Խասանբի Բիջիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խասանբի Բիջիև
Хасанби Биджиев
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 19, 1966(1966-05-19)[1] (57 տարեկան)
Ծննդավայր Նալչիկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 185 սմ
Քաշ 87 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սպարտակ-Նալչիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1983-1984 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Նալչիկ) 52 (-?)
1985-1987 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԲՄԱ (Դոնի-Ռոստով) 88 (-105)
1988 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԲԿՄԱ (Մոսկվա) 15 (-16)
1989-1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոկոմոտիվ (Մոսկվա) 30 (-40)
1992 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 2 (-4)
1992  Ռուսաստան Լոկոմոտիվ-2 9 (-?)
1992 Իսրայել Խապոել (Պետախ-Տիկվա) 5 (-7)
1993 Իսրայել Խապոել (Թել-Ավիվ) 5 (-7)
1993-1998 Ռուսաստան Լոկոմոտիվ (Ռուսաստան) 22 (-20)
1994-1998  Ռուսաստան Լոկոմոտիվ-2 40 (-49)
1983-1998 Ընդհանուր կարիերայում 263 (-?)
Մարզչական կարիերա
2001-2006 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) Ֆունկցիոներ
2007-2008 Ռուսաստան Ամկար Ֆունկցիոներ
2010-2011 Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ Մարզիչ
2011-2012 Ռուսաստան Ամկար Մարզիչ
2012-2014 Ռուսաստան Անժի ֆունկցիոներ
2014-մ.հ. Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խասանբի Էդուարդովիչ Բիջիև (ռուս.՝ Хасанби́ Эдуáрдович Биджи́ев, մայիսի 19, 1966(1966-05-19)[1], Նալչիկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1990)։ 2014 թվականի հունվարի 24-ից եղել է Նալչիկի «Սպարտակի» գլխավոր մարզիչ[2]։ 1995 թվականի Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր։ ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (1998/90):

Առավել հայտնի է Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբում իր ելույթներով, որի կազմում երկու անգամ դարձել է Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (1994, 1998 թվականներ), ինչպես նաև մասնակցել է 1990 թվականի Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչին։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նալչիկի քաղաքի «Էլբրուս» մարզադպրոցի սան է[3]։ 1983 թվականին սկսել է խաղացողի կարիերան տեղի՝ Երկրորդ միութենական լիգայի «Սպարտակ» թիմում։ Երկու մրցաշրջան հետո տեղափոխվել է Ռոստովի ԲՄԱ ակումբ, որտեղ անցկացրած երեք տարվա ընթացքում 88 անգամ դաշտ է դուրս եկել բարձրագույն լիգայում

1988 թվականին անցկացրել է տասնհինգ հանդիպում Մոսկվայի ԲԿՄԱ ակումբում[4]։ 1989-1998 թվականներին նա 10 տարի հանդես է եկել Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբում կարճատև ընդմիջումով, երբ խաղացել է Իսրայելի Պետախ-Տիկվա քաղաքի «Խապոել»[5], ապա Թել Ավիվի «Խապոել» ակումբներում։ «Լոկոմոտիվում» երկու անգամ դարձել է Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (1994 և 1998 թվականներին), մասնակցել է ԽՍՀՄ Գավաթի խաղարկության եզրափակչին (1990)։ 1997/98 մրցաշրջանում մասնակցել է Գավաթակիրների գավաթի խաղարկության երեք հանդիպման, որոնցում բաց է թողել մեկ գոլ[6]։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2006 թվականներին եղել է «Լոկոմոտիվի» տեխնիկական տնօրեն, բայց Վալերի Ֆիլատովի՝ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո նույնպես լքել է իր պաշտոնը։ 2007 թվականին նշանակվել է Պերմի «Ամկար» ակումբի սպորտային տնօրեն։ 2008 թվականի վերջին վերադարձել է Մոսկվա ընտանեկան պատճառներով[7]։

2010 թվականի դեկտեմբերի 12-ին ավարտել է 240-ժամյա վերապատրաստում և ստացել է մարզչական Pro արտոնագիր[8]։ 2010 թվականի դեկտեմբերից մինչև 2011 թվականի հունիս եղել է «Սպարտակ Նալչիկի» մարզիչ Վլադիմիր Էշտրեկոնի օգնական[9]։ Էշտրեկովի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարվելուց հետո նույնպես թողել է իր պաշտոնը։ Հետագայում նա վերադարձել է և դարձել Միոդրագ Բոժովիչի օգնական, բայց մրցաշրջանի ավարտին հեռացել է ակումբից[10]։

2012 թվականի հունիսին Բիջիևը նշանակվել է Մախաչկալայի «Անժիի» մարզական տնօրեն[11]։ Հունվարի 24-ին նշանակվել է «Սպարտակ-Նալչիկի» գլխավոր մարզիչ[2]։

