Վարազդատ Հարոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Վարազդատ Հարոյան
Varazdat Haroyan 2017.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 24, 1992 (27 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան Հայաստան
Հասակ 1.83 սմ
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք Կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուրալ
Համար 3
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009 - 2016
2017 - ներկա
Փյունիկ
Ուրալ
146 (8)
9 (1)
Ազգային հավաքական
2009 - 2010
2010 - 2013–
2011–
Հայաստան մինչև 17
Հայաստան մինչև 21
Հայաստան Հայաստան
3 (0)
12 (0)
26 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Սեպտեմբերի 26, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Սեպտեմբերի 26, 2017

Վարազդատ Հարոյան (օգոստոսի 24, 1992(1992-08-24)[1], Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս «Ուրալ» ակումբում։ 2011 թվականից հանդես է գալիս ազգային հավաքականում որպես պաշտպան, 3 համարի մարզաշապիկով։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարոյանը իր ֆուտբոլային կարիերան սկսել է Փյունիկի ֆուտբոլային ակադեմիայում։ 17 տարեկան հասակում՝ նա խաղաց հայկական Պատանի ակումբում։ 2009 թվականին, նա իր դեբյուտային խաղն անցկացրեց Փյունիկի կազմում Գանձասարի դեմ։ Խաղը կայանում էր Երևանում։ Հարոյանը փոխարինվեց 90-րդ րոպեին՝ իր տեղը զիջելով Արթուր Եդիգարյանին։ Այդ մրցաշրջանում Փյունիկը դարձավ Հայաստանի չեմպիոն։ 2010 թվականին, Հարոյանը դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող։ Այդ մրցաշրջանում Փյունիկը հաղթեց Հայաստանի առաջնությունը, Հայաստանի գավաթը և Հայաստանի սուպերգավաթը։ 2012 թվականի մարտ ամսին գերմանական Քյոլնին գրավեց Հարոյանի խաղը և պաշտոնապես Քյոլնը Հարոյանին հրավիրեց թիմ։ Հարոյանը մարզվում էր Քյոլնի հետ[2]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի, օգոստոսի 10-ին Հարոյանը իր առաջին խաղն անցկացրեց հավաքականի կազմում՝ ընդդեմ Լիտվայի։ Պաշտոնական խաղերում առաջին անգամ Հարոյանը խաղաց Դանիայի դեմ 2013 թվականին, որտեղ Հայաստանի հավաքականը ջախջախեց Դանիային 4-0 հաշվով։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան Փյունիկ

  • Հայաստանի առաջնություն(2) 2009, 2010
  • Հայաստանի գավաթ(1) 2010
  • Հայաստանի սուպերգավաթ(1) 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Transfermarkt.com — 2000.
  • http://armfootball.com/arm/news/15361/varazdat-haroyany-kmarzvi-qyolni-kazmum.html: Հարոյանը կմարզվի Քյոլնի հետ