Կալգարի Ֆլեյմզ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Կալգարի Ֆլեյմզ Calgary Flames | |
|---|---|
| Կոնֆերենցիա | Արևմտյան |
| Դիվիզիոն | Խաղաղօվկիանոսյան |
| Հիմնադրում | 1972 |
| Պատմություն | Ատլանտա Ֆլեյմզ (1972–1980) Կալգարի Ֆլեյմզ (1980–այժմ) |
| Տան արենա | Սկոտիաբանկ Սեդլդոմ |
| Քաղաք | |
| Գույներ | Կարմիր, ոսկեգույն, սև, սպիտակ
|
| Սեփականատեր(ներ) | Calgary Sports and Entertainment |
| Գլխ. մենեջեր | |
| Գլխ. մարզիչ | |
| Ավագ | |
| Սթենլիի գավաթներ | 1 (1988–89) |
| Կոնֆերենցիայի տիտղոսներ | 3 (1985–86, 1988–89, 2003–04) |
| Նախագահական ավար(ներ) | 2 (1987–88, 1988–89) |
| Դիվիզիոնի տիտղոսներ | 5 (1985–86, 1988–89, 1993–94, 1994–95, 2005–06) |
| Պաշտոնական կայք | flames.nhl.com |
«Կալգարի Ֆլեյմզ» (անգլերեն՝ Calgary Flames), կանադական պրոֆեսիոնալ հոկեյի ակումբ։ Հանդես է գալիս Հոկեյի ազգային լիգայի (NHL) Արմտլյան կոնֆերենցիայի Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում։ Տեղակայված է Կանադայի Ալբերտաի նահանգի վարչական կենտրոն Կալգարի քաղաքում։ NHL-ի պատմության մեջ Կալգարին ներկայացնող երրորդ ակումբն է՝ «Կալգարի Թայգերսից» (1921–27) և «Կալգարի Կովբոյսից» (1975–77) հետո։
Հիմնադրվել է Ատլանտայում՝ 1972 թվականին, որպես «Ատլանտա Ֆլեյմզ», և 1980 թվականին տեղափոխվել է Կալգարի։ 1989 թվականին թիմին հաջողվել է նվաճել առաջին և թերևս միակ Սթենլիի գավաթը։ Հանդես է եկել նաև 2004 թվականի Սթենլիի գավաթի եզրափակչում, 7-խաղյա մրցապայքարում պարտվելով «Տամպա Բեյ Լայթնինգին»։ Սթենլիի գավաթից զատ, «Ֆլեյմզը» երկու անգամ նվաճել է Նախագահական տիտղոսը, ինչպես նաև իր հաշվին ունի 5 դիվիզիոն և 3 Արևմտյան կոնֆերենցիայի տիտղոս։
Տան հանդիպումներն անցկացնում է «Սկոտիաբանկ Սեդլդոմ» մարզապալատում։
Բացի սույն ակումբից, «Ֆլեյմզ» կազմակերպությանն է պատկանում նաև «Կալգարի Հիթմեն» տափօղակով հոկեյի, «Կալգարի Ռաֆնեքս» լակրոսի և «Կալգարի Ստեմփիդերս» կանադական ֆուտբոլի կրտսեր ակումբները։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||||