Անտոն Բելով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծնվել էԱնտոն Բելով
1986 թվականի հուլիսի 29
Ռյազան
Ազգությունռուս
Հասակ193
Քաշ99
Դիրքպաշտպան

Անտոն Սերգեևիչ Բելով (ռուս.՝ Антон Сергеевич Белов, հուլիսի 29, 1986(1986-07-29), Ռյազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հոկեյիստ, պաշտպան, Չելյաբինսկի հոկեյի սան։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2014)։ 2014 թվականի աշխարհի չեմպիոն, ԲՄԱ-ի կազմում Գագարինի կրկնակի գավաթակիր 2015 և 2017 թվականներին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չելյաբինսկի հոկեյի դպրոցի՝ «Տրակտորի» և «Մեչելի» սան է։ Բարձրագույն դիվիզիոնում (ներառյալ «Ավանգարդի» տվյալները)՝ 315 խաղ, 15 տափօղակ, 52 փոխանցում, 339 րոպե տուգանք։

2012 թվականի ապրիլի 15-ին Մայրցամաքային հոկեյի լիգայի փլեյ-օֆֆի ժամանակ Բելովի դոպինգի նմուշում հայտնաբերվել է «S6 б դասի արգելված նյութ, որը, ըստ երևույթին, մարզիկի օրգանիզմում հայտնվել է չհավաստագրված սպորտային սնունդ ընդունելիս»։ Մայրցամաքային հոկեյի լիգան հոկեյիստին զրկել է ուսումնամարզական հավաքներին և մրցումներին մասնակցելու իրավունքից մինչև հակադոպինգային կանոնների խախտման վերաբերյալ որոշում կայացնելը։ Հակադոպինգային հանձնաժողովի նիստից հետո որոշվել է Անտոն Բելովին 3 ամսով հեռացնել ուսումնամարզական հավաքներից և մրցույթներից[1]։

2012 թվականի հունիսին «Ավանգարդը» հայտարարել է Բելովի հետ պայմանագիրը երկու տարով երկարաձգելու մասին[2]։

2012-2013 մրցաշրջանը Բելովի համար լավագույնն էր կարիերայում։ 46 խաղից նա խփել է 9 գոլ և կատարել է 17 գոլային փոխանցում, ինչը նրան դարձրել է «Ավանգարդի» լավագույն պաշտպան ռմբարկուն ըստ «գոլ + փոխանցում» համակարգի։

2009–2013 մրցաշրջաններում «Ավանգարդում» անցկացրել է 270 խաղ, խփել է 19 գոլ, կատարել է 55 փոխանցում, հավաքել է 249 րոպե տուգանք և «+54» օգտակարության ցուցանիշ։ «Ավանգարդի» ամենաարդյունավետ պաշտպանն էր 2013 թվականի առաջնությունում. ընդհանուր առմամբ նա խփել է 9 գոլ։ Խաղացել է 77 համարի շապիկով։

2013 թվականի մայիսի 30-ին Բելովը որոշել է լքել «Ավանգարդը» և շարունակել կարիերան Հոկեյի ազգային լիգայում։ Նա մեկ տարով պայմանագիր է կնքել «Էդմոնտոն Օյլերզի» հետ[3]։

2013 թվականի նոյեմբերի 16-ին «Կալգարի Ֆլեյմզի» դեմ խաղում Բելովը սահմանել է խաղաժամանակի անձնական ռեկորդ մեկ խաղի ընթացքում՝ 23 րոպե 48 վայրկյան։

2014 թվականի հունվարի 7-ին Բելովն ընդգրկվել է 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերին Ռուսաստանի հավաքականի հայտացուցակում։

2014 թվականի հունվարի 10-ին «Փիթսբուրգի» դեմ տնային խաղում Բելովը խփել է իր առաջին գոլը Հոկեյի ազգային լիգայում, որն օգնել է «Օյլերզին» հավասարեցնել հաշիվը խաղում, իսկ այնուհետև հաղթել ավելացրած ժամանակում 4:3 հաշվով։

2014 թվականի ապրիլին նա վերադարձել է Մայրցամաքային հոկեյի լիգա՝ Սանկտ Պետերբուրգի ԲՄԱ-ի հետ պայմանագիր ստորագրելով 4 տարով[4]։ ԲՄԱ-ի կազմում նա երկու անգամ նվաճել է Գագարինի գավաթը 2015 և 2017 թվականներին։

2018 թվականի մայիսին երկարաձգել է պայմանագիրը ԲՄԱ-ի հետ երեք մրցաշրջանով՝ մինչև 2021 թվականը։

2023 թվականի ապրիլին,«Ավանգարդը» որոշել է չերկարաձգել խաղացողի հետ պայմանագիրը, հոկեյիստը լքել է թիմը ազատ գործակալի կարգավիճակով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Ելենա, աղջիկը՝ Տաիսիա, որդիները՝ Լև և Ֆյոդոր։

Նվաճումումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի չեմպիոն 2014 թվականին
  • 2015 թվականին արծաթե մեդալակիր աշխարհի առաջնություն
  • 2016 թվականին բրոնզե մեդալակիր աշխարհի առաջնության
  • 2017 թվականին աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
  • 2004 թվականին երիտասարդական թմերի հոկեյի աշխարհի չեմպիոն
  • 2005 թվականին հոկեյի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր երիտասարդական թմերի միջև
  • 2007/2008 մրցաշրջանում Կարյալայի գավաթ մրցաշարի հաղթող
  • Օմսկի «Ավանգարդի» կազմում 2011/2012 մրցաշրջանի Մայրցամաքային հոկեյի լիգայի առաջնության արծաթե մեդալակիր
  • 2013 թվականին Մայրցամաքային հոկեյի լիգայի աստղերի խաղի մասնակից
  • 2015 թվականին Գագարին գավաթի սեփականատեր
  • 2015 թվականին Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր
  • 2017 թվականին Գագարին գավաթի սեփականատեր
  • 2017 թվականին Ռուսաստանի չեմպիոն
  • Ռուսաստանի 2020 թվականի առաջնության արծաթե մեդալակիր
  • 2017 թվականին Ջենթլմեն սառույցի վրա (Մայրցամաքային հոկեյի լիգա)
  • 2017 թվականին Ամենաօգտակար խաղացողը Մայրցամաքային հոկեյի լիգայի մրցաշրջանում

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնավոր մրցաշրջան Պլեյ-օֆֆ
Մրցաշրջան Թիմ Լիգա Խ Գ Փ Մ +/− Տ Խ Գ Փ Մ +/− Տ
2004/05 ԲԿՄԱ Մոսկվա Սուպերլիգա 30 0 0 0 -3 14
2005/06 ԲԿՄԱ Մոսկվա Սուպերլիգա 18 0 2 2 3 35 1 0 0 0 1 0
2006/07 ԲԿՄԱ Մոսկվա Սուպերլիգա 49 4 5 9 -1 42 12 1 3 4 1 8
2007/08 ԲԿՄԱ Մոսկվա Սուպերլիգա 54 1 4 5 2 69 6 1 1 2 -1 16
2008/09 Ավանգարդ ՄՀԼ 38 1 4 5 -1 71 5 1 0 1 3 4
2009/10 Ավանգարդ ՄՀԼ 39 1 10 11 12 48
2010/11 Ավանգարդ ՄՀԼ 54 4 10 14 13 28 8 1 2 3 2 4
2011/12 Ավանգարդ ՄՀԼ 50 0 6 6 2 30 18 1 2 3 8 12
2012/13 Ավանգարդ ՄՀԼ 46 9 17 26 29 30 12 1 3 4 -4 24
2013/14 Էդմանտոն Օյլերզի ՀԱԼ 57 1 6 7 -12 34
2014/15 ԲՄԱ ՄՀԼ 36 3 5 8 26 12 20 1 6 7 8 13
2015/16 ԲՄԱ ՄՀԼ 46 3 7 10 2 12 15 2 2 4 -3 2
2016/17 ԲՄԱ ՄՀԼ 56 9 18 27 34 12 18 3 11 14 4 10
2017/18 ԲՄԱ ՄՀԼ 24 2 5 7 11 2 7 0 3 3 -1 27
2018/19 ԲՄԱ ՄՀԼ 41 6 10 16 18 8 17 0 1 1 -4 4
2019/20 ԲՄԱ ՄՀԼ 42 4 9 13 9 8 4 1 1 2 1 0
2020/21 ԲՄԱ ՄՀԼ 37 2 6 8 4 8 7 0 0 0 2 2
2021/22 Դինամո Մոսկվա ՄՀԼ 22 2 5 7 10 4 6 0 0 0 -1 2
2022/23 Ավանգարդ ՄՀԼ
Ընդամենը ՄՀԼ-ում 531 46 114 160 158 271 137 11 31 42 15 104
Ընդամենը ՀԱԼ-ում 57 1 6 7 -12 34

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ազգային հավաքական Մրցաշար Տեղ Խ Գ Փ Մ Տ
2003 Ռուսաստանի մանկապատանեկան թիմ ՊԱԱ (մինչև 18) 3 5 0 0 0 2
2004 Ռուսաստանի մանկապատանեկան թիմ ՊԱԱ (մինչև 18) 1 6 1 1 2 6
2005 Ռուսաստանի երիտասարդական թիմ ԵԱԱ (մինչև 20) 2 6 0 0 0 2
2013 Ռուսաստան ԱԱ 6 8 1 3 4 4
2014 Ռուսաստան ՕԽ 5 5 1 0 1 0
2014 Ռուսաստան ԱԱ 1 10 2 3 5 6
2015 Ռուսաստան ԱԱ 2 10 1 1 2 4
2016 Ռուսաստան ԱԱ 3 9 2 5 7 0
2017 Ռուսաստան ԱԱ 3 10 2 3 5 14
Ընդհանուր (մանկապատանեկան և երիտասարդներ) 17 1 1 2 10
Ընդհանուր (հիմնական թիմ) 52 9 15 24 28

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Допинг-проба Антона Белова».
  2. «Кто куда: положение на 20 августа».
  3. «Oilers agree to terms with Anton Belov».
  4. «ХК СКА достиг соглашения о подписании контракта с защитником "Эдмонтона" Беловым».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]