Ուգոչուկվու Իվու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուգոչուկվու Իվու
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 28, 1999(1999-11-28) (24 տարեկան)
Ծննդավայր Ջոս, Նիգերիա
Հասակ 177 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Ուգոչուկվու Քրիստուս Իվու (նոյեմբերի 28, 1999(1999-11-28), Ջոս, Նիգերիա), պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով «Ուրարտու»-ի հենակետային կիսապաշտպանն է։ Ծնվել է Նիգերիայում, ներկայացնում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսին Իվուն մրցաշրջանային վարձակալության իրավունքով «Լոռի ՖԱ»-ից տեղափոխվել է «Փյունիկ»[1]։

2020 թվականի ամռանը Իվուն տեղափոխվել է «Ուրարտու ՖԱ»[2][3]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

ԻՎուն Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2023 թվականի մարտի 25-ին՝ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024-ի ընտրական փուլի Թուրքիայի դեմ խաղում։  Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի մարտի 20-ին Ուգոչուկվու Իվուն ստացել է Հայաստանի քաղաքացիություն, ինչը թույլ է տվել նրան հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրություն 2023 մարտի 16-ի դրությամբ[5]
Ելույթներ և գոլեր ըստ ակումբների, մրցաշրջանների և մրցումների
Ակումբ Մրցաշրջան Խումբ Ազգային գավաթ Կոնտինենտալ Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լոռի ՖԱ 2017-18 Հայաստանի Առաջին խումբ 12 2 0 0 12 2
2018-19 Հայաստանի Բարձրագույն խումբ 29 2 6 3 35 5
2019-20 7 2 0 0 7 2
Ընդհանուր 48 6 6 3 0 0 0 0 54 9
Փյունիք ՖԱ 2019-20 Հայաստանի Բարձրագույն խումբ 14 0 1 0 0[Ն 1] 0 15 0
ՈՒրարտու ՖԱ 2020-21 Հայաստանի Բարձրագույն խումբ 21 2 4 0 25 2
2021-22 31 5 3 1 2[Ն 2] 0 36 6
2022-23 22 1 1 0 23 1
Ընդհանուր 74 8 8 1 2 0 0 0 84 9
Ընդհանուր կարիերայի ընթացքում 136 8 15 4 2 0 0 0 153 12

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի հունիսի 19-ին կայացած խաղի դրությամբ։

Ելույթներ և գոլեր ըստ ազգային հավաքականի և տարիների
Ազգաին թիմ Տարի Խաղեր Գոլեր
Հայաստան 2023 4 0
Ընդհանուր 4 0

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրարտու ՖԱ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ուգոչուկվու Իվուն՝ "Փյունիկի" ֆուտբոլիստ». fcpyunik.am/ (Armenian). FC Pyunik. 2019 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. OFFICIAL STATEMENT: UGOCHUKWU IWU
  3. UGOCHUKWU IWU: "I BELIEVE THAT WE CAN ACHIEVE SUCCESS"
  4. «ARMENIA VS. TURKEY 1 - 2». Soccerway.com. Վերցված է 2023 թ․ մարտի 25-ին.
  5. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մասնակցություն ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խաղերին
  2. Մասնակցություն ՈւԵՖԱ Եվրոպայի կոնֆերենցիաների լիգայի խաղերին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]