Ստանիսլավ Եֆիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիսլավ Եֆիմով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 9, 1993(1993-08-09)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, Ռուսաստան
Դիրք կիսապաշտպան

Ստանիսլավ Վալերևիչ Եֆիմով (ռուս.՝ Станислав Валерьевич Ефимов, օգոստոսի 9, 1993(1993-08-09)[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, որը խաղում է ֆիննական ԵԻՖ ակումբում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի «Սմենա» մարզադպրոցի սան է։ Նա իր պրոֆեսիոնալ նորամուտը նշել է «Լոկոմոտիվ-2»-ի կազմում։ Այնուհետև նա խաղացել է ՊՖԼ-ի և ՖԱԼ-ի այլ թիմերում։ 2016 թվականին նա հայտավորվել է լատվիական «Ռիգայի» կազմում, սակայն չի խաղացել հիմնական կազմում։

2018 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Առաջին դիվիզիոնում առաջնության 26 խաղում նա 46 գոլ է խփել «Երևան» ակումբի կազմում և օգնել թիմին ձեռք բերելու Պրեմիեր լիգայի ուղեգիր։ 2019 թվականի ամռանը նա պայմանագիր է կնքել «Փյունիկի» հետ[2], որի կազմում շուտով իր նորա,ուտն է նշել եվրոպական գավաթներում։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի ՊՖԼ առաջնության «Արևմուտք» գոտու հաղթող՝ 2015/16
  • Հայաստանի Առաջին լիգայի հաղթող և լավագույն ռմբարկու՝ 2018/19

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Станислав Ефимов — игрок «Пюника»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.