Ռուսլան Կորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ռուսլան Կորյան
Ruslan Koryan 2016.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռուսլան Հրաչի Կորյան
Ազգությունը Հայ
Քաղաքացիությունը Հայաստան Հայաստան
Ռուսաստան Ռուսաստան
Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 15, 1988(1988-06-15)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ԽՍՀՄ
Հասակ 182 սմ
Քաշ 76 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան ՍԿԱ-Խաբարովսկ
Համար 9
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2006 Ուկրաինա Օլիմպիկ (Դոնեցկ) 2 (0)
2006-2007 Ուկրաինա Դինամո-3 16 (2)
2008 Ռուսաստան Սոչի-04 27 (4)
2009 Սլովակիա Դակ 1904 2 (0)
2010 Ռուսաստան Մորդովիա 10 (1)
2012 Ռուսաստան ՍԿԱ (Դոնի Ռոստով) 8 (3)
2012-2015 Ռուսաստան Լուչ Էներգիա 58 (17)
2015 Ուզբեկստան Լոկոմոտիվ (Տաշքենդ) 10 (2)
2016-մ.հ. Ռուսաստան ՍԿԱ-Խաբարովսկ 19 (7)
Ազգային հավաքական
2015-մ.հ. Հայաստան Հայաստան 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռուսլան Հրաչի Կորյանը (հունիսի 15, 1988(1988-06-15)[1], Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ԽՍՀՄ), հայազգի ռուս ֆուտբոլիստ, ով ունի նաև Ուկրաինայի քաղաքացիություն[2]: «ՍԿԱ-Խաբարովսկ» ակումբի և Հայաստանի հավաքականի հարձակվող: Ռուսաստանի սպորտի վարպետ:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Սերգեյ Բուբկի աշակերտը[2]: 2005 թվականին պայմանագիր է կնքել Դոնեցկի «Օլիմպիկի» հետ: 2006 թվականին խաղացել է Կիևի «Դինամոյի» երրորդ թիմի կազմում, որից հետո տեղափոխվել է «Սոչի-04»: 2009 թվականին խաղացել է Սլովակիայի «ԴԱԿ 1904» ակումբի կազմում: 2010 թվականին վերադարձել է Ռուսաստան և պաշտպանել է «Մորդովիայի» և Ռոստովի «ՍԿԱ» ակումբների գույները: 2010 թվականի հուլիսի 3-ին պայմանագիր է կնքել «Լուչ-Էներգիա» ակումբի հետ[3]: Նորամուտը տեղի է ունեցել հուլիսի 15-ին «Չիտա» ակումբի դեմ խաղում (1:0): Ակումբի հետ դարձավ Ռուսաստանի երկրորդ առաջնության «Արևելք» շրջանի և ԱԶԼ գավաթների հաղթող: 2015 թվականի փետրվարին համալրել է Տաշքենդի «Լոկոմոտիվի» կազմը[4], որի կազմում նորամուտը նշել է փետրվարի 25-ին Ասիայի չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած Սաուդյան «Ալ-Խիլյալա» ակումբի դեմ խաղում (1:3): Մարտի 8-ին խաղաց պետության Սուպերգավաթի խաղում՝ «Պախտակորա» ակումբի դեմ (4:0), որում աչքի ընկավ խփած գոլով: Հուլիսին վերադարձավ Վլադիվոստոկ: 2016 թվականի հունվարին Կորյանը համալրեց «ՍԿԱ-Էներգիա» ակումբի կազմը:

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մարտի 29-ին նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում՝ Ալբանիայի հավաքականի դեմ խաղում (1:2), փոխարինման դուրս գալով 84-րդ րոպեին՝ Արթուր Յեդիգարյանի փոխարեն[5]:

Արդյունքում: 4 խաղ; 0 հաղթանակ, 1 ոչ ոքի, 3 պարտություն

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուզբեկստանի Սուպերգավաթի հաղթող - 2015
  • Ռուսաստանի երկրորդ առաջնության «Արևելք» շրջանի հաղթող - 2012-13
  • ԱԶԼ Գավաթի հաղթող - 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]