Փիթսբուրգ Փինգուինս
Արտաքին տեսք
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Փիթսբուրգ Փինգուինս Pittsburgh Penguins | |
|---|---|
| Կոնֆերենցիա | Արևելյան |
| Դիվիզիոն | Հարավարևելյան |
| Հիմնադրում | 1967 |
| Պատմություն | Պիցբուրգ Փինգուինս (1967–այժմ) |
| Տան արենա | Կոնսոլ Էներջի սենթր |
| Քաղաք | |
| Գույներ | Սև, ոսկեգույն, սպիտակ
|
| Սեփականատեր(ներ) | Մարիո Լեմյե Ռոնալդ Բարքլ |
| Գլխ. մենեջեր | |
| Գլխ. մարզիչ | |
| Ավագ | |
| Սթենլիի գավաթներ | 3 (1990–91, 1991–92, 2008–09, 2015-16) |
| Կոնֆերենցիայի տիտղոսներ | 4 (1990–91, 1991–92, 2007–08, 2008–09) |
| Նախագահական ավար(ներ) | 1 (1992–93) |
| Դիվիզիոնի տիտղոսներ | 8 (1990–91, 1992–93, 1993–94, 1995–96, 1997–98, 2007–08, 2012–13, 2013–14) |
| Պաշտոնական կայք | http://www.penguins.nhl.com |

«Փիթսբուրգ Փինգուինս» (անգլերեն՝ Pittsburgh Penguins), պրոֆեսիոնալ հոկեյի ամերիկյան ակումբ։ Հանդես է գալիս Հոկեյի ազգային լիգայի (NHL) արևելյան կոնֆերենցիայի մայրաքաղաքային դիվիզիոնում։ Տեղակայված է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում։ Հիմնադրվել է 1967 թվականին, երբ լիգայի ընդլայնման արդյունքում ակումբների քանակը վեցից դարձավ տասներկու։ Սկսած 2010–11 մրցաշրջանից «Փինգուինսը» տան հանդիպումներն անցկացնում է «Կոնսոլ Էներջի սենթր» մարզապալատում։
Սթենլիի գավաթի եզրափակչում ակումբն հանդես է եկել 5 անգամ՝ հաղթելով 4-ը՝ 1991, 1992, 2009 և 2016 թվականներին։
Անհատական ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առավելագույն միավորներ մեկ մրցաշրջանի ընթացքում. Մարիո Լեմյե՝ 199 (1988-89)
- Առավելագույն նետված տափօղակներ մեկ մրցաշրջանի ընթացքում. Մարիո Լեմյե՝ 85 (1988-89)
- Առավելագույն արդյունավետ փոխանցումներ մեկ մրցաշրջանի ընթացքում. Մարիո Լեմյե՝ 114 (1988-89)
- Առավելագույն տուգանային րոպեներ մեկ մրցաշրջանի ընթացքում. Փոլ Բաքստեր՝ 409 (1981-82)
- Առավելագույն միավորներ կատարված պաշտպանի կողմից մեկ մրցաշրջանի ընթացքում. Փոլ Քոֆի՝ 113 (1988-89)
- Առավելագույն միավորներ կատարված նորեկի կողմից մեկ մրցաշրջանի ընթացքում. Սիդնի Քրոսբի՝ 102 (2005-06)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2014-08-05 Wayback Machine
| ||||||||||||||||||||