Դենիս Վոյնով
Քաղաքացիությունը |
![]() | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 1, 1990[1] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Ֆրյազինո, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Դենիս Վասիլևիչ Վոյնով (մարտի 1, 1990[1], Ֆրյազինո, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ռուսաստանի սպորտի վարպետ[2]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ Մեծահասակների ֆուտբոլում կարիերան սկսել է ՊՖԼ-ում՝ «երկաթուղայինների» երկրորդ թիմում։ 2013 թվականին նա տեղափոխվել է ՖԱԼ-ի «Տորպեդո» (Մոսկվա) ակումբ և նրա հետ նվաճել Պրեմիեր լիգայի ուղեգիր, որտեղ չի խաղացել։
Որոշ ժամանակ հանդես է եկել երկրորդ դիվիզիոնի «Հարավ» խմբի թիմերում։ 2017 թվականին Խասանբի Բիջիևը, որը Վոյնովի հետ աշխատել է «Սպարտակ-Նալչիկում», նրան կանչել է Կուրսկի «Ավանգարդ»։ Նրա հետ Վոյնովը հասել է մինչև Ռուսաստանի գավաթի եզրափակիչ։
2018 թվականի ամռանը Անդրեյ Տալալաևը կիսապաշտպանին հրավիրել է հայկական «Փյունիկ»։ Նա ակումբի կազմում իր նորամուտը նշել է Եվրոպայի լիգայում։ Եվրոպական գավաթի ընտրական մրցաշարում նա անցկացրել է վեց հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ[3]։ Օգոստոսի 16-ին Իսրայելում նա գրավել է Թել Ավիվի «Մաքաբիի» դարպասը։ Վոյնովի գոլի շնորհիվ «Փյունիկը» հաշվի մեջ առաջ է անցել 1-0, սակայն երկրորդ խաղակեսում երկու անգամ գոլ է բաց թողել և դուրս մնացել մրցաշարից[4]։
Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրավիրվել է երկրի պատանեկան և երիտասարդական հավաքականներ։ 2012 թվականին Ռուսաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում նվաճել է Համագործակցության գավաթը՝ մասնակցելով մրցաշարի բոլոր 6 հանդիպումներին[5]։
2013 թվականին Ռուսաստանի ուսանողական թիմի կազմում մասնակցել է Կազանի ամառային ունիվերսիադային[6]։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համագործակցության գավաթակիր (1) - 2012
- Ռուսաստանի գավաթի եզրափակիչ (1) - 2017/2018
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Приказ «О присвоении спортивного звания „Мастер спорта России“» от 30 августа 2019 г. № 119 нг(չաշխատող հղում)
- ↑ Статистика Войнова в розыгрыше Лиги Европы
- ↑ «16.08.2018 «Маккаби» — «Пюник» — 2:1 (протокол)»։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-31-ին։ Վերցված է 2018-08-30
- ↑ Профиль на сайте РФС
- ↑ «Денис Войнов: «Выступление на Универсиаде — хороший опыт для каждого из нас»»։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-30-ին։ Վերցված է 2018-08-30
|