի Գավաթ Ֆինլանդիա ՀԻԿ Հելսինկի 3 - 1 2 - 5 5 - 6 Փյունիկ
1997-98 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա Հունգարիա ՄՏԿ Հունգարիա 0 - 2 3 - 4 3 - 6 Փյունիկ
2002-03 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա Ֆինլանդիա Տամպերե Յունայթեդ 4 - 0 2 - 0 6 - 0 Փյունիկ
Ուկրաինա Դինամո Կիև 0 - 4 2 - 2 2 - 6 Փյունիկ
2003-04 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա Իսլանդիա ԿՌ Ռեյկյավիկ 1 - 0 1 - 1 2 - 1 Փյունիկ
Բուլղարիա ԲԿՄԱ Սոֆիա 0 - 2 0 - 1 0 - 3 Փյունիկ
2004-05 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա Հյուսիսային Մակեդոնիա Պոբեդա 3 - 1 1 - 1 4 - 2 Փյունիկ
Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ 1 - 3 0 - 1 1 - 4 Փյունիկ
2005-06 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա Ֆինլանդիա Հակա 0 - 1 2 - 2 2 - 3 Փյունիկ
2006-07 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա Մոլդովա Շերիֆ 0 - 0 0 - 2 0 - 2 Փյունիկ
2007-08 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա Իռլանդիա Դերրի Սիթի 0 - 0 2 - 0 2 - 0 Փյունիկ
Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ 0 - 2 1 - 2 1 - 4 Փյունիկ
2008-09 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա Կիպրոսի Հանրապետություն Անորտոսիս 0 - 1 0 - 2 0 - 3 Փյունիկ
2009-10 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա Խորվաթիա Դինամո Զագրեբ 0 - 0 0 - 3 0 - 3 Փյունիկ
2010-11 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա Սերբիա Պարտիզան Բելգրադ 1 - 3 0 - 1 1 - 4 Փյունիկ
2011-12 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա Չեխիա Վիկտորիա Պլզեն 0 - 4 1 - 5 1 - 9 Փյունիկ
2012-13 ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա Չեռնոգորիա Զետա 0 - 3 2 - 1 2 - 4 Փյունիկ
2013-14 ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա Հյուսիսային Մակեդոնիա Տետեքս 1 - 1 1 - 0 2 - 1 Փյունիկ
Լիտվա Ժալգիրիս 0 - 2 2 - 2 2 - 4 Փյունիկ
2014-15 ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա Ղազախստան Աստանա 1 - 4 0 - 2 1 - 6 Փյունիկ
2015-16 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա Սան Մարինո Ֆոլգորե 2 - 1 2 - 1 4 - 2 Փյունիկ
Նորվեգիա Մոլդե 0 - 5 1 - 0 1 - 5 Փյունիկ
2016-17 ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա Ջիբրալթար Եվրոպա 0 - 2 2 - 1 2 - 3 Փյունիկ
2017-18 ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա Սլովակիա Սլովան Բրատիսլավա 1 - 4 0 - 5 1 - 9 Փյունիկ
2018-19 ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա Հյուսիսային Մակեդոնիա Վարդար 1 - 0 2 - 0 3 - 0 Փյունիկ
Ղազախստան Տոբոլ 1 - 2 1 - 0 2 - 2 Փյունիկ
Իսրայել Մաքքաբի Թել Ավիվ 0 - 0 1 - 2 1 - 2 Փյունիկ

Սեփական խաղադաշտում անցկացրած խաղերի հաշիվները թավատառ են։

Տեղափոխություններ 2018/2019[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառ 2018[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրքը Խաղացողը Որտեղից
Դարպասապահ Չեռնոգորիա Անդրիա Դրագոևիչ Հայաստան «Ալաշկերտ»
Դարպասապահ Ռուսաստան Եվգենի Կոբոոզև Առանց ակումբ
Պաշտպան Ռուսաստան Մաքսիմ Ժեստոկով Ռուսաստան «Շիննիկ»
Պաշտպան Ռուսաստան Վյաչեսլավ Դմիտրև Ռուսաստան «Ռոսիչ»
Պաշտպան Ռուսաստան Վիտալի Ստեժկո* Ռուսաստան «Կրասնոդար»
Պաշտպան Ռուսաստան Սերգեյ Կոլիչև Ռուսաստան «Ռոտոր»
Կիսապաշտպան Հայաստան Ռումյան Հովսեփյան Հայաստան «Բանանց»
Կիսապաշտպան Ռուսաստան Դենիս Վոյնով Ռուսաստան «Ավանգարդ»
Կիսապաշտպան Ռուսաստան Մաքսիմ Տրուսևիչ Ռուսաստան «Տամբով»
Հարձակվող Ռուսաստան Ալբերտ Բոգատիրև Ռուսաստան «Տյումեն»
Հարձակվող Հայաստան Ռուսլան Կորյան Ռուսաստան «ԲՄԱ-Խաբարովսկ»
Հարձակվող Կոտ դ'Իվուար Մոհամեդ Կոնատե Բելառուս «Գոմել»

Հեռացել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրքը Խաղացողը Նոր ակումբը
Պաշտպան Կոտ դ'Իվուար Կադիո Դիդյե Բորիս Ֆինլանդիա «Սեյնյայոկի»
Պաշտպան Գվինեա Բիսաու Բակար Բալդե Հայաստան «Գանձասար-Կապան»
Պաշտպան Հայաստան Արամ Շախնազարյան Հայաստան «Շիրակ»
Կիսապաշտպան Հայաստան Նարեկ Ասլանյան Հայաստան «Գանձասար-Կապան»
Կիսապաշտպան Հայաստան Հովհաննես Պողոսյան* Հայաստան «Արցախ»
Հարձակվող Կոտ դ'Իվուար Դրիսա Դիարասուբա Հայաստան «Գանձասար-Կապան»
Հարձակվող Ռուսաստան Ալբերտ Բոգատիրև առանց ակումբ