Ֆուտբոլից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Կաբարդինո-Բալգարիայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը[3], 1998-2001 թվականներին աշխատել է Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատում[3]։ Ազգությամբ կարաչայ է, մայրը կաբարդինացի է։ Ամուսնացած է։ Կինը՝ Էլինան, դաշնային դատավոր է Նալչիկի քաղաքային դատարանում։ Նրանք ունեն երկու երեխա՝ Վալերին և Դանիյալը։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվվրագավաթ Այլ[12] Ընդհանուր
Մակ. Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Նալչիկ) 1983 III 30 (-47)* 0 0 0 0 0 0 30 (-47)*
1984 III 22 (-29) 3 (-1)[13] 0 0 0 0 25 (-30)
Ընդհանուր 52 (-76)* 3 (-1) 0 0 0 0 55 (-77)*
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԲՄԱ (Դոնի Ռոստով) 1985 I 1 (-2) 0 0 0 0 0 0 1 (-2)
1986 II 46 (-51) 2 (-3) 0 0 0 0 48 (-54)
1987 II 41 (-52) 2 (-0) 0 0 0 0 43 (-52)
Ընդհանուր 88 (-105) 4 (-3) 0 0 0 0 92 (-108)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԲԿՄԱ (Մոսկվա) 1988 II 15 (-16) 0 0 0 0 0 0 15 (-16)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՌուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 1989 I 7 (-8) 4 (-2) 0 0 0 0 11 (-10)
1990 II 11 (-10) 4 (-7) 0 0 2 (-2) 17 (-19)
1991 I 12 (-22) 3 (-1) 0 0 0 0 15 (-23)
1992 I 2 (-4) 0 0 0 0 0 0 2 (-4)
Ընդհանուր 32 (-44) 11 (-10) 0 0 2 (-2) 45 (-56)
Ռուսաստան Լոկոմոտիվ-2 (Մոսկվա) 1992 III 9 (-?)* 1 (-5) 0 0 0 0 10 (-5)*
Իսրայել Խապոլե (Պետախ Տիկվա) 1992/93 I 5 (-7) 0 0 0 0 0 0 5 (-7)
Իսրայել Խապոլե (Թել Ավիվ) 1992/93 I 5 (-7) 0 0 0 0 0 0 5 (-7)
Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 1993 I 1 (-1) 0 0 0 0 0 0 1 (-1)
1994 I 3 (-2) 0 0 0 0 0 0 3 (-2)
1995 I 3 (-1) 1 (-1) 0 0 0 0 4 (-2)
1996 I 2 (-1) 0 0 0 0 0 0 2 (-1)
1997 I 12 (-13) 0 0 3 (-1) 0 0 15 (-14)
1998 I 1 (-2) 0 0 0 0 0 0 1 (-2)
ընդհանուր 22 (-20) 1 (-1) 3 (-1) 0 0 26 (-22)
Ռուսաստան Լոկոմոտիվ-2 (Մոսկվա) 1994 IV 10 (-10) 0 0 0 0 0 0 10 (-10)
1995 IV 3 (-2) 0 0 0 0 0 0 3 (-2)
1996 IV 4 (-10) 0 0 0 0 0 0 4 (-10)
1997 IV 13 (-11) 0 0 0 0 0 0 13 (-11)
1998 III 10 (-16) 0 0 0 0 0 0 10 (-16)
Ընդհանուր 40 (-49) 0 0 0 0 0 0 40 (-49)
Ընդհանուր կարիերայում 263 (-324)* 20 (-20) 3 (-1) 2 (-2) 288 (-347)*

Նշում՝ *-ով նշված են այն վանդակները, որոնց տվյալները, հնարավոր է, ամբողջական չեն ԽՍՀՄ 1983 թվականի առաջնության հաշվետվության, ինչպես նաև 1992 թվականի Ռուսաստանի երկրորդ լիգայի առաջնության հաշվետվությունների բացակայության պատճառով։

Աղբյուրներ:

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Երկիր Աշխատանքի
սկիզբ
Աշխատանքի
ավարտ
Արդյունք
Խ Հ Ո Պ Հ % Ո % Պ %
«Սպարտակ» (Նալչիկ) Ռուսաստան 24 հունվարի, 2014 30 14 8 8 46.66 26.67 26.67

(2014 թվականի նոյեմբերի 25-ի տվյալներով)

Աղբյուր՝

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լոկոմոտիվ» (Մոսկվա)
  • Ռուսաստանի առաջնության արթաթե մեդալակիր – 2015
  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (2) – 1994[14], 1998
  • ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 1989/90

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 «Назначены новый генеральный директор и главный тренер футбольного клуба «Спартак-Нальчик»». Республиканское информационное агентство Кабардино-Балкария. 2014 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  3. 3,0 3,1 3,2 Олег Лубан. (2008 թ․ դեկտեմբերի 23). «Хасан Биджиев причастен к успеху пермского «Амкара»». Северный Кавказ. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  4. «Статистика выступлений за ЦСКА (Москва)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  5. «Статистика выступлений за «Хапоэль» (Петах-Тиква)» (եբրայերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  6. «Статистика выступлений в еврокубках». Sportbox.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  7. Вадим Панджариди. (2008 թ․ դեկտեմբերի 25). «Биджиев вернулся в Москву». Пермский обозреватель Online. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  8. «Карпин, Овчинников и Гордеев получили лицензии Pro». Чемпионат.com (со ссылкой на «Советский спорт»). 2010 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  9. «Биджиев будет помогать Эштрекову в «Спартак-Нальчике»». Новости@mail.ru. 2010 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  10. ««Амкар» остался без тренеров». Pronk.ru (со ссылкой на Дни.ру). 2012 թ․ հունիսի 11. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  11. «Хасанби Биджиев — в «Анжи»». Официальный сайт ФК «Анжи». 2012 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  12. Стыковые матчи за место в высшей лиге СССР
  13. ՌՍՖՍՀ գավաթ
  14. «Футбол»: Еженедельник. — Москва, 1995. — № 12. — С. 9.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խասանբի Բիջիև» հոդվածին։