Սերգեյ Բուբկա
Սերգեյ Բուբկա ուկրաիներեն՝ Сергі́й Наза́рович Бу́бка | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1963[1][2] (59 տարեկան) |
Ծննդավայր | Լուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[3] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ուկրաինայի ֆիզիկական դաստիարակության և սպորտի ազգային համալսարան |
Գիտական աստիճան | մանկավարժական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | ձողացատկող, թեթևատլետ, քաղաքական գործիչ և international forum participant |
Զբաղեցրած պաշտոններ | Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր |
Կուսակցություն | Շրջանների կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Միջազգային օլիմպիական կոմիտե և Ուկրաինայի 4-րդ գումարման Գերագույն ռադա |
Երեխաներ | Սերգեյ Բուբկա |
Կայք | sergeybubka.com |
![]() |
Սերգեյ Նազարովիչ Բուբկա (ուկրաիներեն՝ Сергій Назарович Бубка, դեկտեմբերի 4, 1963[1][2], Լուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), ուկրաինացի մարզիկ, ձողացատկորդ, օլիմպիական խաղերի (1988), աշխարհի հնգակի չեմպիոն (1983, 1987, 1991, 1993, 1995, 1997), Եվրոպայի (1986) և ԽՍՀՄ չեմպիոն (1984, 1985), 35 համաշխարհային ռեկորդների հեղինակ, 1985 թվականին առաջինը հաղթահարեց 6 մետր բարձրությունը։ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների գավաթակիր (1985), «Դրուժբա-84» միջազգային մրցումների արծաթե մրցանակակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1983)։
1993-2014 թվականներին փակ տարածքներում ձողացատկի համաշխարհային ռեկորդակիրն էր (6,15 մ), 2014 թվականի փետրվարի 15-ին ռեկորդը գերազանցեց Ռենո Լավիլլենին[7]։ 1994 թվականից բաց տարածքներում համաշխարհային ռեկորդակիր է (6,14 մ)։
1990 թվականից բնակվում է Մոնտե-Կարլոյում։
1990 թվականին Դոնեցկում հիմնել է «Սերգեյ Բուբկա» ակումբ, որը միջազգային ավանդական մրցումներ է անցկացնում[8]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Դոնեցկի № 57 դպրոցում։ 11 տարեկանում ընդունվել է հայրենի քաղաքի «Դինամո» մանկապատանեկան սպորտային դպրոց։
Ավարտել է Ուկրաինայի սպորտի և ֆիզդաստիարակության ազգային համալսարանը՝ ստանալով ֆիզդաստիարակության և սպորտի մանկավարժական գիտությունների դոկտորի աստիճան։
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզվում էր հայտնի մարզիչ Վիտալի Պետրովի գլխավորությամբ, որը շեշտը դրել էր իր սանի՝ ուժի, արագության, տեխնիկայի ներդաշնակ զարգացման վրա։ Պատմության մեջ թեթև ատլետիկայի աշխարհի առաջին մրցությանը (1983, Հելսինկի) 19-ամյա Սերգեյն արժանացավ ոսկե մեդալի։ 1984 թվականին Բրատիսլավայի մրցումներին սահմանեց իր առաջին համաշխարհային ռեկորդը՝ ցատկելով 5 մ 85 սմ։
1984-1994 թվականներին Բուբկան, ընդհանուր առմամբ, սահմանեց 35 համաշխարհային ռեկորդ (այդ թվում՝ 18-ը՝ բաց տարածքում մրցումների ժամանակ)։ Նրա հինգերորդ ռեկորդը (հուլիսի 13, 1985, Փարիզ) պատմական էր․ Բուբկան առաջինը հաղթահարեց 6 մ բարձրությունը։ Բարձրագույն ձեռքբերումը՝ 6 մ 14 սմ-ը բաց մարզադաշտում էր (Սեստրիերե, 1994)։ 1991 թվականի Տոկիոյի աշխարհի առաջնությանը Բուբկան հաղթեց իր համար համեստ արդյունքով՝ 5 մ, 95 սմ, սակայն համակարգիչները սահմանեցին, որ հաղթական փորձի ժամանակ նա ցատկել է 6 մ 37 սմ բարձրությամբ։
Ըստ մասնագետների կարծիքի՝ Բուբկան այդպես էլ ամբողջությամբ չբացահայտեց իր բոլոր հնարավորությունները։ Նա խոստովանեց, որ չէր ցանկանում պատմության մեջ մնալ որպես միայն մեկ ցատկի հերոս, ինչպես ամերիկացի Բոբ Բիմոնը և տարիներ շարունակ ակտիվորեն մասնակցում էր սպորտային մրցումների։ Բուբկան միակ թեթև ատլետն է, որը հաղթել է աշխարհի 6 առաջնություններում (1983-1997)։ 37 տարեկանում Բուբկան մասնակցեց Սիդնեյի օլիմպիական խաղերին (2000)։ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ մարկիզ Խուան Անտոնիո Սամարանչը նրան անվանեց ժամանակակից ամենաականավոր մարզիկը։
1990-ական թվականներին ապրել է Մոնտե Կարլոյում։ 1990 թվականին հիմնել է «Սերգեյ Բուբկայի ակումբ»-ը, որն անց է կացնում «Zepter ֊ Ձողի աստղերը» ավանդական միջազգային մրցումներ։ Ակումբի նախագահն է։ 2005 թվականի հունիսի 23-ին դարձավ Ուկրաինայի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է։
1999 թվականից Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ է, 2000 թվականից՝ ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի անդամ[9]. В 2013 году претендовал на пост президента МОК[10], но проиграл выборы[11]։ 2013 թվականին հավակնում էր ՄՕԿ-ի նախագահի պաշտոնին, սակայն պարտվեց ընտրություններում։
2015 թվականի օգոստոսին Պեկինի IAAF վեհաժողովին ընտրվեց Թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 World Athletics Database
- ↑ 3,0 3,1 3,2 Bubka backs EAA drive on participation campaign
- ↑ As Bubka Watches, His Record, Set in 1993, Falls
- ↑ European Indoor Athletics: Renaud Lavillenie's pole vault heartbreak
- ↑ Olympics: Thomas Bach named new IOC president
- ↑ Лавиллени побил рекорд Бубки
- ↑ Ալբերտ Միքայելյան (2008)։ Մարզաշխարհի հարյուր գերաստղեր։ Երևան: «ՎՄՎ-Պրինտ»։ էջ 15
- ↑ «INTERNATIONAL OLYMPIC COMMITTEE»։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին։ Վերցված է 2016 թ․ մայիսի 26
- ↑ Бубка поднял планку
- ↑ Сергей Бубка проиграл выборы главы МОК
- ↑ «Сергей Бубка стал вице-президентом IAAF»։ http://ukranews.com/ru/։ 19.08.2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Archived 2017-08-10 at the Wayback Machine.
- Անձնական էջը IAAF-ի կայքում
|