* Վարձավճարով
** Վերադարձել է վարձավճարից
*** Հեռացել է «ազատ գործակալի» կարգավիճակով

Մրցաշրջանի ընթացքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրքը Խաղացողը Ամսաթիվը Նոր ակումբը

Հեռացել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրքը Խաղացողը Նոր ակումբը
Պաշտպան Ռուսաստան Եգոր Տարականով առանց ակումբ
Կիսապաշտպան Ռուսաստան Դենիս Վոյնով առանց ակումբ
Հարձակվող Հայաստան Ռուսլան Կորյան առանց ակումբ
Պաշտպան Հայաստան Եգոր Տարականով առանց ակումբ

* Վարձավճարով
** Վերադարձել է վարձավճարից
*** Հեռացել է «ազատ գործակալի» կարգավիճակով

Ռմբարկուներ[1][խմբագրել | խմբագրել կոդը]

2023թ․ Մարտի 15 դրությամբ

Տեղ Երկիր Խաղացող Գոլեր
1 Հայաստան Հայաստան Արսեն Ավետիսյան 154
2 Հայաստան Հայաստան Գեղամ Հովհաննիսյան 68
3 Հայաստան Հայաստան Վարազդատ Ավետիսյան 65
4 Հայաստան Հայաստան Արման Քարամյան   61
5 Հայաստան Հայաստան Էդգար Մանուչարյան 53
6 Հայաստան Հայաստան Լևոն Փաչաջյան    49
7 Հայաստան Հայաստան Վարդան Մինասյան   46
8 Հայաստան Հայաստան Գևորգ Ղազարյան 43
9 Հայաստան Հայաստան Հայկ Մարգարյան   42
10 Հայաստան Հայաստան Գալուստ Պետրոսյան 33

Ամենաշատ հանդիպումներ[2][խմբագրել | խմբագրել կոդը]

2023թ․ Մարտի 15-ի դրությամբ

Տեղ Երկիր Խաղացող Խաղ
1 Հայաստան Հայաստան Սարգիս Հովսեփյան 365
2 Հայաստան Հայաստան Արթուր Յուզբաշյան   214
3 Հայաստան Հայաստան Արսեն Ավետիսյան 208
4 Հայաստան Հայաստան Վարդան Մինասյան   196
5 Հայաստան Հայաստան Վարազդատ Ավետիսյան 179
6 Հայաստան Հայաստան Կամո Հովհաննիսյան 174
7 Հայաստան Հայաստան Վարազդատ Հարոյան   146
8 Հայաստան Հայաստան Արթուր Մկրտչյան 145
9 Հայաստան Հայաստան Գևորգ Ղազարյան    138
10 Հայաստան Հայաստան Դավիթ Մանոյան   137

Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 25, 2014

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1 Հայաստան ԴՊ Դավիթ Յուրչենկո
25 Չեռնոգորիա ԴՊ Անդրիա Դրագոևիչ
31 Ռուսաստան ԴՊ Եվգենի Կոբոզև
2 Հայաստան ՊՇ Սերոբ Գրիգորյան
3 Հայաստան ՊՇ Արթուր Քարտաշյան
4 Ռուսաստան ՊՇ Անտոն Բելով
5 Հայաստան ՊՇ Արմեն Մանուչարյան
8 Հյուսիսային Մակեդոնիա ՊՇ Անտոնիո Ստանկով
16 Հայաստան ՊՇ Ռոբերտ Հակոբյան
24 Ռուանդա ՊՇ Սալոմոն Նիրիսարիկե
63 Ալբանիա ՊՇ Քրիստի Մարկու
66 Ռուսաստան ՊՇ Մաքսիմ Ժեստոկով
6 Հայաստան ԿՊ Կառլեն Մկրտչյան Ավագ
7 Հայաստան ԿՊ Արտյոմ Սիմոնյան
10 Հայաստան ԿՊ Էրիկ Վարդանյան
13 Ռուսաստան ԿՊ Ստանիսլավ Եֆիմով
14 Հայաստան ԿՊ Արթուր Նադիրյան
Դիրք Խաղացող
17 Հայաստան ԿՊ Արտակ Եդիգարյան
18 Հայաստան ԿՊ Ալիկ Առաքելյան
20 Նիգերիա ԿՊ Ուգոչուկվու Իվու
23 Հայաստան ԿՊ Արաս Օզբիլիզ
65 Ռուսաստան ԿՊ Ալեքսանդր Գալիմով
70 Ուկրաինա ԿՊ Սերգեյ Շևչուկ
71 Հայաստան ԿՊ Հովհաննես Պողոսյան
77 Հյուսիսային Մակեդոնիա ԿՊ Դենիս Մահմուդով
98 Չեռնոգորիա ԿՊ Մարկո Բուրզանովիչ
9 Հայաստան ՀՐ Արթուր Միրանյան
11 Հայաստան ՀՐ Էդգար Մանուչարյան
19 Ռուսաստան ՀՐ Դմիտրի Սիչյով
26 Հայաստան ՀՐ Հովհաննես Իլանգյոզյան
42 Նիգերիա ՀՐ Ստեֆեն Ալֆրեդ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Փյունիկի» ռմբարկուների լավագույն տասնյակը».
  2. ««Փյունիկի» ամենափորձառու ֆուտբոլիստների լավագույն տասնյակը».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]