Էդմոնտոն Օյլերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդմոնտոն Օյլերս
Edmonton Oilers
Կոնֆերենցիա Արևելյան
Դիվիզիոն Հարավարևելյան
Հիմնադրում 1972
Պատմություն Ալբերտա Օյլերս
1972–73 (WHA)
Էդմոնտոն Օյլերս
1973–79 (WHA)
1979–այժմ (NHL)
Տան արենա Ռեքսալ փլեյս
Քաղաք Կանադա Էդմոնտոն, Ալբերտա, Կանադա
Գույներ Կապույտ, նարնջագույն, սպիտակ

              

Սեփականատեր(ներ) Rexall Sports Corporation
Գլխ. մենեջեր Կանադա Քրեյգ Մակտավիշ
Գլխ. մարզիչ Կանադա Դալաս Իկինս
Ավագ Կանադա Էնդրյու Ֆերենս
Սթենլիի գավաթներ 5 (1983–84, 1984–85, 1986–87, 1987–88, 1989–90)
Կոնֆերենցիայի տիտղոսներ 7 (1982–83, 1983–84, 1984–85, 1986–87, 1987–88, 1989–90, 2005–06)
Նախագահական ավար(ներ) 2 (1985–86, 1986–87)
Դիվիզիոնի տիտղոսներ 9 (1978–79 (WHA), 1982–83, 1983–84, 1984–85, 1986–87, 1987–88, 1989–90, 1990–91, 1991–92)
Պաշտոնական կայք http://www.oilers.nhl.com

«Էդմոնտոն Օյլերս» (անգլերեն՝ Edmonton Oilers), կանադական պրոֆեսիոնալ հոկեյի ակումբ։ Հանդես է գալիս Հոկեյի ազգային լիգայի (NHL) արևմտյան կոնֆերենցիայի խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում։ Տեղակայված է Կանադայի Ալբերտա նահանգի Էդմոնտոն քաղաքում։

Ակումբն հիմնադրվել է 1971 թվականի նոյեմբերի 1-ին։ Մեկնարկային մրցաշրջանում թիմն սկսել է հանդես գալ 1972 թվականից՝ որպես Հոկեյի համաշխարհային ասոցիացիայի (WHA) հիմնական 12 ակումբներից բաղկացած լիգայի անդամ։ Սկզբնապես WHA-ում նախատեսված էր, որ Ալբերտա նահանգը պետք է ներկայնեն «Օյլերսը» և «Կալգարի Բրոնկոսը», սակայն երբ մինչև մրցաշրջանի մեկնարկը «Բրոնկոսը» տեղափոխվում է ԱՄՆ Օհայո նահանգի Կլիվլենդ քաղաք, թիմը որոշում է կոչվել «Ալբերտա Օյլերս»։ Մեկ տարի անց թիմը մեկընդմիշտ վերականգնում է «Էդմոնտոն Օյլերս» անվանումը։ 1979 թվականին «Օյլերսը» սկսում է հանդես գալ Հոկեյի ազգային լիգայում՝ վերջինիս և Հոկեյի համաշխարհային ասոցիացիայի միավորումից հետ։

Հոկեյի ազգային լիգայում հանդես գալուց ի վեր թիմը 5 անգամ նվաճել է Սթենլիի գավաթը՝ 1984, 1985, 1986, 1987 և 1990 թվականներին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]