2017 թվականինոյեմբերի 9-ին Բելառուսի հավաքականի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Նույն հանդիպման երկրորդ խաղակեսում նա հեռահար գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը խփելով իր առաջին գոլը հավաքականի կազմում[5]։ Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 4։1 հաշվով հաղթանակ տարավ Բելառուսի ընտրանու նկատմամբ։
Հանդիպման ավարտից հետո «Փյունիկի» 19-ամյա կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը Հայաստանի հավաքականում իր նորամուտը գոլով նշելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին.
«Տպավորություններս շատ լավ են, բայց պետք է անցնենք առաջ, քանի որ վաղը խաղ ունեմ երիտասարդականի կազմում։ Ինձ թվում է` ամբողջական հանդիպում կանցկացնեմ մինչև 21 տարեկանների հավաքականում, այդ պատճառով ինձ ավելի շատ համարում եմ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ։ Շատ ուրախ եմ, բայց պետք է պատրաստվեմ հաջորդ հանդիպմանը և խաղից խաղ ավելացնեմ»,-Էրիկ Վարդանյանի խոսքերն է փոխանցում TF թղթակից Երվանդ Հակոբյանը։