Դավիթ Մանոյան
![]() | |||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Ազգությունը | հայ | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 5, 1990[1][2] (30 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 176 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 68 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ալաշկերտ | ||||||||||||||||||||||||||
Համար | 19 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Դավիթ Մանոյան (հուլիսի 5, 1990[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի և «Ալաշկերտ» ակումբի կիսապաշտպան։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Դավիթ Մանոյանը ծնվել է 1990 թվականի հուլիսի 5-ին Երևանում (Հայկական ԽՍՀ)։ Նախքան ֆուտբոլ խաղալ սկսելը որոշ ժամանակ զբաղվել է լողով։ Նա ունի կրտսեր եղբայր՝ Էդգար Մանոյանը, որը նույնպես ֆուտբոլիստ է[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դավիթ Մանոյանը վաղ տարիքից հաճախել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին առընթեր դպրոցը։ 2007 թվականին պայմանագիր է կնքել «Փյունիկի» հետ և մեկ ամբողջական մրցաշրջան խաղացել Առաջին լիգայում։ 2008 թվականին նա միացել է «Փյունիկի» առաջին թիմին։ Այդ ընթացքում Մանոյանը խփել է երեք գոլ և եղել թիմի կազմում այն ժամանակ, երբ վերջինս դարձել է Հայաստանի առաջնության հաղթող 2008 և 2009 թվականներին, ինչպես նաև նվաճել Հայաստանի գավաթն ու սուպերգավաթը 2009 թվականին։ Առաջնությունունից հետո ի շարք մասնագետների կողմից ճանաչվել է մրցաշրջանի բացահայտում[4]։ 2009 թվականի մրցաշրջանի ավարտին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում տեղի է ունեցել հաղթողների մրցանակների հանձնումը, որտեղ Մանոյանն արժանացել է մրցանակների որպես Տարվա բացահայտում և Ամենախոստումնալից ֆուտբոլիստ[5]։ 2009 թվականի նոյեմբերին Դավիթ Մանոյանն ստացել է ծնկի հոդի վնասվածք և վիրահատվել Գերմանիայում՝ Համբուրգի հիվանդանոցներից մեկում[6][7]։ 2010 թվականի մարտին լուրեր են տարածվել, թե Մանոյանը կարող է տեղափոխվել գերմանական «Շտուտգարտ»[8]։ Ավելի ուշ Մանոյանով հետաքրքրվել է շվեյցարական «Սիոն» ակումբը։ Մանոյանը որոշել է մնալ «Փյունիկում» ևս մեկ մրցաշրջան, որի ընթացքում ակումբը նորից դարձել է Հայաստանի առաջնության հաղթող, ինչպես նաև նվաճել Հայաստանի գավաթն ու սուպերգավաթը 2010 թվականին։
2012 թվականի ամռանը Դավիթ Մանոյանը «Փյունիկում» իր թիմակից Արտակ Եդիգարյանի հետ դիտումների է մասնակցել Դոնեցկի «Մետալուրգ» ակումբում։ Եդիգարյանի խաղը հավանության է արժանացել «Մետալուրգի» մարզչական շտաբի կողմից, իսկ Դավիթ Մանոյանը դրանից հետո մեկնել է մասնակցելու դիտումների «Կուբանում»[9]։ 2012 թվականի օգոստոսի 9-ին Մանոյանը երեք տարով պայմանագիր է կնքել «Կուբանի» հետ։ Մանոյանը 2012 թվականի սեպտեմբերի 3-ին վեց ամսով վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Փյունիկ» և ավելի ուշ դարձել թիմի ավագ։ 2012 թվականի դեկտեմբերի 10-ին նա ծնկի վիրահատություն է տարել Գերմանիայում և որոշ ժամանակ չի խաղացել[10]։
2018 թվականի փետրվարի 8-ին Դավիթ Մանոյանը տեղափոխվել է Հայաստանի առաջնության «Ալաշկերտ» ակումբ՝ կնքելով 1,5 տարվա պայմանագիր։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը կատարել է 2009 թվականի փետրվարի 11-ին՝ մասնակցելով Լատվիայի հավաքականի դեմ ընկերական խաղին։ Մանոյանը դաշտ է դուրս եկել հանդիպման 80-րդ րոպեին՝ փոխարինելով Էդգար Մանուչարյանին։ Խաղը, որ անցկացվում էր Կիպրոսում, ավարտվել է 0:0 հաշվով[3][11][12]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի առաջնություն – 2008, 2009, 2010
- Հայաստանի գավաթ – 2009, 2010, 2013, 2014
- Հայաստանի սուպերգավաթակիր – 2010
Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 «Edgar Manucharyan and David Manoyan: David thinks Kate Beckinsale to be one of the most beautiful actresses. Edgar likes films with Monica Bellucci.»։ PanArmenian.Net։ Վերցված է մարտի 4, 2013
- ↑ «Самвел Петросян: "Главным открытием сезона стал Давид Маноян"» (ռուսերեն)։ yerevantour.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-21-ին։ Վերցված է մարտի 6, 2013
- ↑ «Генрих Мхитарян - футболист года» (ռուսերեն)։ www.golos.am։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 25, 2014-ին։ Վերցված է մարտի 6, 2013
- ↑ «Դավիթ Մանոյանին կվիրահատեն»։ www.armsport.am։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 5, 2009-ին։ Վերցված է մարտի 6, 2013
- ↑ «Մանոյանը վիրահատվեց»։ www.armsport.am։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 30, 2009-ին։ Վերցված է մարտի 6, 2013
- ↑ «Армянский футболист пройдет просмотр в немецком "Штутгарте"» (ռուսերեն)։ www.regnum.ru։ Վերցված է մարտի 6, 2013
- ↑ «Մանոյանը մարզվում է Կուբանում, իսկ Եդիգարյանը պայմանագիր կստորագրի Մետալուրգի հետ»։ armsport.am։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 30, 2012-ին։ Վերցված է մարտի 6, 2013
- ↑ Դավիթ Մանոյանը կվիրահատվի Գերմանիայում
- ↑ «David Manoyan»։ armfootball.tripod.com։ Վերցված է մարտի 6, 2013
- ↑ «LATVIA - ARMENIA 0:0»։ armfootball.tripod.com։ Վերցված է մարտի 6, 2013
- ↑ 13,0 13,1 «Դավիթ Մանոյանը երկու մրցանակ ստացավ»։ Վերցված է 2010-05-06(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դավիդ Մանոյանի էջը ՀՖՖ-ի պաշտոնական կայքէջում (հայ.), (անգլ.), (ռուս.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը armfootball.tripod.com կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը footballdatabase.eu կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
|